Հայաստանը ռուսական «ցլերի և արջերի» միջևՈ՞ւր են մեզ հասցրել աշխարհաքաղաքական քամիները, ի՞նչ է սպասում Հայաստանին ԵՏՄ անհերքելի առաջատար՝ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական միությունում: Այս հարցերի պատասխանները կօգնի գտնել Bloomberg-ի վերլուծաբանների անաչառ հոդվածը Հայտնի վերլուծական Bloomberg գործակալությունը վերջերս հոդված էր հրապարակել ՌԴ տնտեսության առկա իրավիճակի մասին: Առաջին հայացքից, ոչ մի արտառոց բան՝ Արևմուտքը վաղուց է թիրախավորել իր գլխավոր հակառակորդ Ռուսաստանին, սակայն հոդվածը հետաքրքիր է նրանով, որ բավականին «անսպասելի կողմից» է փորձում մոտենալ «ռուսական արջին»: 12 մարտի 2015 PanARMENIAN.Net - Bloomberg-ի վերլուծաբանները փորձել են բավականին անաչառ ցույց տալ ռուսական տնտեսության իրողությունները, առանց պաթոսի ու «քաղաքական կոռեկտության»: Հետազոտության հեղինակները փորձում են դասակարգել հյուսիսային հսկայի գրավչության, իսկ հետևաբար, նաև տնտեսության ներուժի բոլոր դրական և բացասական կողմերը: Մենք մեր հերթին պետք է շահագրգռված լինենք մի երկրի տնտեսական վիճակի քիչ թե շատ անաչառ գնահատականն իմանալու հարցում, որի հետ անդամակցում ենք ԵՏՄ-ում: Ո՞ւր են մեզ հասցրել աշխարհաքաղաքական քամիները, ի՞նչ է սպասում Հայաստանին ԵՏՄ անհերքելի առաջատար՝ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական միությունում: Այս հարցերի պատասխանները կօգնի գտնել Bloomberg-ի վերլուծաբանների անաչառ հոդվածը: Կանգ առնելով Հայաստանի շարքային բնակչի տեսակետից վերլուծության ամենակարևոր կետերի վրա, մեք փորձել ենք զուգահեռներ անցկացնել ու գտնել երկու գործընկերների տարբերություններն ու նմանությունները տնտեսական ոլորտում: Սկսենք լավ նորություններից, որոնք անկասկած, Ռուսաստանի օգտին են խոսում: Ըստ Bloomberg-ի վերլուծաբանների, ռուսական տնտեսության «ցլային գործոնը» դրսևորվում է ռուսական անվանական պարտատոմսերի տոկոսադրույքի գրավչության մեջ, որոնք առաջարկում են ամենաբարձր՝ տարեկան 13,7 տոկոս շահույթ 45 երկրում: Կայունության նշաններ ցույց տվող ռուբլու հետ մեկտեղ դա պատուհան է բացում ներդրողների համար, որոնք կարող են միջոցներ ներդնել Ռուսաստանում ու «գրպանել» եկամուտներն ամենաբարձր տոկոսադրույքով: Այսօր ՀՀ գանձապետական պարտատոմսերը գրեթե նույն տոկոսադրույքն ունեն՝ միջինը 13,67 տոկոս տարեկան, որը նաև ամրապնդվում է հայկական դրամի կայունացման պայմաններում, ինչը դեկտեմբերին արձանագրված կայունության կտրուկ տատանումներից հետո կարող է և պետք է հետաքրքրի արտերկրի ներդրողին: Այնպես որ, այս դեպքում մենք հավասար ենք ընթանում այսօրվա դրությամբ մեր գլխավոր գործընկերոջ հետ:
Սակայն Ռուսաստանը մի մեծ առավելություն ունի, որից մենք զուրկ ենք: Խոսքը սահմանափակ պարտքի, որը չի գերազանցում նրա ՀՆԱ 16 տոկոսը, և մեծ ռեզերվների մասին է, որոնք կարող են փակել կառավարության առաջիկա բոլոր վճարումները, հաջորդ երկու տարվա կորպորատիվ և բանկային փոխառություները, ըստ Ռուսաստանի Բանկի: Իսկ պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ հետ մոտ 50 տոկոս է: Ըստ Բոբ Մեյսի, որը վերահսկում է KBC Asset Management SA 4,9 մլրդ դոլարի ազգային արժեթղթերը, «ՌԴ տնտեսության հիմքերն ամուր են, հաշվի առնելով նրա հաշվեկշռում առկա արտաքին ռեզերվներն ու ՀՆԱ հանդեպ պարտավորվածության ցածր մակարդակը»:
Ինչ վերաբերում է վտանգներին, որոնք անմիջապես կամ անուղղակի ձևով սպառնում են Ռուսաստանին և, բնականաբար, նրա գործընկերներին, ապա առաջին հերթին դա հակամարտությունն է Ուկրաինայում, նավթի գնանկումը, միջազգային պատժամիջոցները, որոնք անկում առաջացրեցին Ռուսաստանում և լուրջ ցնցումներ Հայաստանի տնտեսությունում 2014-ի ավարտին: Այդ գործընթացների հետևանքով գրանցվեց հայկական դրամի աննախադեպ արժեզրկում: Ըստ Bloomberg-ի հարցմանը մասնակցած 44 վերլուծաբանների ու տնտեսագետների, Ռուսաստանի ներքին համախառն արդյունքն այս տարի կնվազի մոտ 4 տոկոսով: Աճի նվազումը դրդեց Standard & Poor’s и Moody’s Investor Service-ին նվազեցնել վարկունակության գնահատականը վերջին տասնամյակում ներդրումայինից ցածր մակարդակի: Եվ եթե Ռուսաստանին նման անհաջողություններ են կանխագուշակում, ապա ինչ ակնկալիքներ պետք է ունենա Հայաստանը, որի տնտեսությունը «հիվանդանոց է պարկում, երբ Ռուսաստանի տնտեսությունը միայն մրցածության նշաններ է դրսևորում»: Մեր շղթայի հաջորդ թույլ օղակը ինչպե ռուսական, այնպես էլ հայկական արժույթի բարձր տատանողականությունն է, ինչպես արդեն նշվեց: Թեև ռուբլին որոշ չափով արդեն վերականգնել է կորուստները, սակայն շարունակում է մնալ աշխարհի ամենատատանողական արժույթներից մեկը՝ դժվարացնելով ներդրումները տեղական ակտիվներում: Ենթադրվող եռամսյա տատանողականությունը, որն արտահայտել է արժույթի ակնկալվող տատանումները, 12-ից հասավ 30 տոկոսի, ըստ Bloomberg-ի: Նույն պնդումները ճշմարիտ են նաև հայկական դրամի համար:
Եվ, վերջապես, հնարավոր չէ շրջանցել աշխարհաքաղաքական ռիսկերը: Բռնության մակարդակն Ուկրաինայում զգալիորեն նվազեց հրադադարից հետո, որը հաստատեց նախորդ ամիս, դադար արձանագրելով արդեն 6000 մարդու կյանք խլած հակամարտությոնում: Սակայն, նույնիսկ այս պայմաններում ԱՄՆ-ն ևս մեկ տարով երկարացրեց պատժամիջոցները ՌԴ դեմ, որոնք սահմանվել էին 2014-ի մարտին, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին: Կապիտալն արդեն դեֆիցիտային է, քանի որ լոկալ ընկերություններն ու տնային տնտեսությունները միջոցները արտասահման են տեղափոխում, ելնելով անորոշությունից: Կապիտալի զուտ արտահոսքը ռեկորդային է՝ 152 մլրդ դոլար 2014-ին: Moody's-ը կանխատեսում է, որ երկու տարուց արտահոսքը կհասնի 400 մլրդ դոլարի: Բնականաբար, ցանկացած սրացում տարածաշրջանում չի կարող չանդրադառնալ Ռուսաստանի հարավային հարևանի վրա: Իսկ եթե հաշվի առնենք, որ 1991 թ. Հայաստանը գործնականում պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, գտնվելով նաև տնտեսական շրջափակման մեջ, ոչ միայն Ադրբեջանի, այլ, նաև նրա «ավագ եղբոր.՝ Թուրքիայի կողմից, ապա փակ սահմանները, չդադարող պատերազմը սահմաններին քիչ գրավիչ են դարձնում ներդրումները մեր երկրում: Ամփոփելով կարելի է ասել, որ Հայաստանն, ընտրություն անելով հօգուտ հյուսիսի, ոչ թե արևմուտքի, 2013-ի սեպտեմբերի 3-ին իր զարգացման վեկտորն ուղղեց զարգացման հսկայական ներուժ ունեցողի կողմը, որը սակայն բավականին բարդ խնդիրներ ունի ժամանակակից աշխարհաքաղաքական եռացող կաթսայում: Պետք է գիտակցել, որ մենք Ռուսաստանի հետ միասին պետք է բավականին շատ մարտահրավերների դիմակայենք: Իսկ կլինենք մենք արդյոոք այնքան իմաստուն, որ օգուտներ քաղենք ու խուսափենք ուժգին ցնցումներից, ինչպես տնտեսական այնպես էլ քաղաքական, կախված է միայն մեզանից: : Վարազդատ Հարությունյանը՝ PanARMENIAN.Net-ի համար Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |