Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել հուլիսինՀուլիսյան պրեմիերաներն ավանդաբար մեծ ու սպասված բլոկբասթերներ են Հուլիսը կինոյի համար բազմամիլիոնանոց և հնչեղ պրեմիերաների ժամանակ է: Մեծ ստուդիաները փորձում են «ամենաախորժալի» ամսաթվերը հենց այս ամիս ամրագրել: Դա կապված է ոչ միայն ամառային արձակուրդների շրջանի, այլ նաև ամսվա սկզբի երկար հանգստյան օրերի հետ, երբ ամերիկացիները նշում են իրենց գլխավոր տոնը: Հսկաների համար սովորական բան են միլիոնավոր դոլարներն առաջին ցուցադրության օրը: 30 հունիսի 2015 PanARMENIAN.Net - Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net ը 5 նորույթ է ներկայացնում, որոնք հուլիսին կցուցադրվեն Երևանի կինոթատրոններում: «Տերմինատոր. Գենեզիս» (օրիգինալ անվանումը` Terminator Genisys) Ֆանտաստիկա, մարտաֆիլմ` ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Ալան Թեյլոր Դերերում` Առնոլդ Շվարցենեգեր, Էմիլիա Քլարկ, Ջեյսոն Քլարկ, Ջայ Քորթնի Պրեմիերան Երևանում` հուլիսի 2-ին
Շատ վիճահարույց նորույթ է: Ջեյմս Քեմերոնի սկսած լեգենդար ֆիլմաշարը, որն արդեն 4 լիամետրաժ ֆիմից և մեկ հեռուստասերիալից է բաղկացած, վերաթողարկվեց և անմիջապես հսկայական բյուջե ստացավ` 170 մլն դոլար: Բավականին շահարկային գաղափար է` կրկին պատմել Սարա Քոնորի և մեքենաների դեմ նրա պայքարի պատմությունը: Սյուժեն ի տարբերություն առաջին մասի, լի է այլընտրանքային գործողություններով, որոնք տեղի են ունենում տարբեր ժամանակներում` այստեղ և թռիչքներ կան տարածության և ժամանակի միջով, և տերմինատորների պայքար, և ծերացած Շվարցենեգերը, որը նախկինի պես մարմնավորում է ապագայի մետաղակուռ մարտիկին: Ֆիլմաշարի մոլի երկրպագուների համար դիտումը պարտադիր է: «Մինյոններ» (օրիգինալ անվանումը` Minions) Ընտանեկան մուլտֆիլմ` ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսորներ` Պյեռ Քոֆֆին, Քայլ Բալդա Դերերը հնչյունավորել են` Սանդրա Բուլոք, Ջոն Հեմմ Պրեմիերան Երևանում` հուլիսի 9-ին
Նրանք հիանալի ինժեներներ են, արկածների ու բանանների սիրահարներ: Մինյոնները, Գրյուի օգնականները «Ես զզվելի եմ» մուլտֆիլմից, այնքան դուր եկան հանրությանը, որ ստուդիան որոշեց առանձին անիմացիոն ֆիլմ ստեղծել նրանց մասին: Գրյուի արկածների նախապատմությունը հետաքրքիր պատմություն է այն մասին, թե ինչպես են ստեղծվել մինյոնները: Չարագործների դեղին օգնականները գոյատևում են վաղեմի ժամանակներից և մեկ նպատակ ունեն` ծառայել ամենահավակնոտ չարագործներին: Երբ մինյոններն իրենց հիմարության պատճառով ոչնչացրեցին իրենց տերերին, ներառյալ Դրակուլային և Տիրանոզավր Ռեքսին, նրանք որոշեցին մեկուսանալ աշխարհից ու նոր կյանք սկսել Անտարկտիդայում: 1960-ականներին տերերի բացակայությունը հասցրեց նրանց դեպրեսիայի, ուստի Քևինը, Ստյուարտն ու Բոբը մեկնեցին նոր տեր փնտրելու: Նրանք հայտնվում են չարագործների կոնֆերանսում, որտեղ պետք է պայքարեն հայտնի և հավակնոտ Սկառլետ Օվերքիլին ծառայելու իրավունքի համար, որը ցանկանում է գրավել աշխարհն ու դառնալ առաջին սուպերչարագործը: «Մրջյուն-մարդը» (օրիգինալ անվանումը` Ant-Man) Կինոկոմիքս` ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Փեյթոն Ռիդ Դերերում` Փոլ Ռադ, Մայքլ Դուգլաս, Էվանջելին Լիլլի Պրեմիերան Երևանում` հուլիսի 16-ին
Տարիներ շարունակ Marvel կինոընկերությունը հավաքում է իր կոմիքսների հերոսներին կինեմատոգրաֆիական տիեզերքում: Մեծ բյուջեով տարբեր ֆիլմերը պատմում են նույն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Շատ հաճախ մի ֆիլմի հերոսները կապված են լինում մեկ այլ ֆիլմի հերոսների հետ` այդպես Երկաթե մարդը, Կապիտան Ամերիկան, Տոռը, Հալքը, ունենալով իրենց առանձին ֆիլմերը, միավորում են ջանքերը «Վրիժառուներում»` պայքարելու համար տիեզերական չարիքի դեմ: Եկել է կոմիքսների մեկ այլ հայտնի հերոսի` Մրջյուն-մարդու հերթը, որը կարող է փոքրանալ և կռվել մյուսներից ոչ պակաս եռանդով: Կինոնկարի տպավորիչ թրեյլերները խոստանում են փոթորկային գործողություն և գեղեցիկ վիրտուալ էֆեկտներ` այն ամենն, ինչի համար սիրում ենք Marvel-ի ֆիլմերը: «Պիքսելներ» (օրիգինալ անվանումը`Pixels) Ֆանտաստիկա` ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Քրիս Քոլամբուս Դերերում` Ադամ Սենդլեր, Քևին Ջեյմս, Միշել Մոնագան, Փիթեր Դինքլյեք Պրեմիերան Երևանում` հուլիսի 23-ին
Օրիգինալ գաղափարն, որն այս ֆիլմի հիմքում է, առաջ քաշվեց մի քանի տարի առաջ համանուն կարճամետրաժ ֆիլմում: Այլմոլորակայինները փորձում են կրկին գրավել Երկիրը: Սակայն սա սովորական ներխուժում չէ` այլմոլորակայինները 80-ականների արկադային խաղերի հսկա կերպարներն են, որոնց թվում են Pac-Man-ը և Donkey Kong-ը: Զարմանալի կինոնկարը ոչ միայն կվերաիմաստավորի ամբողջ ժանրը, այլ նաև կարոտախտ կառաջացնի այն մարդկանց մոտ, որոնց մանկության տարիներին համակարգչային խաղերի բարձրակետը Մարիո եղբայրներն էին: «Վատիկանի գրությունները» (օրիգինալ անվանումը` The Vatican Tapes) Սարսափ, թրիլեր` ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Մարկ Նեվելդայն Դերերում` Քեթլին Ռոբերտսոն, Ջիմոն Հոնսու, Մայքլ Փենյա Պրեմիերան Երևանում` հուլիսի 30-ին
Էկզորցիզմի մասին կինոն վաղուց արդեն նորաձև չէ, թեև ժանրի ներկայացուցիչները երբեմն փորձում են վերադառնալ թեմային, սակայն ամեն անգամ անհաջող: Ժամանակակից հորրորի հիմնական ուղղությունը` անակնկալ «բու-էֆեկտներով» ահաբեկող միստիկ թրիլերներն են, ուստի Ուիլյամ Ֆրիդկինի ժառանգությունն այնքան էլ մեծ պահանջարկ չունի: Մարկ Նեվելդեյնը, աղմուկ հանած «Ադրենալինի» ստեղծողներից մեկը, այդպես չի կարծում: Նրա հերթական կինոնկարում խոսքն այն իրադարձությունների մասին է, որոնք տեղի են ունենում, երբ Վատիկանից անհետանում է աղետալի հետևանքներով էկզորցիզմի մասին տեսագրությունը: Տեսնենք, թե որքան սարսափելի դա կլինի: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |