![]() Հայաստանը միջազգային հանրությանն առիթ չի տվել կասկածելու իր բանկային համակարգի «ազնվությանը»Տեխնիկական տեսանկյունից ֆինանսական գործարքներ կատարել Իրանի այն քաղաքացիների հետ, ովքեր ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում, անհնար է ՀՀ ԿԲ ֆինանսական մոնիթորինգի կենտրոնը արդեն բազմաթիվ տարիներ ակտիվ կերպով աշխատում է այնպիսի միջազգային կառույցների հետ, ինչպիսիք են Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնաժողովը և ֆինանսական հետաքննության ստորաբաժանումների Էգմոնտ խումբը, որոնց անդամ է հանդիսանում բանկը` ներկայացնելով համապատասխան զեկույցներ: Ինքը ՀՀ ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը հպարտությամբ հայտարարել է, որ Հայաստանը երբեք Եվրոպայի խորհրդում չի դիտարկվել փողերի լվացման առումով ռիսկային երկրների ցուցակում, ի տարբերություն Ադրբեջանի և Ուկրաինայի: Ավելին, Հայաստանի բանկային համակարգի համար միշտ էլ թանկ է եղել իր ֆինանսական կայունությունը և բավականին խիստ նորմատիվները, ինչպես նաև իր արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները, որոնք կարող են ազդել ոչ միայն բանկային համակարգի վրա, այլ նաև առհասարակա երկրի վարկանիշի: «Միջազգային հանրության կողմից երբևէ պաշտոնական հայտարարություն չի հնչեցվել այն մասին, որ Հայաստանը ռիսկային եկիր է` փողերի լվացման տեսանկյունից»,-ընդգծել է նա: ![]() PanARMENIAN.Net - Այնուամենայնիվ, Reuters գործակալությունը ինչ-որ առումով կասկածի է ենթարկել նրա «ազնվությունը», հոդված հրապարակելով այն մասին, որ Իրանը փորձում է ընդլայնել իր բանկերի ներկայությունը Հայաստանում` ի պատասխան միջազգային պատժամիջոցների խստասման: Մասնավորապես, կասկածի տակ է դրվել երկու բանկերի` «Մելաթ բանկի» և ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի, աշխատանքները: Ինչին բանկը չի հապաղել պատասխանել. «Կենտրոնական բանկը խստագույնս հետևում է Հայաստանի ֆինանսական կայունությանը վտանգող ցանկացած երևույթներին»: Ըստ բանկի տարածած հայտարարության, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավականակտերի շրջանականերում: Ավելին, տեխնիկական տեսանկյունից ֆինանսական գործարքներ կատարել Իրանի այն քաղաքացիների հետ, ովքեր ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում, անհնար է: Այդ անուններն ու ցուցակները պարտադիր են Հայաստանի համար, դրանք ավտոմատացված են բոլոր բանկերի համապատասխան ծրագրերում: Պարզ է, որ ԱՄՆ և եվրոպական երկրների իշխանությունները կոչ են անում իրենց բանկերին զերծ մնալ իրանական բանկերի հետ աշխատանքից: Հայաստանը լավ գործընկերային հարաբերություններ ունի Իրանի ֆինանսական մարմինների հետ. փոխանակվում ենք անհրաժեշտ տեղեկատվությամբ, հարցումներ ուղարկում, պատասխաններ ստանում: Ըստ Իրանի նախագահի, Հայաստանի և Իրանի տարեկան առևտրային շրջանառությունը կազմում է 1 մլրդ դոլար: Ուստի այսօրվա դրությամբ, «Մելաթ բանկը» աշխատում է միայն գլխավոր բանկի հետ, որը տեղակայված է Թեհրանում: Հնարավոր է, որ Reuters-ի համար կասկածի տեղի է տվել այն, որ Հայաստանը և Ուկրաինան այսօրվա դրությամբ երաշխավոր են Իրանի համար ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի մեջ մտնելու ճանապարհին: Հայաստանի Կենտրոնական բանկը հիմքեր չի տեսնում երկրում իրանական «Մելաթ բանկի» մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու համար, բաժնետերերը հազիվ թե նման որոշում ընդունեն: Անդրադառնալով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գործունեությանը, որի մասին նույնպես նշվել է Ռոյթերսի հոդվածում, Ազատյանն ասել է, որ արդեն 4-5 տարի Հայաստանի առևտրային բանկերը գրեթե հրաժարվել են արտասահմանյան բանկերի հետ միջբանկային գործարքներից: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը թղթակցային հաշիվ չունի «Մելաթ բանկում» կամ որևէ այլ իրանական բանկում: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար ![]() ![]() ![]() ԱԹՍ-ով ջրված այգու բերքը ![]() Դատարկ փեղկերի առասպելը ![]() Զսպելով բարկությունն ու գնաճը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |