![]() «Կիլիկեան» դպրոց. Վեց ամիս անց էլ աշակերտներից շատերը երազում են Սիրիա վերադառնալու մասին«Ես կուզեի այստեղ ապրել, բայց մեր տունը կարոտել եմ»,- նշում է Ռոզալիան Սիրիահայ ծնողներին հուզող խնդիրներից մեկն իրենց երեխաների ուսումն է, որը կիսատ էր մնացել Հայաստան տեղափոխվելու պատճառով: Ներկայումս այս խնդիրը կարելի է լուծված համարել, քանի որ արդեն մոտ վեց ամիս է Հայաստանում բացվել է «Կիլիկեան» դպրոցը, որտեղ նրանք սովորում են: Ներկայումս դպրոցն ունի 1-9-րդ դասաարններում սովորող մոտ 300 աշակերտ: Ուսուցումն այստեղ անցկավցում է սիրիական ծրագրով: PanARMENIAN.Net - Բացի հայերենից, երեխաները սովորում են ևս 3 լեզու` արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն: Ռուսերենի հարցը դեռ քննակվում է, քանի որ այն չի մտնում Սիրիայի դպրոցական ծրագրի մեջ, բայց նախատեսվում է ռուսերենը ներառել ավագ դպրոցի աշակերտների ուսումնական ծրագրում: Դպրոցի կարևոր առաքելություններից է երեխաների ինտերգումը հայ հասարակությանը, քանի որ երեխաներն իրենց մտածելակերպով ու կենցաղով տարբերվում են հասակակցիներից: «Կիլիկեան» դպրոցի աշակերտներն արդեն հասցրել են լավ հարաբերություններ հաստատել Նար-Դոսի դպրոցի աշակերտների հետ: «Միասին կազմակերպում ենք միջոցառումներ: Փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Նար-Դոս-ի անվան դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ աշակերտները մեր երեխաներին գիրք նվիրցին: Մեր երեխաները նաև մասնակցեցին Օշականում Մայրենիի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին»,-նշում է դպրոցի տնօրեն Նորա Փլիպպոսեանը: Երեխաների համար նոր միջավայրին ինտեգրվելն ավելի հեշտ է, հատկապես եթե առկա է հասակակիցների հետ շփումը: «Առաջին անգամ, որ դպրոց եկա ամենաշատը ուզում էի բոլորի հետ ընկերանալ: Ինձ այստեղ դուր է գալիս, երեխաներն էլ են շատ դուր գալիս: Այստեղ արդեն շատ ընկերներ ունեմ»,-ասում է ութամյա Դանիելան, ով այստեղ ապրում է ծնողների և փոքր եղբոր հետ: Ու թեև հայաստանյան միջավայրն ու ընկերները Դանիելային դուր են եկել, նա հույս ունի, որ Սիրիայում իրավիճակը կբարելավվի ու իրենք ընտանիքով կկարողանան վերադառնալ իրենց տուն: Դպրոցում շատ ընկերներ է ձեռք բերել նաև տասը տարեկան Ռոզալիան, ով երազում է բժշկուհի դառնալ: «Առաջին օրը երբ դպրոց եկա, ամենատպավորիչ պահը դպրոցի բացման միջոցառումն էր: Ինձ այստեղ դուր է գալիս: Ընկերներս լավն են, դասերն էլ եմ սիրում, հատկապես հայերենը, կրոնը և թվաբանությունը: Եթե ծնողնրերս աշխատանք գտնեն, մենք Հայաստանում կմնանք: Ես կուզեի այստեղ ապրել, բայց մեր տունը կարոտել եմ»,- նշում է Ռոզալիան: Վարդուհի Ստեփանյան Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Յոթ որդու Բավական քույրը |