Բիրմինհեմի համալսարանը երկու օրով դարձել էր Հարավային Կովկասի և Արցախի շուրջ քննարկումների հարթակԲիրմինհեմի համալսարանը հեղինակավոր և բաց հարթակ է բոլոր նրանց համար, ով ասելիք ունի 2014-ի նոյեմբերի 26-ին հեղինակավոր ուսումնական հաստատությունում՝ Բիրմինհեմի համալսարանում կլոր սեղան տեղի ունեցավ՝ նվիրված ղարաբաղյան հակամարտությանը, իսկ նոյեմբերի 27-ին սեմինար՝ նվիրված հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին, որը վարում էր ռուս փորձագետ Դենիս Դվորնիկովը: Մինչդեռ, որոշ հայկական ԶԼՄ-ներ շտապեցին դատապարտել Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված կլոր սեղանի անցկացումը: Կազմակերպիչների հասցեին կաշառված լինելու մեղադրանքներ հնչեցին…Բրիտանական համալսարանի շուրջ սկանդալի մասին իր կարծիքը հայտնեց նաև Դենիս Դվորնիկովը: 2 դեկտեմբերի 2014 PanARMENIAN.Net - Ճիշտ ասած, ինձ շատ զարմացրեց և տխրեցրեց այն աղմուկը, որ բարձրացրեցին հայկական թերթի հեղինակները: Բացատրեմ ինչու: Առաջինը, ես հնարավորություն ունեցա շփվելու այդ միջոցառման մասնակիցների հետ հենց հաջորդ օրը: Ըստ էության, դա սովորական ակադեմիական նստաշրջան էր, որը չէր ենթադրում լայն հանրային լուսաբանում, քաղաքական եզրակցություններ կամ այլ հայտարարություններ: Այո, ելույթ ունեցավ ադրբեջանցի զեկուցողը: Բոլոր նրանք, ում հետ ինձ հաջողվեց խոսել, բնութագրեցին այդ ելույթը որպես առավելապես քաղաքականացված, և դա զարմանալի չէ: Առավել ևս, որ ակադեմիական դպրոցի ներկայացուցիչները շատ նրբանկատորեն են զգում քաղաքական դրդապատճառները, և երբ դա տեղի է ունենում, ապա հետաքրքրությունը զեկույցի հանդեպ զրոյանում է: Երկրորդը, Բիրմինհեմի համալսարանը հեղինակավոր և բաց հարթակ է բոլոր նրանց համար, ով ասելիք ունի: Տառացիորեն հաջորդ օրը ինձ հնարավորություն ընձեռվեց ելույթ ունենալ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի սեփական վերլուծությամբ: Քննարկվող հարցերի շրջանակը մեծ էր՝ Եվրասիական տնտեսական միությունից մինչև չճանաչված պետությունների խնդիրներ: Մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների ներկայացուցիչներ: Քննարկումների մուտքն ու մասնակցությունն ազատ էին, ինչպես և Լեռնային Ղարաբաղին նվիրված միջոցառմանը: Ի դեպ, Բիրմինհեմի համալսարանում ես ծանոթացա մի շատ հետաքրքիր փորձագետ ու բարձր որակավորում ունեցող փորձագետ Կևորկ Օսկանյանի հետ, այնպես որ այն խոսակցությունները, թե հայ ներկայացուցիչների քանակը սահմանափակ էր, չափազանցված են: Իմ սեմինարի մասնակիցներն ի թիվս այլ թեմաների հետաքրքրությամբ լսեցին Արցախ իմ ուղևորությունների վերաբերյալ տպավորությունների մասին պատմությունը, դիտեցին Ստեփանակերտի լուսանկարները, որ ես արել էի այցելության ժամանակ: Բոլոր ելույթների ու ռեպլիկների տոնայնությունը շատ հստակ էր՝ տարածաշրջանին խաղաղություն է հարկավոր: Ոչ ոք շահագրգռված չէ բորբոքելու ու թեժացնելու հակամարտությունը: Չի կարելի մտածել, թե գիտությունն ազատ է ֆինանսական խթանումից, այդ թվում նաև ոչ բարեխիղճ: Դա կա նաև դեղագործության, բնապահպանության, ինչպես նաև հումանիտար ոլորտներում: Այլ բան է կարևոր: Բիրմինյեմի նման հեղինակավոր համալսարանում ամոթալի են քարոզչության ցանկացած փորձեր: Չափազանց մեծ է հակադրությունը համալսարանի հինավուրց պատերի հետ: Ուստի, նույնիսկ եթե ենթադրենք, որ ինչ-որ մեկը փորձում է «գնել» այդ կարգի համալսարանական գիտությունը, ապա, ակնհայտ է, որ դա ի վնաս իրեն է լինելու: Այնպես որ, աղմուկ բարձրացնելու իմաստ չկար: Իսկ եթե հարցեր կան ակադեմիական բանավեճի մասնակիցների առումով, ապա պետք է ավելի ակտիվ մասնակցել գիտական բանավեճին: Դենիս Դվորնիկով, «Ռուս-հայկական համագործակցության»փորձագետ Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը |