Հունգարիա. Ինքնության որոնումնեումՅուրաքանչյուր երկու տարին մեկ Հունգարիայում անցկացվում է Մեծ Կուրուլտայը, որը սկսած 2010թ-ից` հանդիսանում են ավանդույթների պահպանման աշխարհի խոշորագույն տոներից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման համաձայնություն Հունգարիան տվել է ոչ միայն ելնելով Ադրբեջանի նախագահի նկատմամբ մեծ համակրանքից: Վերջերս Հունգարիան լրջորեն սկսել է անհանգստանալ իր ծագմամբ և իր հայացքն է ուղղել թյուրքական ցեղերին, որոնք որոշ հունգարացի պատմաբանների և ազգայնական կուսակցությունների կարծիքով, մադյարների նախնիներն են: 19 սեպտեմբերի 2012 PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր երկու տարին մեկ Հունգարիայում անցկացվում է Մեծ Կուրուլտայը, որը սկսած 2010թ-ից` հանդիսանում են ավանդույթների պահպանման աշխարհի խոշորագույն տոներից: Վերջինիս ընթացքում ցուցադրվում են հնագույն հունգար-գունների և նոմադների տափաստանային, քոչվորական, ձիարշավային մշակույթները: 2010-ին Կուրուլտային մասնակցել է ավելի քան 3 հազար ավանդույթների պահողներ` ժամանակակից քոչվորական հագուստներով: 3 օրվա ընթացքում իրականացվել է 42 ծրագիր և ավանդույթների պահպանությամբ զորահանդեսներ, քոչվոր զորքի դիտում և զորախաղեր, նետաձգություն, ձիարշավ, երաժշտական համերգ: Հիմնական օրը ներկա էին ավելի քան 140 հազար հյուրեր: Հիշատակություններն ու սակրալ արարողակարգերն ընթացել են ըստ հունգարական հին կրոնի: Հնչել է շամանակ երաժշտություն, իրականացվել են շամանական ծիսակարգեր: Հունգարների հին հավատը թենգերանությունն էր, որը բխում էր շամանական հավատից: Թենգրի մասին պատկերացումներ ի սկզբանե եղել են թյուրքական և մոնղոլական ցեղերի մոտ: Նրանց պաշտամունքի առարկան Թենգրին էր` Երկնագույն երկինքը, որն ընդհանուր էր տափաստանային Եվրոպայի համար: Լև Գումիլյովը իր աշխատություններում եկել է այն եզրակացության, որ XII—XIII դդ այն օնթոլոգիայով, կոսմոլոգիայով, դիցբանությամբ արդեն ավարտուն հայեցակարգային տեսք ուներ: Հենց կորնական համակարգը նախկինում կոչվել է Ան: Համակարգի անվանումը մինչ օրս պահպանվել է Ալթայի թյուրքերի մոտ: Հունգարների հետ մեկտեղ, որպես հունգարական ավանդույթների պահպանողներ են հանդես եկել նաև մեծ ժողովուրդներ, ովքեր ընդունում են իրենց իբրև թյուրքեր և գուններ: Սակայն ազգագրության և կրոնագիտության մեջ իրական բնորոշում չի օգտագործվում, ինչի պատճառը Գումիլյովի դատողությունների թույլ տեսական բազան է: Ինչպես գրում է հունգարական թուրքերի www.magyar-turan.hu պաշտոնական կայքը, հունգարաների գիտակցությունում Կենտրոնական Ասիան միշտ նույնականացել է նախահայրենիքի հետ. դարեր ի վեր մադյարները իրենց ծագումը կապել են հենց այս տարածաշրջանի հետ: Գիտական միջավայրում ժողովրդի էթնոգենեզի մասին մինչ օրս միակարծություն չկա: «Գիտնականների շրջանում այս թեմայով բանավեճերը շարունակվում են 19-րդ դարի կեսերից սկսած: Վերջին 50 տարիների ընթացքում գերակայում է հունգարների ծագման վերաբերյալ ֆիննա-ուգորական տեսությունը: Չնայած հնագիտական, լեզվաբանական, ազգագրական և մարդաբանական հետազոտությունների արդյունքները վկայում են այդ տեսության արհեստական և պարտադրված բնույթի մասին: Մեր օրերում գիտնականների մեծ մասը, հատկապես`հնէաբաններն ու մարդաբանները, համակարծիք են, որ հունգարների մշակույթը շատ ընդհանրություններ ունի թյուրքական ժողովուրդների մշակույթների հետ: Այն անքակտելիորեն կապված է Մեծ տափաստանի ավանդույթների հետ և շատ ընդհանրություններ ունի սկյութների, գունների, ավարների և այլ ժողովուրդների հետ, որոնք հնում բնակվել են Կենտրոնական Ասիայի տափաստաններում: Քոչվոր ցեղերից հունգարներն ամենաարևմտյանն էին, սոցիալական առումով, ինչպես նմանատիպ այլ ժողովուրդների մոտ, նրանց հասարակությունը բաժանված էր տոհմացեղային համակարգով: Այժմ հունգարները մեկ ժողովուրդ են, մադյարական ցեղերի միավորումը տեղի է ունեցել Արպադ խանի կառավարման տարիներին. Վերջինս մադյարների վերաբնակեցման գաղափարի հեղինակներից և հունգարական պետության ստեղծողներից է, Արպադների դինաստիայի հիմնադիրներից մեկը, որոնք երկիրն իշխել են բազմաթիվ տարիների ընթացքում: Հենց նրա օրոք է ստորագրվել պայմանագիրը, որով մադյարները միավորվել են և պետություն է ստեղծվել: Հունգարների համար Արպադը մինչ օրս գլխավոր պատմական անձն է` ազգի ուժի և միասնության խորհրդանիշը»: Եվ էլի պատմությունից: 1526թ օգոստոսի 29-ին Հարավային Հունգարիայի Մոխաչ քաղաքի մերձակայքում պատերազմ է տեղի ունեցել թուրք սուլթան Սուլեյման I և Հունգարիայի, Չեխիայի և Խորվաթիայի թագավոր Լայոշ II բանակների միջև: Թուրքերի թվային առավելությունն անդրադարձել է պատերազմի արդյունքների վրա. Լայոշ II բանակը կործանիչ պարտություն է կրել, թագավորն էլ զոհվել է նահանջելու ընթացքում: Պատերազմի արդյունքում ժամանակակից Հունգարիայի տարածքը անցել է թուրքական կառավաման տակ, տաճարների փոխարեն կառուցվել են մինարեթներ, իսկ հունգարական մայրաքաղաքը մեկ ու կես դարով ստիպված են եղել տեղափոխել հյուսիս` սլովակական Բրատիսլավա: Օսմանների կողմից գրավված հունգարական հողերում ստեղծվել է նոր շրջան` Օսմանյան Հունգարիա, որը գոյություն է ունեցել 1526-1699թթ: Այնպես որ տեղի ունեցածի արմատները պետք է փնտրել հունգարական պատմությունում, այլ ոչ թե եվրոպական արժեքների համակարգում: Ավելորդ չէ նշել նաև, որ Երկրորդ համաշխարհայինի շրջանի հունգարական միջին տանկը կոչվել է «Թուրան»: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա |