«Կադրային փոփոխություններ»-ն ARARAT Museum-ումԵրևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ այցելուների կենտրոնը PAN Photo Agency-ի հետ համատեղ գործարկում են «Կադրային փոփոխություններ» նախագիծը 28 նոյեմբերի 2014 PanARMENIAN.Net - «Կադրային փոփոխություններ» նախագծի նպատակն է համեմատել արտեֆակտների պատկերներն ու թանգարանի հիմնական ցուցադրության նմուշները, որոնք արվել են երկու տարբեր ֆորմատով: Այդպիսով, «Կադրային փոփոխություններ»-ը 20-ից ավելի կոլաժից բաղկացած շարք է, որոնցից յուրաքանչյուրը սև ու սպիկատ (ժապավենային) և գունավոր (թվային) տեսախցիկներով արված լուսանկարների համադրություն է:
Նախագծի հեղինակների համոզմամբ, մեկ ուրվագծված տարածության մեջ տարբեր ֆորմատի լուսանկարների համադրությունն ավելին է, քան պարզապես երկու պատկերների իմաստների գումարը: Յուրաքանչյուր կոլաժը փոքրիկ պատմություն է, որտեղ տեսախցիկը ոչ միայն ակնթարթը ֆիքսող, այլև բեկման անկյունը որոշող սարք է: Նման մոտեցումն ընդգծում է ARARAT-ի՝ անժամանակավրեպ լինելն ու դրա արտաքին տեսքի էվոլյուցիան: Լուսանկարներն արվել են Hasselblad 500C և Fujifilm X100s տեսախցիկներով:Կոլաժները կհրապարակվեն ԱՐԱՐԱՏ-ի՝ ARARAT Museum ֆեյսբուքյան էջում և կուղեկցվեն փոքր տեքստային մեկնաբանություններով: Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա |