Հնարավորություն, որ միգուցե էլ չի լինի. Հայաստանը ԵՎՐՈ-2020-ի հայտ չի ներկայացնի

Հնարավորություն, որ միգուցե էլ չի լինի. Հայաստանը ԵՎՐՈ-2020-ի հայտ չի ներկայացնի

Հայաստանի համար, որն ինքնուրույն չի կարող Եվրոպայի առաջնություն անցկացնել, ստեղծվել է բացառիկ հնարավորություն եվրոպական ֆուտբոլային տոնի մասնակիցը դառնալու համար: Սակայն մեր երկիրը չունի նման մրցաշար ընդունելու համար անհրաժեշտ ենթակառուցվածք:

Նոր ԵՎՐՈ, նոր պահանջներ.

PanARMENIAN.Net - Լոզանում կայացած ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հունվարի 25-ի որոշմամբ ԵՎՐՈ-2020-ն անցկացվելու է եվրոպական 13 քաղաքներում: ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է, որ «մենք 53 ֆեդերացիա ենք և խաղալու ենք ողջ Եվրոպայում»: Սա նշանակում է, որ տեսականորեն Եվրոպայի 53 երկրներիից յուրաքանչյուրում կարող է անցկացվել 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հանդիպում, այդ թվում նաև` Հայաստանում: ԵՎՐՈ-2020-նն այդպիսով եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ յուրահատուկ մրցաշար է դառնալու:

Այս տարվա ապրիլից սկսած եվրոպական քաղաքները կարող են իրենց թեկնածությունները ներկայացնել 13 պոտենցիալ փաթեթների համար: 13-րդը կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի անցկացման հավակնորդների ցուցակն է: 12 փաթեթներում կլինեն այն քաղաքները, որոնք հավակնում են ընդունել խմբային փուլի հանդիպումները և playoff մեկական խաղ (1/8 եզրափակիչ կամ 1/4 եզրափակիչ), իսկ 13-րդն իր մեջ կներառի 2 կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը:

Յուրաքանչյուր ֆուտբոլային ասոցիացիա կարող է երկուական թեկնածություն ներկայացնել: Մեկ քաղաքում անցկացվող խաղերը պետք է կայանան միայն մեկ ստադիոնում:

Հայաստանն ու ԵՎՐՈ-2020-նն անցկացնելու հավանականությունը.

Եզրափակիչ և կիսաեզրափակիչ հանդիպումները կկարողանան հյուրընկալել միայն 70 հազարանոց ստադիոնները, քառորդ եզրափակիչները` 60 հազարանոց, իսկ 1/8 եզրափակիչն ու խմբային փուլի հանդիպումները` 50 հազարանոց: Սակայն երկու 30 հազարանոց ստադիոններ ևս բացառության կարգով կկարողանան անցկացնել խմբային փուլի և 1/8 եզրափակչի հանդիպումները: Պլատինիի խոսքով, այն փաստը, որ անգամ 30 հազար հանդիսական տեղավորող ստադինոը կարող է ԵՎՐՈ-2020-ի խաղ անցկացնել, առաջնության անցկացման հետաքրքրությունն ավելի կմեծացնի:

Սա հիանալի հնարավորություն է տալիս անգամ ֆուտբոլային մեծ ենթակառուցվածքներ չունեցող երկրներին դառնալ ԵՎՐՈ-2020-ը հյուրընկալողներից մեկը: Հայաստանում այդ չափանիշին համապատասխանող միայն մեկ ստադիոն կա` «Հրազդանն» է, որը տեղավորում է մոտ 55 հազար հանդիսական:

Հայաստանի համար, որն ինքնուրույն չի կարող Եվրոպայի առաջնություն անցկացնել, սա բացառիկ հնարավորություն է եվրոպական ֆուտբոլային տոնի մասնակիցը դառնալու համար: Սակայն ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, իրենք Եվրոպայի առաջնությունն ընդունելու հայտ չեն ներկայացնելու և պատճառաբանությունն այս է. «Հայտ ներկայացնող երկիրն իր բոլոր ենթակառուցվածքներով պետք է պատրաստ լինի այդ իրադարձության անցկացմանը»:

«Հրազդանն» անպատրաստ է «մեծ» հանդիպումների համար.

«Հրազդանը» համարվում է ՈՒԵՖԱ-ի 3-րդ կարգի ստադիոն և այնտեղ կարող են անցկացվել միայն ազգային հավաքականների և աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլի հանդիպումներ:

Ստադիոնը վերջին 4 տարվա ընթացքում վերանորոգվել է երկու անգամ ` 2008-ին և 2012-ին Թուրքիայի և Իտալիայի հետ ընտրական հանդիպումներից առաջ:

2012-ին «Հրազդանն» ունեցավ նոր լուսատախտակ, փոխվեց ստադիոնի խոտածածկը, վերանորոգվեցին հանդերձարանները, սակայն ամեն դեպքում այն շարունակում է անպատրաստ լինել «մեծ» հանդիպումների համար:

Ֆուտբոլի զարգացման և առաջընթացի մասին կարելի է խոսել նաև լավ ենթակառուցվածքների առկայության դեպքում: Այն, որ մինչև 2020 թվականն անգամ մեր երկիրը ընդունակ չի լինի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մի քանի հանդիպում անցկացնել, իսկապես շատ է տխրեցնում: Ստացվում է, որ առնվազն յոթ տարի հայ երկրպագուները դեռ չեն կկարողանա մեր երկրում ականատես լինել ֆուտբոլային մեծ տոնի:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---