Կգայթակղի արդյո՞ք Ուկրաինային ԵՄ «թոշնած գազարը»Թե ինչով կավարտվի սակարկությունը Ուկրաինայի հետ, դեռ հայտնի չէ՝ Յուլիա Տիմոշենկոն դիմել է Յանուկովիչին ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելու կոչով Եվրամիությունը հորդորել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին անձամբ միջամտել կալանավայրում գտնվող Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակին, քանի որ դա կարող է ձախողել Կիևի և ԵՄ միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրումը: Մեծ հաշվով, եթե անկեղծ լինենք, ԵՄ-ն իրավացի է՝ կնստի Տիմոշենկոն բանտում թե նրան ազատ կարձակեն, դրանից ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չի փոխվի: Ամեն ինչ շատ պարզ է՝ ցանկություն կա բռնել Պուտինի ձեռքը, բայց չի ստացվում: Եվ դժվար թե ստացվի: 23 նոյեմբերի 2013 PanARMENIAN.Net - Բուն Արևելյան գործընկերությունը, որի նախաձեռնողներն ոչ թե եվրոպական ամենահարուստ ու զարգացած երկրներն են, այլ նորեկներ Բալթիայի երկրները, Լեհաստանն ու Ռումինիան, որոնց հեշտությամբ ղեկավարում է «հին» Եվրոպան, խաղալով Ռուսաստանի հանդեպ նրանց ատելության վրա, լուրջ կառույց համարել չի կարելի: Բայց Ուկրաինայի պարագայում այլ է: Գրավելով Ուկրաինային՝ Արևելյան գործընկերությունը կարող է որոշակի քաշ ստանալ ու ֆինանսավորում: Բայց դե ֆինանսավորման հարցը հիմա ամեն տեղ է սուղ՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում:Հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ճակատագիրը, որը Յանուկովիչի կատաղի հակառակորդն է: 2011 թվականին Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարվա ազատազրկման պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Արևմտյան երկրների կառավարությունները նրա դեմ դատավարությունը քաղաքականապես մոտիվացված համարեցին: Իրականում ամեն ինչ այլ է: Առաջին անգամ Տիմոշենկոյին մեղադրեցին 2001 թվականին 90-ականների կեսին նրա կառավարած էներգետիկ ընկերությունում խարդախության համար: 2004 թ. նրան մեղադրեցին կաշառակերության մեջ և նույնիսկ հետախուզում հայտարարեցին Ինտերպոլի գծով: Ռուսաստանցիները մեղադրում էին նրան ռազմատեխնիկայի հետ կապված ինչ-որ մեքենայությունների համար, հետո սակայն տարօրինակ կերպով սիրեցին «սուրբ» Յուլիային: Ըստ ուկրաինացի մեղադրողների, Մոսկվայի համակրանքը Տիմոշենկոյի հանդեպ առաջացավ այն ժամանակ, երբ նա, լիազորություններ չունենալով, բազմամյա էներգետիկ պայմանագիր կնքեց ռուսների հետ, ի վնաս սեփական երկրի: Արդեն բանտում նա կասկածյալ դարձավ գործարար ու պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության գործով: Տիմոշենկոյին անվանում էին ոչ ավել ոչ պակաս «գազի արքայադուստր»: Դժվար թե այս ամենն Եվրոպան չգիտի: Իսկ այսպես բավականին գարվիչ է ստացվում. ԵՄ-ն փորձում է օգնել Ուկրաինային նվազեցնել կախվածությունը ռուսական գազից առաքման այլընտրանքային ուղիներ որոնելով: Մասնավորապես, քննարկվում է գազի առաքման հնարավորությունը Սլովակիայի տարածքով: Սլովակիայի գազաբաշխիչ Eustream ընկերությունը եկուշաբթի հայտարարել է, որ աշխատում է ուկրաինացի գործընկերների հետ Ուկրաինա գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի շուրջ, սակայն մանրամասներ չի ներկայացրել: Բայց դեռ պարզի չէ, թե ում գազն է առաքվելու Սլովակիայի տարածքով: Նոյեմբեի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Դա առաջացրեց ուկրաինացիների մի մասի վրդովմունքը, որոնք հավաքվեցին Մայդանում: Ճիշտ է, նրանց թիվն այնքան էլ մեծ չէր՝ մի քանի հազար: Իսկ Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ծախվեց Պուտինին 20 մլրդ դոլարով: Նոյեմբերի 12-ին Յանուկովիչին էին դիմել ուկրաինացի արդյունաբերողները՝ խնդրելով հետաձգել ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը մեկ տարով: Նրանք հայտնեցին նախագահին, որ Մաքսային միության երկրների կողմից պաշտպանիչ միջոցների կիրառումը, եթե Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին, ուղղակի «կսպանի» ուկրաինական տնտեսությունը: Վատ կլինի բոլորի համար՝ և գործատուների, և վարձու աշխատողների: «Մենք այսօր մեծ խնդիրներ ունենք ՌԴ և Ղազախստանի հետ, ուր մենք արտահանում ենք մեր արտադրության 50 տոկոսը»,-հայտարարեց պատգամավոր Վալենտին Լանդիկը, որը նաև սառնարաններ արտադրող ընկերության սեփականատեր է: «Խոսքը գնում է Եվրոպայի հետ ասոցացման ստորագրման մասին, բայց մեզ այնտեղ ոչ ոք չի սպասում: Այնտեղի մեքենաշինության ոլորտում գործազրկությունը մեզանից ավելի մեծ է»,-ասել էր նախագահին գործարար Գեորգի Սկուդարը: «Մենք սպառնալիք ենք տեսնում առաջին հերթին բարձր ավելացված հարկով գիտատար ու տեխնիկապես բարդ արդյունաբերության համար, առաջին հերթին, մեքենաշինության»,-ընդհանուր կարծիքն ամփոփեց ձեռնարկատեր Անատոլի Կինախը: Յանուկովիչը համապատասխան եզրահանգումներ արեց. «Այս հանձնարարականներն արդեն հիմա կփոխանցվեն կառավարությանը, ես զգուշացրել եմ Ազարովին, որպեսզի վաղն արդեն քննարկվեն: Վաղը, անհապաղ»,-հայտարարել էր նա: Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Եվրամիությունը ճնշում է գործադրում Արևելյան գործընկերության մասնակից երկրների վրա՝ ընտրության առջև կանգնեցնելով նրանց եվրասիական և եվրոպական ինտեգրման միջև: «Եթե համեմատելու լինենք մեր ազնիվ ու ընկերական դիրքորոշումը ԵՄ ներկայացուցիչների գործողությունների հետ, ապա, հավանաբար, նրանք հենց «անթաքույց ճնշում» են գործադրում ֆոկուսում հայտնված պետության վրա և արվում են հայտարարություններ, թե պետք է ընտրել. կամ հետ դեպի մութ անցյալ, կամ մեզ հետ դեպի լուսավոր ապագա»,-ասել է Լավրովը: Ըստ նրա, «ոչ ոք երբեք Եվրամիությունում չարտասանեց այն արտահայտությունը, որից մենք սկսում ենք մեր դիրքորոշման շարադրումն Արևելյան գործընկերության վերաբերյալ: «Դա կոնկրետ պետության ինքնիշխան իրավունքն է: Ոչ մի եվրոպաշտոնյա նման բան չասաց: Նրանք ասում են՝ դուք պետք է ընտրություն կատարեք, բայց հօգուտ Եվրամիության, թե չէ կորած եք»,-ասել է նա: Դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի սակարկությունն Ուկրաինայի հետ՝ Յուլիա Տիմոշենկոն դիմել է Յանուկովիչին ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելու կոչով, նշելով, որ ոչ մի տեղ չի պատրաստվում մեկնել: Ինչևէ, Վիլնյուսի գագաթաժողովը ձախողման եզրին է և ԵՄ-ն կգոհանա միայն Մոլդովայով ու Վրաստանի հետ մշուշոտ հեռանկարով: Ուղղակի Յանուկովիչը ճիշտ համեմատեց ԵՄ խոստումներն անցյալ տարվա գազարի հետ: Հավելենք, որ գազարը նաև փտած է: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |