Արցախյան Հարություն. 1992-ի մայիսին Աստված հայերի հետ էրԱստված հայերի հետ էր, որովհետև առանց Նրա օգնության մարդկանց համար ուժերից վեր կլինեին կամքի դրսևորման նման հրաշքները Խոսքերը մեծ հաղթանակների մասին հատուկ ավանդույթ են, կարելի է ասել նույնիսկ էտիկետ: Այն ենթադրում է հանդիսավոր արտահայտություններ, վառ համեմատություններ, անկասկած, արժանի ու արդարացված: Ցավոք, տարիների հետ բառերի ճոխության ետևում գնալով ավելի դժվար է լինում ընկալել մարդկային շունչը: Հաղթանակը վերածվում է դրոշի, հսկաների մասին լեգենդի, խորհրդանիշի: Սակայն, խոսելով խորհրդանիշների մասին, մենք պետք է աշխատենք հավատարիմ մնալ մեր զգացմունքներին, «չմաշել» այդքան կարևոր բառերը: Բառերը մեծ ու միաժամանակ պարզ հերոսների մասին: 10 մայիսի 2014 PanARMENIAN.Net - Քրիստոնեական ժողովրդների պատմության մեջ երկու մարտական Հարություն է եղել: Երկուսն էլ մայիսի 9-ին: «Մահով մահն արհամարելով» մեր հայրերը, պապերն ու նախապապերը կյանք տվեցին՝ որքան հնարավոր է հեռու վանելով անմարդկային չարիքը հարազատ տներից:Երկու պատերազմներն էլ դաժան էին ու չարանենգ: Հակառակորդների բանակները լավ զինված էին, ամեն ինչով ապահովված ու կատաղի շների պես հարձակվում էին խաղաղ բնակչության վրա: Իրենք իրենց երևի անպարտելի էին համարում, իսկ բռնությունը կանանց ու երեխաների հանդեպ, անպատիժ զբաղմունք: Զուր էին այդպես կարծում: 1992 թվականի մայիսին Աստված հայերի հետ էր: Ուղղակի առանց Նրա օգնության մարդկանց համար ուժերից վեր են կամքի դրսևորման նման հրաշքները: Ամեն անգամ Շուշի այցելելիս ես մոմ եմ վառում Սպիտակ եկեղեցում՝ չմտահոգվելով աստվածաբանական տարբերություններով: Այստեղ դրանք անտեղի են: Շնորհավոր Հաղթանակի տոնը, եղբայրներ: Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկով Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |