Մերձավոր Արևելք. Արյունահեղությունը շարունակվում էԹուրքիան այն երկրներից է, որոնք ամենաշատն են աջակցում սիրիական արտաքին ընդդիմությանը Մերձավոր Արևելքում քիչ էր Սիրիան, այժմ էլ Իսրայելն է Գազայի հատվածում հերթական օպերացիան սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ: Տարածաշրջանում լարվածության նոր ալիքը կապված է ինչպես ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտի, այնպես էլ Իսրայելում կայանալիք ընտրությունների հետ: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այստեղ իր շահերն առաջ տանել է փորձում Թուրքիան: Սակայն ամեն ինչ հերթով: 21 նոյեմբերի 2012 PanARMENIAN.Net - Այն, որ սիրիացի գրոհայինների թիկունքում կանգնած է Անկարան, բազմիցս է խոսվել, ընդ որում, դա հաստատել է ինչպես սիրիական կողմը, այնպես էլ` թուրքական: Թուրքիան ճանաչում է Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան` որպես սիրիացիների միակ օրինական ներկայացուցչություն, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ջիբութիում` Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Դավութօղլուն կոչ է արել ԻՀԿ մյուս երկրներին հետևել Անկարայի օրինակին: Օլլանդն ասել է, որ Սիրիայի հեղափոխական ուժերի և ընդդիմության ազգային կոալիցիան ճանաչվում է որպես երկրի ապագա օրինական կառավարություն: Նկատենք, որ ավելի վաղ սիրիական ընդդիմադիր ուժեի խորհրդակցության ժամանակ, որոնք կայացել են Քաթարի մայրաքաղաք Դոհայում, ստորագրվել է համաձայնագիր` Սիրիայի հեղափոխական ուժերի և ընդդիմության ազգային կոալիցիայի ստեղծման մասին, որը պետք է ներակայացնի Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող բոլոր ուժերի շահերը: Թուրքիան այն երկրներից է, որոնք ամենաշատն են աջակցում սիրիական արտաքին ընդդիմությանը: Ստամբուլում գործում է Սիրիական ազգային խորհուրդը, որը ստեղծվել է նախորդ տարվա հոկտեմբերին: Թուրքիայում է հիմնավորվել նաև Սիրիայի ազատ բանակը, որն ընդդիմության ռազմական թևն է: Նախագահ Գյուլն արդեն հասկացրել է, որ թուրք-սիրիական սահմանում բռնության էսկալացիայի պարագայում, ինքը չի բաղցառում իրադարձությունների ուժային զարգացումը: Նրա խոսքով, Անկարան իրեն իրավունք է վերապահում օգտագործել զենքի ցանկացած տեսակ` հարավային հարևանից եկող սպառնալիքներին դիմակայելու համար: Այդ նպատակով սահմամերձ շրջաններում առաջիկայում կարող են տեղակայվել Patriot զենիթա-հրթիռային համակարգեր: Ներկայումս Թուրքիայի իշխանություններն արդեն տարհանում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, քանի որ ռազմական գործողություններն ընթանում են երկրի սահմանների անմիջական հարևանությամբ և կա ականների և ռումբերի` բնակելի գոտիներում հայտնվելու վտանգ: Այսպես, նոյեմբորի 12-ին Ռաս-էլ-Այն քաղաքում սիրիական օդուժի անցկացրած օպերացիայի ընթացքում բաց թողնված հրթիռն ընկել էր արևելյան նահանգներից մեկի տարածքում: Արդյունքում, ներկայումս սահմանամերձ շրջաններ են տեղափոխվել ռազմատեխնիկա և հրետանային ստորաբաժանումներ, իսկ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի ավիաբազայի կործանիչները մշտական պատրաստության վիճակում են: «Եթե Թուրքիան ցանկանար խստագույնս վերահսկել Սիրիայի հետ սահմանը, ապա գրոհայինները կոչնչացվեին 10 օրվա ընթացքում, քանի որ Թուրքիան նրանց անհրաժեշտ ամեն ինչի հիմնական աղբյուրն է»: Այս կերպ է իրավիճակը AFP-ի թղթակցին նկարագրել մաքսանենգերից մեկը, ով գրոհայիններին ապահովում է գումարով և ռազմատեխնիկայով: Տեղեկությունները, որոնք հայտնել է այս միջնորդը, հաստատում են, որ Արդարության և զարգացման կուսակցության կառավարությունը, սաուդյան և քաթարյան շեյխերի հետ միասին, հանցակից է սիրիական արյունահեղությանը: Վերջիններիս գումարով է գնվում զենք, որը թուրք-սիրիական սահմանի միջոցով փոխանցվում է գրոհայիններին: Մինչ այդ, օրեցօր հայտնվում են նոր ապացույցներ, որ թուրքական կառավարությունը և նավթային շեյխերը մասնակցում են Սիրիայում ընթացող արյունահեղությանը: Ավելի ակնհայտ է դառնում սիրիական պետությունը կործանելու համար թուրքական իշխանությունների կողմից ահաբեկիչներին տրամադրվող օգնությունը: Իսկ նոյեմբերի 14-ին Իսրայելը լայնածավալ ռազմական օպերացիա է սկսել Գազայի հատվածը ղեկավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ: Հայտարարվում է, որ օպերացիայի նպատակն է դադարեցնել Իսրայելի հրթիռակոծությունը, սակայն համարվում է, որ իսրայելական պետությունը պատերազմ սկսելու քաղաքական նպատակներ ունի: Օպերացիան շատ էֆֆեկտիվ կերպով է սկսվել` օդային հարվածի արդյունքում պայթեցվել է ավտոմեքենա, որով Գազայով երթևեկում էր Ահմադ Ջաբարին: Իսրայելի գործողությունները կարելի է և անգամ անհրաժեշտ է հասկանալ. Գազայից անընդհատ ռմբակոծվում է երկրի հարավը և անհրաժեշտ է պաշտպանել բնակչությանը: Քանի դեռ աշխարհը «քննադատում է» Իսրայելին, վատ չէր լինի մտածել, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, ովքեր անընդհատ սպասում են հրթիռակոծության: Այն տեղի վրա, որտեղից հրթիռ է թողարկվում, անմիջապես հետևում է իսրայելական ՌՕՈւ-ի կետային հարվածը: Օդանավերը աշխատում են բացառապես ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների վրա, հայտարարել է Թել Ավիվը: Սակայն Գազայում կան զոհեր նաև քաղաքացիների շրջանում, այդ թվում` երեխաներ: Իսրայելի ռազմական ղեկավարությունը այսօր հասկացնել է տվել, որ Թել Ավիվը մտադիր է Գազայի հատվածում սկսած ռազմական օպերացիան ավարտին հասցնել: Տեղի ունեցեղն արդեն համեմատվում է Գազայի հատվածում ընթացած վերջին խոշոր ռազմական օպերացիայի հետ: 4 տարի առաջ ամեն ինչ սկսվեց նույնքան հանկարծակի և կրկին ընտրությունների նախաշեմին: Կկարողանա՞ արդյոք «փոքրիկ հաղթական օպերացիան» ավելացնել Կնեսսեթի ընտրություններում քվեների թիվը` Գազային հարող շրջաններում: Այսպես, թե այնպես, իսրայելական տանկերն արդեն այսօր դիրքեր են զբաղեցրել Գազայի շրջաններին հարող տարածքներում: Գազայի հատված ներխուժելու վերաբերյալ հրամանը կարող է տրվել ցանկացած պահի: Գազայի հատվածը մոտավորապես 50կմ երկարություն և 6-12կմ լայնություն ունեցող հողակտոր է: Ժամանակին այդ տարածքում տարածված է եղել բրիտանական, եգիպտական և իսրայելական իշխանություն:Այժմ այնտեղ իշխում է ՀԱՄԱՍ-ը, որն Իսրայելի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի և Ճապոնիայի կարծիքով ահաբեկչական կազմակերպություն է: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |