![]() Հայկական մետաղադրամների պատմությունից. Պարսիկ տիրակալների օրոք հատվել են նաև Իրվանի (Երևանի) քաղաքային մետաղադրամներՏարածքների համար մշտական պայքարի պայմաններում պարսիկների տիրապետության տակ գտնվող հողերն երբեմն հայտնվում էին օսմանների տիրապետության տակ և հակառակը, ուստի հանդիպում են ինչպես պարսկական, այնպես էլ օսմանյան մետաղադրամներ, դրվագված նույն փողերանոցում Հայաստանում մոնղոլ տիրակալներ Հուլավույանների տիրապետությունից հետո երկար ժամանակով իշխանությունն անցավ տարբեր մահմեդական տոհմերին: Հուլավույաններին փոխարինելու եկած տոհմերից մեկը Ջելաիրյաններինն էր: Ըստ որոշ տվյալների, Ջելաիրյանները սերում էին մոնղոլական տոհմերից, որոնք եկել էին Հուլավույանների հետ: Նրանց իշխանությունը տևեց մինչև XV դարի 30-ական թվականները: Լենկթեմուրի գլխավորած հրոսակներն ավերեցին ու թալանեցին Հայաստանի տարածքը: Թեմուրականների ցեղը հավակնում էր, որ սերում է Չինգիս խանից, դա վերջին խոշոր մոնղոլական տոհմն էր, որը սերում էր տափաստանային քոչվորներից: Նվաճողների դաժանությունը սահման չուներ: ![]() ![]() PanARMENIAN.Net - XIV դարեվերջում տարածաշրջանում աճում է թուրքական կարակոյունլու և ակկոյունլու ցեղերի ազդեցությունը, որոնք իշխանության համար պայքարում պարբերաբար իշխում էին առանձին տարածքներում: Հայտնի են մանր արծաթե մետաղադրամների թողարկումներ, որոնք հայտնաբերվել են Հայաստանում և հարակից տարածքներում՝ դրանք հատել են Ջելաիրյանների, կարակոյունլու և ակկոյունլու ցեղերի ներկայացուցիչները: Հայաստանի Կենտրոնական բանկի հավաքածուում կա ակկոյունլու ցեղի հետաքրքիր փոքր արծաթե մետաղադրամ, որը հատվել է Անիում և արաբերեն մակագրություններ ունի: Ակկոյունլու ցեղից Ուզուն Հասանի մետաղադրաըմ, որը դրվագվել է Անիում Այդ շրջանում հզորանում են օսմանների քոչվոր ցեղերը: XV դարի կեսին օսմանների ցեղերին հաջողվում է տիրանալ Կոստանդնուպոլսին և 1000-ամյա Բյուզանդական կայսրությունն ընկնում է նրանց ճնշման տակ: Հայաստանի տարածքի արևմտյան մասը հայտնվում է օսմանյան տիրակալների տիրապետության տակ: Իրենց ենթակա տարածքում օսմանները մանր արծաթե մետաղադրամներ են հատում: Հայաստանի արևելյան մասն անցնում է պարսից տիրակալների տիրապետությանը: Իրար են հաջորդում պարսից տոհմերը, որտեղ իշխանությունն անցնում է մեկից մյուսին: Մինչ XIX դարի սկիզբը Պարսկաստանում և նրա տիրապետության տակ գտնվող տարածքներում իշխում էին Սեֆյանների, Աֆշարների, Զենդերի, Ղաջարների տոհմերը: Բոլոր նրանք հատում են հաստատված տեսակի մետաղադրամներ: Այդ ժամանակահատվածում Հայաստանի արևելյան շրջաններում լայն շրջանառություն ունեին պարսկական մետաղադրամները՝ արծաթե 1 շահի, 2 շահի, աբասին, 5 շահի և այլն, ինչպես նաև քաղաքային պղնձե ֆուլուսները: Որոշ կառավարիչներ, մասնավորապես, շահ Հուսեյն Առաջինը, որը Սեֆյանների տոհմից էր, հատում էր շատ հետաքրքիր ուղղանկյուն մետաղադրամներ: Մետաղադրամները հատվում էին տարբեր դրամահատարաններում, այդ թվում նաև հայկական քաղաքներում, որտեղ փողերանոցներ կային՝ Գանձակում, Նախիջևանում, Երևանում: Մետաղադրամների նկարագրությունը Պարսիկ կառավարիչների մետաղադրամները միատիպ են ձևավորված. դրանց վրա միայն պարսկերեն լեզվով մակագրություններ են: Քաղաքային մետաղադրամներին հանդիպում են կենդանիների պատկերներ, իսկ համապետական թողարկումներում՝ միայն առասպելներ (մակագրություններ): Պարսկական մետաղադրամները լայն տարածում ունեին, և այդպիսի գանձեր շատ են հայտնաբերվել Հայաստանում: Պարսիկ կառավարիչները թողարկել են ոսկե, արծաթե, ինչպես նաև պղնձե քաղաքային մետաղադրամներ: Քաղաքի սահմաններում, համապետական դրվագված մետաղադրամներից բացի, շրջանառվում էին նաև քաղաքային պղնձե մետաղադրամներ: Հայտնի են Իրվանի (Երևանի), Գանձակի քաղաքային մետաղադրամները: Տարբեր շրջանում այդ մետաղադրամները հանդիպում են տարբեր՝ սիրամարգի, ուղտի, կապիկի, առյուծի պատկերներով: Արևի ֆոնին առյուծի պատկերըհետագայում դարձավ պարսից կայսրության խորհրդանիշը: Երևանում դրվագված պղնձե պարսկական քաղաքային մետաղադրամներ Կան տեղեկություններ, որ Երևանի դրամահատարանը գտնվում էր ներկայիս «Երևանի «Արարատ» կոնյակի գինու-օղու կոմբինատի» տարածքում՝ Հաղթանակի կամրջի հարևանությամբ: Ըստ պատմական վկայությունների, այդտեղ էր գտնվում Սարդարի պալատը, որին կից էլ ուժեղ հսկողության ներքո գործում էր Երևանի փողերանոցը: Եղել են նաև ոսկե մետաղադրամների թողարկումներ, բայց դրանք շատ քիչ էին տարածված ու տիպիկ չեն շրջանառության համար: Հայաստանի արևմտյան շրջաններում շրջանառվում էին օսմանյան սուլթանների մետաղադրամները՝ ակչե, ալթին, պարա, ղուռուշ և այլն, որոնք հատվել են տարբեր դրամահատարաններում, այդ թվում Իրվանում (Երևան), Էրզրումում, Գանձակում, իսկ ավելի ուշ նաև Վանում ու Կարսում: Կենտրոնական բանկի հավաքածուի մեջ կան օսմանյան սուլթանների արծաթե մետաղադրամներ, որոնք հատվել են Երևանում, Գանձակում ու Էրզրումում: Մետաղադրամների նկարագրությունը Օսմանյան սուլթանների մետաղադրամներում հիմնականում հանդիպում են թուրքերեն մակագրություններ: Որոշ մետաղադրամներին կա թուրքական տուգրա՝ կոսպանդ, որոշ գիտնականներ գտնում են, որ դա սուլթանի ձեռքի խորհրդանշական պատկերն է, իսկ ոմանք կարծում են, որ տիրակալի անվան պատկերումն է: Կոսպանդը օսմանյան տիրակալների խորհրդանիշն է: Տարածքների համար մշտական պայքարի պայմաններում պարսիկների տիրապետության տակ գտնվող հողերն երբեմն հայտնվում էին օսմանների տիրապետության տակ և հակառակը, ուստի կարելի է տեսնել «փախստական» մետաղադրամներ: Օրինակ, երբ օսմանները նվաճում էին Անդրկովկասի տարածքները, այդ դրամահատարաններում արդեն դրվագում էին օսմանյան մետաղադրամներ՝ Երևանում ու Գանձակում: Սուլթան Ահմեդ III Երևանում դրվագված արծաթե օսմանյան մետաղադրամ Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo | Նախագծի գործընկեր ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |