«Հիշողություններ ֆրոնտից». Ժորա Թունյան. Զոհված ընկերոջս սիրած աղջիկը գրել էր` սպասում է, որ ողջ-առողջ գա, ամուսնանանԳերմանացի առյուծ էր կտրում, աշխարհ էր ուզում գրավել, բայց որ գերի ընկավ, ձայնը փորից դուրս չէր գալիս Ժորա Թունյան (20.12.1925թ.) - 452-րդ առանձին զենիթ-հրանոթային դիվիզիա, ապա 1860 առանձին հրետանային գունդ, ավագ լեյտենանտ: Մասնակցել է Ռովնո, Լուցկ, Դուբնո, Լվով, Պերեմշլ, Տարնոբժեկ Սանդոմիր քաղաքների ազատագրմաը 6 մայիսի 2013 PanARMENIAN.Net - Դեպի պատերազմ.Ինձնից առաջ քույրս և հայրս էին ռազմաճակատ գնացել Ծնվել եմ Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում: Պատերազմը որ սկսվեց, սկզբում հորս տարան ռազմաճակատ, հետո քրոջս: Քույրս Բաքվում ռազմական կրթություն էր ստացել: Ես Գորիսի մանկավարժական տեխնիկումի 3-րդ կուրսում էի սովորում, որ կանչեցին Կապան: 1943 թիվն էր: Գրոզնիից փոխգնդապետ Աուբակիրովն էր եկել, քննություն էր վերցնում: 10-ից 3-ին ընտրեց, ինձ էլ ու հետը Նախիջևանով տարավ Գրոզնի: Փետրվարի 23-ին զինվորական երդում տվեցինք: Առաջին մարտը Ռոստովի պաշտպանության համար էր:
Ռազմաճակատում. Հետո պարզվեց, որ այդ օրը թռել է 350 ռմբակոծիչ և 90 կործանիչ 1943թ. մայիս-հունիս-հուլիս ամիսներին մեր դիվիզիան տեղաբաշխված էր Բատայսկ-Ռոստով երկաթգծի 12-րդ կմ երկարությամբ: Երկաթգիծն անցնում էր Դոն գետի և դրա մի քանի վտակների վրայով: Լավ հիշում եմ, որ հունիս ամիսն էր, պայծառ, արևոտ օր: Ամբողջ մարտական ջոկատը նստած էր անմիջապես հրանոթի պլատֆորմի վրա: Մոտ 3 ամիս, օրը 24 ժամ տագնապ էր հայտարարված, մարտական պատրաստություն էր, քնել թույլատրվում էր միայն հագուստով ու հենց այդ պլատֆորմի վրա: Այդպես նստած էինք, մեկ էլ հանկած նկատեցինք, որ իրար հետևից Նախիջևանի կողմից խումբ-խումբ գալիս են «Յունկերս 87» և «Յունկերս 88» ռմբակոծիչներ, որոնց ուղեկցում էին «Մեսսերշմիտտ» կործանիչներ: Հետո պարզվեց, որ այդ օրը թռել է 350 ռմբակոծիչ և 90 կործանիչ: Սրանք նպատակ ունեին շարքից հանել երկաթուղին, Դոնի և վտակների վրայի բոլոր կամուրջները: Այդ շրջանում Կուրսկ-Օրյոլ-Բելգորոդ ռազմաճակատի ամբողջ մատակարարումը գնում էր Ռոստովի կողմից: Մեր զորքը պատրաստվում էր կասեցնել ֆաշիստական Գերմանիայի հարձակումը և անցնել հակահարձակման: Երկաթգծի ամբողջ երկարությամբ` Բատայսկ քաղաքից մինչև Ռոստով, մեզնից բացի կային շատ այլ զենիթային զորամիավորումներ: Ուժեղ մենամարտ սկսվեց: Օդ բարձրացան նաև մեր «Ի-16» կործանիչները: Գերմանացիներն այդպես էլ չկարողացան գոնե մի կամուրջ շարքից հանել: Ստիպված ռումբերը թափում էին Ռոստով քաղաքից հեռու, որտեղ Դոն գետը ունի լայն տարածում, և հեռանում էին: Բայց Բատայսկի մոտ տեղակայված մեր զորամասերից մեկի մի ամբողջ վաշտ ոչնչացրեցին: Շատ զոհեր կային: Այդ օրը մեր զորամասը, միասին հաշված, 7 ռմբակոծիչ և կործանիչ խփեց, որից մեկը մեր մարտական ջոկատը, մեր հրանոթը, որի նշանառուն ես եմ եղել: 1944թ. մասնակցել եմ Ուկրաինայի ազատագրմանը, 1860 առանձին հրետանային գնդում, հրետանու հրամանատարի պաշտոնով: 1-ին ուկրաինական ռազմաճակատի կազմում մասնակցել եմ մի շարք ուկրաինական քաղաքների ազատագրմանը` Ռովնո, Լուցկ, Դուբնո, Լվով, իսկ 1944 թ. վերջին` Լեհական Պերեմշլ, Տարնոբժեկ քաղաքները, հետո շարժվեցինք Վիսլա գետի ուղղությամբ դեպի Սանդոմիր քաղաք: Հիշողություններ ռազմադաշտից. Քիչ չէ մահը մեր գլխին էր կախված, թուրքն էլ մեր ընտանիքին ու հայրենիքին էր սպառնում Ստալինգրադի հաղթանակի մասին լուրն ամենաանսահման ուրախությունն էր: Գերմանացիները փորձում էին կռիվն արդեն Անդրկովկասի ուղղությամբ տեղափոխել: Թուրքիայի զինված ուժերը արդեն պատրաստ սպասում էին Գերմանիայի հաջողությանը, որ մարտի անցնեն ու ամբողջ հայ ժողովրդին բնաջնջեն: Պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը: Քիչ չէ մահը մեր գլխին էր ամեն օր կախված, թուրքն էլ մեր ընտանիքին ու հայրենիքին էր սպառնում: Ու այդպիսի լուր: Ամենահրաշալի օրն էր: Մահվան եզրին. Լուսարձակների ու կրակոցների, ռումբերի պայթյունների միջով գաղտնի առաջադրանքը կատարեցինք 1945թ. մասնակցել եմ Վիսլա Սանդոմիրյան օպերացիային: Դաժան կռիվներ էին: Շատ էր պատահում, որ հրամանատարության կարգադրությամբ հրանոթը տեղափոխում էինք մի դիրքից մյուսը հենց կռվի պահին, խրամատավորվում և հրետանային մարտ տալիս: Այսպիսի մարտերը շատ են եղել հատկապես Նեյս քաղաքի շրջակայքում: Հրանոթները հանում էինք խրամատներից և ուղիղ նշանակետով կրակ բացում հակառակորդի կրակակետերի վրա: Մի եկեղեցի կար մեր դիմաց, մոտ 1 կմ հեռավորության վրա: Այդտեղից գերմանացիները ուժեղ գնդացրային կրակ էին վարում մեր դեմ` կանխելով առաջխաղացումը: Մեր զորքի աջ և ձախ թևերը անցել էին հարձակման, իսկ կենտրոնում, որտեղ նաև իմ հրանոթն էր, դիմադրությունն ուժեղ էր, չկարողացավ ճեղքել և մեր առաջխաղացումը կասեցվեց: Հրաման ստացվեց ոչնչացնել հակառակորդի բոլոր կրակային կետերը: Կարճ ժամանակում վերադասավորեցինք մեր հրանոթները, կրակը կենտրոնացրեցինք և լրիվ ոչնչացրեցինք հակառակորդին` ապահովելով մեր զորքի առաջխաղացումը դեպի Բրեսլաու: Բայց դա հնարավոր չէր լինի, եթե ես և իմ ընկերներից մի քանիսը գիշերով, տասնյակ լուսարձակների ու կրակոցների, ռումբերի պայթյունների միջով գաղտնի առաջադրանքը չիրականացնեինք: Հենց այդ ժամանակ էլ ես մահից պրծա: Միայն բեկորային վերքեր էի ստացել: Բայց մերոնցից մեկն ավելի ծանր վերք էր ստացել` ոտքերին: Ամբողջ գիշեր կրակի տակ մնաց` հնարավոր չէր օգնելը` մահվան հավասար էր: Անընդհատ գոռում էր` օգնեցե~ք, օգնեցե~ք. մինչև որ լուսաբացին մոտ էլ ձայն չհանեց: Ես մոտ մեկ ամիս ապաքինվելուց հետո նորից վերադարձա ռազմաճակատ, մասնակցեցի թեժ մարտերի` Լեհաստանի ազատագրման համար: Հասա մինչև Գերմանիա: Այդ օրը սրտներս մի անգամ էլ ճմլվեց: Մեր զոհված ընկերներից մեկի գրպանում սիրած աղջկա նամակը գտանք: Գրել էր` սպասում է, որ ողջ-առողջ գա, ամուսնանան, երեխաներ ունենան: Ես դեռ երեխա էի` սիրած աղջիկ չունեի, բայց շատ ազդվեցի: Գերագույն հրամանատարության կողմից շատ շքանշանների եմ արժանացել` Կարմիր աստղ, Փառքի 3-րդ աստիճանի և ՀՄՊ 1-ին աստիճանի շքանշաններ և էլի շատերը: Հաղթանակին սպասելիս. Առյուծ էին կտրում, աշխարհ էին ուզում գրավել, բայց որ գերի ընկան, ձայնները փորից դուրս չէր գալիս Բրեսլաու քաղաքում էինք: Մայիսի 4-ին: Երկար, ծանր մարտից հետո գերմանացիները հանձնվեցին: Շարքերով գալիս էին` զենքը մի կողմ դնում, հեծանիվները, մեքենաները` ուրիշ: Առյուծ էին կտրում, աշխարհ էին ուզում գրավել, բայց որ գերի ընկան, ձայնները փորից դուրս չէր գալիս: Այսպես էլ հաղթեցինք: Պատերազմից հետո. Կնոջս ծառայության ժամանակ եմ հանդիպել` ռուս աղջիկ էր` շատ գեղեցիկ Հետպատերազմյան ծառայությունս 1946-1950թթ. անցել է Դնեպրոպետրովսկ քաղաքում: Այստեղ էլ հանդիպել եմ ապագա կնոջս: Ռուս աղջիկ էր` շատ գեղեցիկ: 3 երեխա ունեմ, 5 թոռ և 7 ծոռ: 1951թ. ընդունվել եմ ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը և ավարտել գերազանցության դիպլոմով` ստանալով ինժեներ-երկրաբանի կոչում: 1956-1996թթ. աշխատել եմ Հայաստանի երկրաբանական վարչությունում`նախ Սիսիանի, ապա Մեղրիի արշավախմբում: Գիտությունների թեկնածու եմ: 2000թ. թոշակի եմ անցել: Հիմա Արաբկիր համայնքի պատերազմի, աշխատանքի, ԶՈւ և իրավապահ մարմինների վետերանների խորհրդի նախագահն եմ: Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Անի Ավետյան / PanARMENIAN News | Նախագծի գործընկեր «Հիշողություններ ֆրոնտից» նախագիծ Արդեն 20 տարի է մայիսի 9-ը հայերի համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման օրը, Արցախի Պաշտպանության բանակի օրը, և, իհարկե, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրն է: Այս տարի մայիսի 9-ին ողջ աշխարհը կնշի Հաղթանակի 68-րդ տարեդարձը: Խորհրդային բանակի շարքերում Հայերնական Մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ Հայաստանից: Թե որքան հայ մասնակիցներ են եղել Սփյուռքից, մինչ օրս ստույգ հայտնի չէ: Հայաստանը մեծ կորուստներ կրեց այդ պատերազմում, ռազմաճակատից չվերադարձավ յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 հազար մարդ: Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |