![]() Մենք ենք, մեր ֆիլմերը. «Մենք ենք, մեր սարերը»PAN-ն առանձնացրել է ֆիլմի ամենահիշվող արտահայտությունները 94 րոպե տևողությամբ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը ռեժիսոր Հենրիկ Մալյանը նկարահանել է Հայֆիլմում՝ 1969-ին, Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա: Գլխավոր դերերում են Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Արտավազդ Փելեշյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Այվազյանն ու Ազատ Շերենցը, իսկ կինոնկարում հնչող երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է: Ասում են՝ պատմությունն ու նախատիպերն իրական են՝ 4 հովիվը բարեկամական կապ են ունեցել Հրանտ Մաթևոսյանի հետ: PanARMENIAN.Net - Ֆիլմում գործողությունները ծավալվում են հնձի սեզոնին, երբ սարերում Իշխանի հոտին 4 այլ ոչխար է խառնվում: Նա հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել կենդանիներին, այդպես էլ վարվում են, խորոված անում: Երբ նստում են հաց ուտելու, հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Վերջում Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում՝ արդյոք անծանոթ ոչխարներ չեն տեսել… PAN-ն առանձնացրել է ֆիլմի ամենահիշվող արտահայտությունները: * * * -Գլխավորը մենք ենք ու Ամերիկան, չէ?: -Ավստրիան: -Կարևորը մենք ենք ու Ամերիկան, Ավստրիան մանր երկիր է, մանրերի գործը հեշտ է, մեղքս մեզ է գալիս, մեկ էլ ամերիկային, մանրերը արանքում գլուխ են պահում: Մենք մեզ համար ստեղ ոչխար ենք պահում... Էն խեղճ Քենեդիին ինչի սպանեցին: -Ցավդ կտրե՞լ է: * * * -Ասա, վատ էր ղեկավարում՝ հանեիք էդ պաշտոնից: Էն մարդուն ինչի՞ տվեցիք, սպանեցիք... թե մեր սրտով չէր գնում: -Է՜հ... հայի բախտ ուներ: * * * -Մի անգամ Հալեպում 50 տաջիկ ծեծում էին մի վենետիկցու և հայհոյում իմ ազգը, ես բռնեցի այդ թլպատված շան կոկորդը և կտրեցի՝ ահա այսպե՜ս: * * * -Հալեպը պիտի որ Լեհաստան լինի, Լոձի մոտեքը, չէ՞: -Հալեպն Արաբստան է, էէէէէ՜ս կողմերի վրա: -Լեհ աղջիկները սիրո՜ւն են: -Դո՞ւ որտեղից գիտես: -Է որ սիրուն են, ասեմ սիրո՞ւն չեն: * * * -Էս եզն ինչո՞ւ է թունավորվել: -Եսիմ, էս դժվար կյանքից հոգնել է, ուզում է սատկել, հակահեղափոխականները թունավորել են: * * * -Բա կարծում ես մի մարդով եզ շուր տալը հե՞շտ է: Մի մարդ սկի մի կնիկ էլ չի կարում շուռ տալ, էլ ուր մնաց մի եզ: * * * -Էս պետությունն էլ շատ է անտնտես, ո՜ւմ ասես փող էլ տալիս: * * * -Աշխարհը հա՜յ կրակ, երկիրը պտտվում է, քամակը դեմ է անում: * * * -Է՜հ, սիրելիս: Գյուղխորհրդի մատյաններից մինչև Միավորված ազգերի կազմակերպության մատյանները ցույց են տալիս, որ Ռևազ Մովսիսյանն ունեցել է 4 սև ոչխար, և հիմա չունի: * * * -Ոտքերը բռնել ես դու, մորթել է Ավագը, մորթել է Պավելը, ոտքերը բռնել է Զավենը: -Լուծով հիվանդացել է Ռևազը, շնորհակալություն ասել է Սաքոն, կուշտ կերել է Բարսեղը: * * * -Ես քեզնից շատ շնորհակալ եմ, թե որ դու ինձ չկանչեիր, ես լողացողը չէի... օխա՜շ: * * * -Համ կնիկ է ուզում, համ չբեր է ուզում, բանն էլ հետն է ուզում... * * * -Էս գործը վերջանա, Զավեն, ընկերներիս հավաքելու եմ, գամ ձեր էս ձորերում խուլիգանի մի կերուխում սարքեմ... զուռնայով, դհոլով... շիշը խփենք ծառին: -Կարողանո՞ւմ եք խմել: -Խորովածով, բանով, տրաքտրաքոցով... միլպետով, հա՜յ կրակ, հա՜յ կնիկ: -Քաղաքում տեղ չունե՞ք: -Չէ. բնության մեջ, խոտերի մեջ, աղբյուրների մոտ... շատ լավ է: * * * -Սա կեղտ չի, թրիք է: Կեխտն ու թրիքն էլ չեք տարբերում: * * * -Գնացեք՝ եզ էլ կերեք, գոմեշ էլ կերեք, իրար էլ կերեք... Նադայելո: * * * -Քեզ որ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել: Ընկեր մինի՞ստր: Թե՞ սպասում էիր հետևիցդ ինքնաթիռ ուղարկեին: * * * -Հնձածդ խոտ չի, տո անասո՜ւն: * * * -Ոչխար էր, ոչխար ենք մորթել, բա քեզ հո չէինք մորթելու: * * * -Իսկ ինչո՞ւ ես մորթել ուրիշի ոչխարները: Գուցե դրանք Ռևազի ոչխարները չէին, այլ Երևանի այսինչ գիտահետազոտական, մեծ կարևորություն ունեցող փորձերի համար ներարկված այսինչ տիպի միկրոբներ էին: -Դե, տղերքը սոված էին, 2 ոչխար էինք մորթել, ինչ ես գիտահետազոտական-միտահետազոտական... * * * -Զավեն, հլա մի ինձ քննիր: * * * -Որովհետև մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով այս երկիրը դարձնի երկիր, իսկ դու գողանում ես այդ խնայված միջոցները, սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես: * * * -Ոչխար ենք մորթել, ոչխա՜ր: Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Դեգան, Սարյանն ու Ուրարտուն |