![]() Հայկական դրամի պատմությունից. Նոր հայկական թղթադրամներըՀայաստանում շրջանառվող բոլոր թղթադրամները բարձր պաշտպանվածությամբ ու ամենաբարձր որակի են 1993 թվականի նոյեմբերի 22-ին երկարատև ընդմիջումից հետո շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը: Այսօր ՀՀ-ում թղթադրամներից բացի շրջանառվում են նաև մետաղադրամներ՝ շրջանառվող, կոլեկցիոն, ինչպես նաև ներդրումային: Ազգային արժույթը վճարման միակ օրինական միջոցն է Հայաստանի Հանրապետության տարածքում: ![]() ![]() PanARMENIAN.Net - 10-ից մինչև 5000 անվանական արժեքով առաջին սերիայի թղթադրամները թողարկվել են 1993-ի նոյեմբերի 22-ին: Ավելի ուշ՝ 1994-ին, շրջանառության մեջ մտավ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, իսկ վերջին ամենախոշոր՝ 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը թողարկվեց 1995 թվականին: 1993-ի նմուշի առաջին թողարկման թղթադրամների էսքիզների համահեղինակներն են Հայաստանի Նկարիչների միության անդամներ Հրաչյա Ասլանյանն ու Աշոտ Մանուկյանը: 1994-ի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի հեղինակն Աշոտ Մանուկյանն է, իսկ 1995-ի նմուշի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզը Հրաչյա Ասլանյանինն է: Սերիայի բոլոր թղթադրամները տպագրվել են գերմանական «GIESECKE&DEVRIENT GmbH» ընկերությունում: Հայաստանի պատմության թանգարանի և ԱԺ շենքի պատկերով1993 թ.-ի 50-դրամանոց թղթադրամը Հայաստանում շրջանառվող բոլոր թղթադրամները բարձր պաշտպանվածությամբ ու ամենաբարձր որակի են: 1998-ին թողարկվեց թղթադրամների երկրորդ սերիան՝ 50 և 100 դրամ անվանական արժեքով: Այդ առաջին թղթադրամները շրջանառության մեջ են մտել նոյեմբերի 23-ին՝ այդ օրերին ՀՀ Կենտրոնական բանկը տոնական միջոցառումներով նշում էր երկրում ազգային դրամի շրջանառության 5-ամյակը: 1999-ին շրջանառության մեջ մտան 500, 1 000, 5 000 և 20 000 անվանական արժեքով թղթադրամները: Իսկ 2003-ին թողարկվեց 10 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի և ՀՀ կառավարության շենքի պատկերով1999 թ.-ի 500-դրամանոց Երկրորդ թողարկման թղթադրամներն իրենց արտաքին ձևավորմամբ և մշակման մոտեցումներով կտրուկ տարբերվում են առաջին սերիայի թողարկումներից: Երկրորդ սերիայի թղթադրամների վրա ազգային մշակույթի մեծերի խոշոր դիմապատկերներն են, ինչպես նաև նրանց գործունեությանն ու ստեղծագործությանն առնչվող պատկերներ: 50-ից մինչև 20 000 դրամ անվանական արժեքով թղթադրամների էսքիզների հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Աշոտ Մանուկյանը: Եղիշե Չարենցի դիմանկարով և Երևանի հին շենքերից մեկին ձիակառքով2001-ի նմուշի 1 000-դրամանոց Նկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարով և նրա «Հայաստան» բնանկարի հատվածով20 000-դրամանոց Անհրաժեշտ ռեզերվի համալրման համար վերատպվեցին 1 000, 5 000, 10 000 և 20 000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, այդ թվում նաև թողարկման նոր ամսաթվով: Բայց դրանք դիզայնով դրանք չեն տարբերվում, միայն աննշան փոփոխություններ են արվել, հիմնականումկապված նոր պաշտպանիչ տարրերի ներմուծման հետ: 50-ից՝ 20 000 անվանական արժեքով թղթադրամները թողարկեցին հայտնի արտասահմանյան ընկերություններ՝ անգլիական DE LA RUE CURRENCY-ին, հոլանդական JOH. ENSCHEDE EN ZONEN-ը, ավստրիական OeBS և գերմանական GIESECKE & DEVRIENT GmbH-ը: 2001-ին հայ ժողովուրդը տոնում էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Տոնական միջոցառումներին մասնակցեց նաև Կենտրոնական բանկը՝ հունիսի 6-ին թողարկելով 50 000 դրամանոց հոբելյանական թղթադրամը: Դրա վրա պատկերված են Մայր Աթոռը, Արարատը, եկեղեցու ուրվագիծը, որը մի կողմից պահում է Գրիգոր Լուսավորիչը, մյուս կողմից՝ Տրդատ Մեծը, ինչպես նաև Կեչառիսի խաչքարերից մեկը: Թղթադրամի էսքիզի հեղինակն է Նկարիչների միության անդամ Ռուբեն Արուտչյանը, թողարկմանը մասնակցել է գերմանական GIESECKE & DEVRIENT GmbH ընկերությունը: 2009-ին ԿԲ-ն շրջանառության մեջ դրեց 100 000 դրամ անվանական արժեքով ամենամեծ թղթադրամը: Դրա վրա պատկերված է Եդեսիայի արքա Աբգար V, որին Հայ առաքելական եկեղեցին դասել է սրբերի շարքը: Ըստ հայ պատմագիրների, նա առաջին հայազգի արքան է, ով ընդունել է քրիստոնեությունը: Թղթադրամի էսքիզի հեղինակն է Նկարիչների միության անդամ Հարություն Սամուելյանը: Թղթադրամը տպագրել է DE LA RUE CURRENCY ընկերությունը: 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որի վրա պատկերված է Աբգար V Հայաստանում շրջանառվող թղթադրամներն իրենց պարամետրերով չեն զիջում արտասահմանյան երկրների թղթադրամներին, որոշ դեպքերոմ նաև գերազանցում են: Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo | Նախագծի գործընկեր ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |