![]() Գագիկ Ծառուկյան vs Սերժ Սարգսյան. Փետրվարյան իրադարձությունների ժամանակագրությունՓետրվարյան իրադարձությունների ժամանակագրությունը Փետրվարի սկիզբն աչքի ընկավ Հայաստանի ներքաղաքական կյանքում բուռն զարգացումներով: PanARMENIAN.Net-ը որոշեց հավաքել վերջին իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը` մեջբերումներով ու հայտարարություններով: ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 5 Գագիկ Ծառուկյանի ելույթը ԲՀԿ-ի խորհրդաժողովում «Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»: Փետրվարի 7 ՓՄՁ բողոքի ցույցերին մասնակցող ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի առևանգում և ծեծ «Մենք սա գնահատում ենք որպես քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա»,- ասվում էր ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունում: Փետրվարի 12 Գագիկ Ծառուկյան-Վլադիմիր Գասպարյան հանդիպում «Գագիկ Ծառուկյանը 100 հազար ԱՄՆ դոլար է խոստանում այն անձին կամ անձանց, ովքեր արժեքավոր տեղեկություն կտան և կօգնեն բացահայտել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և ծեծի զարհուրելի հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին»,- հայտարարում է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Փետրվարի 12 Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում «Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից»: Փետրվարի 12-16 ՀՀԿ վերնախավն ակտիվորեն մեկնաբանում է Ծառուկյանի հետ առճակատումը «Այն մարդկանց, որոնք մեկ, երկու, երեք անգամ ասելուց չեն հասկանում, պիտի մի քանի անգամ ասենք ու մի հատ էլ, եթե պետք լինի, բամփենք»,- հայտարարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Իրա նմաններն են խանգարում էսօր իմ երեխեքին դպրոցներում սովորել, որովհետև իմ էրեխեքը տեսնում են, որ տգետը կարող է հասնել հաջողության ու ասում են «Խի՞ սովորեմ, հեն ա՝ Դոդի Գագոյի օրինակն ունեմ»,- R-Էվոլյուցիային հարցազրույցում նշում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Տգիտությունը, կիսագրագիտությունը, զոռբայությունը, բիլակերով հարցեր լուծելը, պոպոուլիզմը, դեմագոգիան տեղ չունեն քաղաքականության մեջ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը: «Հենց Դոդի Գագո էլ, ու մնացած ամեն ինչ իր անուններով կոչելով էլ: Էս պահից սկսած ամեն ինչն ընկնելու է իր տեղը...»,- հայտարարեց ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը: Փետրվարի 13 Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթը ԲՀԿ քաղխորհրդի նիստում «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»: Փետրվարի 13-23 ԲՀԿ պատգամավորները լքում են խմբակցությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը լքում են Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը, Դավիթ Քոչարյանը: Մելիք Մանուկյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացնում: Փետրվարի 15 Եռյակի՝ փետրվարի 20-ին «շտապ հավաք» անցկացնելու մասին որոշում «ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով որոշում կայացնելու համար»,- հավաքի նպատակների մասին ասվում էր եռյակի հաղորդագրության մեջ: Փետրվարի 16 Քաղաքապետարանը չի ընդունում «շտապ հավաքի» մասին իրազեկումը «Հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի` դեռևս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով: Գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես «շտապ հավաքի» անցկացման հիմք»: Փետրվարի 16 Ծառուկյանի տարածքների անվտանգությունն ապահովող, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 աշխատակցի աշխատանքից ազատում «Այս ամենն իրականացվում է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ խնդիրն անվտանգության ապահովումն ավելի փորձառու կադրերով իրականացնելն է»,- ասվում էր ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ: Փետրվարի 17 Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը Սերժ Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրի կապակցությամբ «Ուզում եմ հանդես գալ նաև գործնական առաջարկով, այն է՝ Ձեր նախընտրած ժամկետներում և պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով»: Փետրվարի 17-18 Ծառուկյան-Սարգսյան բանակցություններ՝ Մոսկվայից ժամանած Սամվել և Կարեն Կարապետյանների ու ՀՅԴ միջնորդությամբ «Բոլոր նրանք, ովքեր ուզում էին երկու կողմի բախումից ձեռքերը տաքացնել, նրանք հիասթափվելու են, չի լինելու դա»,- հայտարարում է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Փետրվարի 18 Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը «Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է»: Փետրվարի 18 Հայտարարված հանրահավաքը չեղյալ է հայտարարվում «Հաշվի առնելով հասարակության գերլարված հուզական վիճակը, զերծ մնալու համար հնարավոր պրովոկացիաներից և բախումներից` ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել չեղյալ համարել փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը»,- ասվում էր ԲՀԿ քաղխորհդի հայտարարությունում: Փետրվարի 23 «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը բոյկոտում է ԱԺ հերթական քառօրյան՝ այդպիսով չմասնակցելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության ու կառավարական ճգնաժամի վերաբերյալ նախագծերի քննարկումներին: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |