Կրոնի ազդեցությունը Հարավային Կովկասում քաղաքական իրադարձությունների վրաՀետխորհրդային տարածքի երկրներից շատերում Ուղղափառ եկեղեցին նոր ու անսովոր մարտահրավերների առջև է կանգնել ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած տարիներին հետխորհրդային տարածքում մասշտաբային ու դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել: Բարդ ժամանակներ է ապրում նաև Ռուս ուղղափառ եկեղեցին: ԽՍՀՄ փլուզումից հետո կոմունիստական գաղափարախոսությունն ու պետական աթեիզմը այլևս խոչընդոտներ չէին հանրության կրոնական պահանջների բավարարման համար: Սակայն հետխորհրդային ժամանակաշրջանն իր հետ նոր խնդիրներ բերեց: Այդ մասին ասվել է Սուխումում տեղի ունեցած «Կրոնական իրավիճակը Հարավային Կովկասում և նրա ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա. հիմնական միտումներ» խորագրով գիտաժողովում: 14 ապրիլի 2014 PanARMENIAN.Net - Ըստ մասնակիցների, երկու վերջին տասնամյակներն աչքի են ընկնում ամբողջ աշխարհում կրոնի քաղաքականացման բարձր մակարդակով, ընդ որում շատ տարածաշրջաններում զինված հակամարտությունների հետևանքով բնակչությունը զանգվածաբար ոչնչացվում է կրոնական հատկանիշով: Սիրիայում և մյուս երկրներում սկսվել է տեղաբնակ քրիստոնյա բնակչության բնաջնջում, իսկ համաշխարհային հանրությունն ի վիճակի չեղավ այն կասեցնելու: Բարդ ժամանակներ են նաև ուղղափառ քրիստոնեության համար: Նկատվում է «ոչ կանոնադրական» ուղղափառ եկեղեցիների ու կազմակերպությունների աճ: Մրցակցության տարրերով բարդ երկխոսություն է ընթանում Կոստանդնուպոլսի պատրիարքի ու ՌՈւԵ միջև: 2016 թ. նախատեսվում է անցկացնել աշխարհի Ուղղափառների հավաք՝ բոլոր կանոնիկ ուղղափառ եկեղեցիների մասնակցությամբ: Շատ խնդիրների շուրջ այդ եկեղեցիները լուրջ տարաձայնություններ ունեն: Արդեն ակնհայտ է, որ եթե այդ տարաձայնությունները չհաղթահարվեն, նոր խնդիրներ կառաջանան, պառակտումներ ու ողբերգական հետևանքներ բոլոր ուղղափառ քրիստոնյաների համար: Հետխորհրդային տարածքի երկրներից շատերում Ուղղափառ եկեղեցին նոր ու անսովոր մարտահրավերների առջև է կանգնել, որոնց պատճառն արագ ու ծավալուն փոփոխություններն են շրջակա միջավայրում, բոլոր երկրներում գլոբալիզացիայի աճը: Վրաստանում Վրաց ուղղափառ եկեղեցին դարձավ գլոբալիզացիայի ու արևմտյան այնպիսի արժեքների, ինչպիսիք են սեռական փոքրամասնությունների իրավունքների ապահովումը, «միասեռականների շքերթները» և այլնի տարածման դեմ հանրության բացասական վերաբերմունքի խտացման կենտրոնը: ՎՈւԵ պահպանողական կեցվածքը նյարդայնացնում է արևմտյան երկրների առաջնորդներին ու Վրաստանում նրանց դիվանագիտական ներկայացուցիչներին: Շատ ավելի դրամատիկ է իրավիճակն Ուկրաինայում, որտեղ քաղաքական իրադարձությունները պառակտման ու ապաինտեգրման միտումների պատճառ դարձան ուղղափառ եկեղեցում: Մոսկվայի պատրիարքությունում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու փոքրաթոիվ ներկայացուցիչները բացահայտ քննադատություն թույլ տվեցին եվրամայդանի հասցեին: Ուժգնանում են նաև ներքին տարաձայնությունները Կիևի ներկայիս իշխանություններին աջակցելու, Ղրիմի, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում և այլն: Ուկրաինայի ուղղափառ հոգևորականության մի մասը կողմ է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Մոսկվայի և Կիևի պատրիարքարանների միավորմանը: Նման պայթյունավտանգ իրավիճակում այդ խնդիրը կարող է ծանր փորձություն դառնալ Ռուս ուղղափառ եկեղեցու համար: Ընդ որում, ինչպես խոստովանում են Մոսկվայի պատրիարքարանի Արտաքին եկեղեցական կապերի բաժնի ներկայացուցիչները, պատրիարք Կիրիլը ուկրաինացի հոգևորականնեի վրա ազդելու քիչ լծակներ ունի: Կոստանդնուպոլսի պատրիարքը, որն ավանդաբար կողմ էր Ուկրաինական եկեղեցու անջատողական տրամադրություններին, դեռևս հայտարարում է ՌՈւԵ հետ համակարծիք լինելու մասին, որի համաձայն այս կամ այն ուղղափառ կառույցի կարգավիճակի փոփոխության մասին որոշումը պետք է ընդունվի բոլոր տեղական եկեղեցիների ընդհանուր համաձայնությամբ: Ինքը Կոստանդնուպոլսի պատրիարքը շահագրգռված է նման համաձայնության առկայության մեջ ներքին տարաձայնությունների պատճառով: Օրինակ, Բարդուղոմեոս պատրիարքը չի ճանաչել արքեպիսկոպոս Ռոստիսլավի ընտրությունը Չեխոսլովակյան եկեղեցու նոր առաջնորդի պաշտոնում, քանի որ ընտրությունների ժամանակ խախտվել են ընտրությունների ընդունված կանոնները: Ակնհայտ է, որ ներկայիս բարդ իրավիճակում, երբ ուղղափառությունը նոր մարտահրավերների ու սպառնալիքների առջև է հայտնվել, հետագայում նրա հեռանկարի համար հատուկ կարևորություն է ստանում տարբեր ուղղափառ եկեղեցիների միջև գործակցությունն ու փոխըմբռնումը: Աբխազիայում կրոնական իրավիճակն իր առանձնահատկություններն ունի: ՎՈւԵ, որի «կանոնիկ տարածքին» է պատկանում նաև Աբխազիայի տարածքը, դեռ խորհրդային տարիներին այնքան էլ ընդունված չէր ոչ վրաց բնակչության շրջանում: Նրա թեմին են պատկանում հիմնականում վրացիները: Այլ ազգությունների ներկայացուցիչները դժգոհ էին, որ պատարագը մատուցվում էր իրենց համար անհասկանալի վրացերենով և վրաց հիերարխների կողմից ռուս հոգևորականներին ճնշելու փաստերով: Աբխազներն առավել ևս զգուշավոր մոտեցում ունեին վրաց եկեղեցու հանդեպ, տեսնելով նրա մեջ տեղի բնակչության վրացականացման, ինչպես նաև քաղաքական գործիք: Ուստի, մասնավորապես աբխազները ամեն կերպ խոչընդոտում էին 1980-ականների վերջում ի հայտ եկած վրացական նոր եկեղեցիների կառուցման ծրագրին: Չնայած, որ ՌԴ-ն ընդունել է Աբխազիայի անկախությունը, ՌՈւԵ-ն, Աբխազիայում մեածթիվ ռուսների առկայության պայմաններում, շարունակում է այն դիտարկել որպես Վրաց եկեղեցուն պատկանող տարածք: Հակառակ դիրքորոշումն ունի կաթոլիկ եկեղեցին. ԽՍՀՄ փլուզումից հետո Աբխազիան, ի տարբերություն Վրաստանի, ընդգրկվեց Կրասնոդարի երկրամասը ներառող Սևծովյան թեմի կազմում: Ակտիվ քարոզչություն են վարում Աբխազիայում բապտիստները, յոթերորդ օրվա ադվենտիստները, կրիշնաիտներն ու Եհովայի վկաները, որոնք զգալի ֆինանսական աջակցություն են ստանում արևմտյան երկրների իրենց հավատակիցներից: Այդ հոսանքների ներկայացուցիչները օգտվում են մարդկանց ծանր սոցիալական վիճակից ու պատերազմում հարազատներին կորցրածների ճնշվածությունից: Աղանդների անդամները կախվածության մեջ են հայտնվում իրենց հոգևոր ուսուցիչներից, որի հետևանքով ընտանիքներ են քանդվում ու այլ կոնֆլիկտներ են առաջանում, որոնք նախկինում ընդհանրապես հատուկ չէին հանդուրժողությամբ աչքի ընկնող աբխազական հանրությանը: Հղումներ թեմայով. Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |