![]() Որ արագաչափերը լավ ֆիքսեն. Նոր նմուշի պետհամարանիշ ձեռք բերելը դեռևս կամավոր էՏեսախցիկների համար խնդրահարույց են հատկապես O, Q, D, C տառերը Արդեն երկու ամիս է Հայաստանում շահագործվող ավտոմեքնենաների վրա տեղադրվում են նոր նմուշի պետհամարանիշներ` ավելի մեծ տառերով ու ՀՀ դրոշով: ![]() ![]() PanARMENIAN.Net - Նոր պետհամարանիշներին անցումն ունի երկու հիմնական պատճառ` համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին ու ոչ այնքան հզոր տեսախցիկներն ու արագաչափերը.Ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման նոր նմուշի համարանիշերում օգտագործվում են տառերի և թվերի՝ առավել ընթեռնելի գրելատեսակներ: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեռևս մարտին Կառավարությունում օրինագծի քննարկմանը նշել էր, որ հին նմուշի պետհամարանիշների վրա օգտագործվող տառերը փոքր են. «Տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումների պարագայում դժվարություն է առաջանում տառերը տարբերակելիս»: Տեսախցիկների համար խնդրահարույց են հատկապես O, Q, D, C տառերը: Ասում են` նոր դիզայնով նման խնդիր չի առաջանա: Կառավարության որոշմամբ «սովորական երկար» հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափերը մեծացվել են և հավասարեցվել թվերի չափերին, իսկ «քառակուսի» հաշվառման համարանիշերի վահանակների չափերը մեծացվում են, ինչի արդյունքում մեծացվում են նաև դրանցում օգտագործվող տառերի և թվերի չափերը: Թե երբ նոր դիզայնով պետհամարանիշները կդառնան պարտադիր, դեռ հայտնի չէ. Ճանապարհային ոստիկանությունից PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեցին, որ դեռևս այդ մասին խոսք չի գնում: Իսկ երբ որոշեն դարձնել պարտադիր, կհայտարարեն: «Նոր ձեռք բերվող մեքենաները ստանում են նոր նմուշի պետհամարանիշ, հները` երթևեկում հին համարանիշներով: Եթե ցանկանում են փոխել հին մեքենայի համարանիշը, վճարում եք 12.000 դրամ ու ձեռք բերում նոր նմուշի համարանիշ` նոր դիզայնով, բայց տառերի և թվերի նույն հավաքածույով»: Որոշակի թվերի համադրությամբ ցանկալի պետհամարանիշ ստանալու համար պետք է լրացուցիչ գումար վճարել` 60.000 դրամ և ավելի: Ի դեպ, Հայաստանում ամենաթանկ պետհամարանիշը վաճառվել է 1,2 մլն դրամով: Բացի տառ-թիվ չափսերի փոփոխությունից, կա ևս մեկ փոփոխություն. այժմ համարանիշերի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը և Armenia բառի հապավումը` AM, բացի դեղին, կարմիր, երկնագույն հիմնագույների համարանիշերի, Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող թեթև մարդատար ավտոմոբիլի համարանիշերի, «Հյուրերին սպասարկող» և «Տարանցիկ» տեսակների համարանիշերի: Դեռևս 2 տարի առաջ ՃՈ աշխատակիցներն «արգելում» էին պետհամարանիշի վրա Հայաստանի դրոշը պատկերել կամ փակցնել: Թեև անգամ այն ժամանակ եռագույնը պետհամարանիշին ամրացնելը չէր կարող տուգանքի հիմք լինել, բայց որոշ ՃՈ տեսուչներ փորձում էին կամ տուգանում վարորդներին` պատճառաբանելով, որ պատհամարանիշը ստանդարտներին չի համապատասխանում: Խնդիրը բարձրաձայնվեց, երբ վարորդներից մեկը բողոքարկեց պետհամարանիշի մասով կազմած արձանագրությունը, իսկ վարչական դատարանը բավարարեց նրա պահանջը: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |