Հայ կանայք՝ ռուս լուսանկարչի օբյեկտիվումXX դարասկզբի Հայաստանն ու դրա առաջին գունավոր լուսանկարները Միշտ հետաքրքիր է, թե մեր երկիրն ինչպիսին են տեսել կամ տեսնում ճանապարհորդները: Եվ եթե լուսանկարիչներին էլ դասենք ճամփորդների շարքին, նրանց աշխատանքները շատ բան կարող են պատմել և հեղինակների, և մեր մասին: Մասնագիտության բերումով մնալով կադրի հետևում նրանք էլ են կերտում պատմությունը կանգնեցնելով ժամանակը: Նրանց շնորհիվ մենք ժամերով կարող ենք նայել նկարներին և տեսնել, թե, ասենք, զբոսայգիներում ի՞նչ ծառեր կային ժամանակին կամ ինչպիսի՞ նստարաններ կային կամ ի՞նչ տիպի հագուստ էին կրում մեր տատիկներն ու ո՞ր սանրվածքն էր մոդայիկ: 30 սեպտեմբերի 2013 PanARMENIAN.Net - Այդպիսի վարպետներից մեկը Սերգեյ Միխայլովիչ Պրոկուդին-Գորսկին էր (1893-1944թթ.): Պատկերացրեք գունավոր լուսանկար, որը թվագրված է 1906-1915թթ.: Այս փաստը կարող է ընդամենը ժպիտ առաջացնել, եթե 20-րդ դարի սկիզբը պարզապես զուգորդում ենք սև ու սպիտակ լուսանկարների կամ էլ վայրկյանում 16 կադր արագությամբ համր կինոների և կինոխրոնիկայի ծիծաղելի շարժվող հերոսների հետ: Բայց գույնը, այդուամենայնիվ, առկա էր այն ժամանակի լուսանկարներում: Սերգեյ Պրոկուդին-Գորսկին առաջին ռուս լուսանկարիչներից էր, ով փորձարկումներ էր անում լուսանկարների ու գույնի հետ: Նա Մենդելեևի ուսանողն և տաղանդավոր քիմիկոս էր: Սանկտ-Պետերբուրգի Տեխնոլոգիական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել էր Բեռլին ու Փարիզ՝ ուսումը շարունակելու: Սակայն լուսանկարչությունը դարձավ նրա կյանքի իմաստը:
20-րդ դարի սկզբին դեռ չկային բազմաշերտ լուսանյութեր: Այդ պատճառով էլ Պրոկուդին-Գորսկին օգտագործում էր սև ու սպիտակ լուսաշերտեր և իր իսկ ստեղծած լուսանկարչական ապարատը: Կարմիր, կանաչ և կապույտ գունավոր լուսաֆիլտրերով նույն սյուժեի հաջորդական երեք արագ նկար էր անում: Ստացվում էր սև ու սպիտակ լուսանկարչական երեք պոզիտիվ: Սրանք համադրելով էլ ստանում էր լիարժեք գունավոր լուսանկար: Իհարկե նկարները տեսնելու համար հարկավոր էր հատուկ պրոեկտոր: Ինչպես այսօր սլայդ ենք ցուցադրում: Պրոկուդին-Գորսկին դարձել էր նոր ծնունդ առած արվեստի մոլի երկրպագու և մեծ նախագիծ էր ձեռնարկել. նա պատրաստվում էր գունավոր լուսանկարներով պատկերել տարբեր ազգերով ու ցեղերով բնակեցված Ռուսական կայսրությունը: Այն ժամանակ Արևելյան Հայաստանը Ռուսական տերության կազմում էր: Պատմությունը չի պահպանել Պրոկուդին-Գորսկու Հայաստան կատարած այցի ճշգրիտ տարեթիվը: Հայտնի է միայն ժամանակահատվածը 1906-1915թթ., և վայրը՝ Արտվին: Նրա լուսանկարները բացառիկ արժեք ունեն հատկապես մեզ համար. չէ՞ որ նա պատկերել էր 20-րդ դարասկզբի Հայաստանը, այն էլ` գունավոր լուսանկարներով: Պրոկուդին-Գորսկին իր հուշերում գրում էր, որ լուսանկարներն անում էր երբեմն չափազանց դժվար պայմաններում, ասենք՝ նկարները երևակում էր վագոնում տեղակայված լաբորատորիայում, ուշ երեկոյան: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պրոկուդին-Գորսկին փախչում է Ֆրանսիա՝ իր հետ տանելով գրեթե բոլոր լուսաշերտերը: Պրոկուդին-Գորսկին վախճանվել է Փարիզում, 1944-ին, և բոլոր նյութերը հայտնվեցին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Բայց նրա որդիները 1948-ին վաճառեցին գրադարանի այդ նյութերը:
Նա առաջինը չէր, ում հաջողվեց գունավոր լուսանկար ստանալ: Կային ուրիշ վարպետներ էլ, որոնք գունավոր լուսանկար էին ստանում` նման տեխնիկա օգտագործելով: Սակայն միայն այս լուսանկարչի հավաքածուն է պահպանվել որպես բավական ներկայանալի հավաքածու թե որակի և թե քանակի առումով: Պրոկուդին-Գորսկու աշխատանքները երկար ժամանակ պահվում էին արխիվում, և միայն համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն ընձեռեց մշակել և ցուցադրել դրանք: Վահան Ստեփանյան / PAN Photo Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |