Արմեն որբանոց. Հայ մանուկների խլված տունն ու հիշողություններըՃամբարը կառուցվել է 6-7 տարեկան երեխաների ձեռքով, որոնք հող են կրել ու պատ ներկել «Ասում են` մարդիկ իրենց գրպանում իրենց մանկությունն են պահում: Իմ գրպանի մանկությունն այս ճամբարն է. Մենք այս տեղը հետ ենք ուզում»,- Կարո, Թուզլայի հայկական ճամբարի նախկին սան: 11 մայիսի 2015 PanARMENIAN.Net - «ՔամփԱրմեն» անունով հայտնի հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող, երեկ լքված, այսօր արդեն կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին մի մեծ ընտանիքի տուն է եղել: Այն եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 5.552 քմ տարածք ունեցող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամ. այն ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկ փաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այստեղ իրենց ամառն են անցկացրել մոտ 1500 Կարոներ, Զաքարներ, Հրանտներ, Ռաքելներ, Լևոններ: Ճամբարը կառուցվել է հենց այս երեխաների ձեռքով: 6-7 տարեկան երեխաները հող են կրել ու պատ ներկել: Նրանց քրտինքով քար է դրվել քարի վրա, այգի է տնկվել ու ծառ ջրվել: Կյանքի նվազագույն ուրախություններից զրկված 1500 երեխա այս ճամբարում գտել են մեծ ու ջերմ ընտանիք: Իրենց ձեռքով տուն կառուցել, սովորել իրենց մայրենի լեզուն, ու ճամբարի պատերի ներսում թողել իրենց մանկության լավագույն հիշողությունները: Ու այսպես մոտ մեկ տասնյակ տարի մինչև որ ճամբարն ապօրինի ճանապարհով խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Ճամբարի բռնազավթման պատմությունը բավականին երկար է ու խրթին: Պատմությունը լի է բազմաթիվ անտրամաբանական որոշումներով, ազգային փորքմասնությունների իրավունքների խախտումներով, դատական անարդյունք գործընթացներով: Մինչ ճամբարի նախկին սաները պայքարում էին իրենց մանկության տունը հետ ստանալու համար, վերոնշյալ պատմությունը համալրվեց ևս մեկ տխրահռչակ իրադարձությամբ: Լուրեր տարածվեցին, որ ճամբարը պատրաստվում են քանդել ու դրա տեղում շքեղ վիլլա կառուցել: Իսկ նախօրեին շինարարական մեքենաները մտան ճամբար ու սկսեցին հողին հավասարեցնել այն: Որոշ սրտացավ մարդկանց ջանքերով ճամբարի ոչնչացումը կանգնեցվեց, ժամանակավորապես կանգնեցվեց: Այս պատմության ավարտն ինչ կլինի, դժվարանում եմ ասել: Բայց վերջին շրջանում ճամբարի շուրջ ծավալված զարգացումների վերաբերյալ հնչող «Ինչո՞ւ, ինչպե՞ս, երբ՞, ու՞մ որոշմամբ, ի՞նչ հիմնավորմամբ» և այլ հարցերին կցանկանամ ավելացնել իմ հարցը. «Ի՞նչ խղճով եք Կարոյի գրպանից գողանում ու քանդում իր մանկությունը»: Աստղիկ Իգիթյան / Ermenihaber.am Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին | Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» |