Ինչպես է IBM-ն աջակցում հայկական ստարտափների էկոհամակարգի զարգացմանըՍտարտափների համար Հայաստանում ստեղծված են սեփական արտադրանքը զարգացնելու և այն միջազգային շուկայում ներկայացնելու բոլոր հնարավոր պայմանները Նորարար տեխնոլոգիաների զարգացումը փոխում է բիզնես վարելու բուն էությունը: Փոփոխություններ են տեղի ունենում կյանքի բոլոր ոլորտներում` սկսած կրթություն ստանալուց մինչև աշխարհին ներկայանալու ձգտումը: Անցյալում բիզնեսակենտրոն շուկան այսօր կենտրոնանում է հաճախորդի վրա: «Ժամանակակից իրողության պայմաններում «խելացի բիզնես» վարելու համար անհրաժեշտ է կարողանալ վերլուծել մեկ կոնկրետ հաճախորդի բոլոր ցանկություններն ու տալ նրան համապատասխան շուկայական առաջարկը: IBM համաշխարհային հսկան տրամադրում է բոլոր գործիքներն ու լուծումները, որոնք թույլ են տալիս բիզնես գործընթացներն առավել հասկանալի և թափանցիկ դարձնել: Եվ այսօր բոլոր այդ լուծումները մատչելի են հայաստանյան սկսնակ ընկերություններին Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի օգնությամբ: 30 հոկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (Innovative Solutions and Technologies Center) հիմնվեց Հայաստանում IBM-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության և USAID-ի համատեղ ջանքերով: Կենտրոնն աշխատում է 4 հիմնական ուղղությամբ` ստարտափ աքսելերացիա, բիզնեսի ագրեգացիա, ուսումնական գործընթաց (նորարարություններ և տնտեսություն), ինչպես նաև համատեղ հետազոտություններ հայկական և ամերիկյան բուհերի մասնակցությամբ: Բիզնեսի զարգացման կենտրոնի մենեջեր Արեգ Գևորգյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում պարզաբանեց, որ բոլոր ուղղություններն ամուր շաղկապված են և կատարվում են փուլ առ փուլ: Օրինակ, սկզբից կենտրոնը տրամադրում է ՏՏ-կրթություն թրեյնինգների միջոցով` IBM տեխնոլոգիաների հիման վրա: Համապատասխան կրթություն ստացած կադրերը, արդեն ծանոթ լինելով այդ տեխնոլոգիաներին, սկսում են բիզնես ագրեգացիայի փուլը` ստանալով կենտրոնի աջակցությունը ստարտափի ստեղծման համար: Կարող է նաև հակառակը լինել` արդեն աշխատող սկսնակ ընկերությունը մասնակցում է թրեյնինգներին և զարգացնում է սեփական բիզնեսը: «Աջակցությունը հիմնված է առաջին հերթին բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատվության վրա: Այդ նպատակով տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: Օրինակ, 2015-ի ամռանը Հայաստանում անցկացվեց առաջին հաքաթոնը` IBM Bluemix հենքի վրա: Հաղթողները մրցանակներ ստացան»,-պատմել է մեր զրուցակիցը: IBM Bluemix-ը նորագույն առաջարկ է IBM ամպային լուծումների շարքից: Այդ միջավայրը թույլ է տալիս մշակողներին և կազմակերպություններին արագ և հեշտ հավելվածներ ստեղծել, ծավալել ու կառավարել ամպում: Bluemix-ը կորպորատիվ մակարդակի ծառայություններ է առաջարկում, որոնք կարելի է հեշտությամբ ինտեգրել ամպային հավելվածներում` չխորանալով դրանց տեղադրման ու կարգաբերման նրբությունների մեջ: «Նաև, ֆիննական Slush աքսելերատորի հետ համատեղ հատուկ մրցույթ կազմակերպվեց սկսնակ ընկերությունների համար: Հաղթողը կմասնակցի Հելսինկիում կայանալիք համաշխարհային կոնֆերանսին: Այսինքն, կենտրոնը թույլ է տալիս տեղի թիմերին հանդիպել ներդրողների հետ և ֆինանսավորում գտնել տարբեր մրցույթների միջոցով: Փորձում ենք ճիշտ կապեր ստեղծել, ճիշտ և գրագետ ներկայացնել տեղական թիմերին համաշխարհային ասպարեզում: Դա թույլ է տալիս յուրաքանչյուր թիմին նախապես իմանալ, թե ով է շահագրգռված կոնկրետ ուղղությունում և ում է հարկավոր ներկայացնել վերջնական արտադրանքը»:
IBM ընկերությունը սեփական ծրագիրն ունի ստարտափների համար` «Գլոբալ ձեռնարկատեր»: Ծրագրում գրանցված ստրատափները ոչ միայն խորհրդատվություն են ստանում ընկերության մասնագետներից, այլ նաև անվճար սոֆթ: Ըստ Գևորգյանի, հատուկ ստրատափների համար, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաներով, կարելի է ստանալ $25.000 գումարի IBM-ի լիցենզիա: Հայաստանում արդեն կա թիմ, որը ստացել է այդ գումարի լիցենզիա այդ տեխնոլոգիան օգտագործելու համար: Հաշվի առնելով մեծ մրցակցությունը` դա, անկասկած, շատ լուրջ նվաճում է: Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի բիզնեսի զարգացման մենեջեր Արթուր Ղուլյանը բացատրեց, որ բիզնես կարողությունների զարգացման համար անհրաժեշտ է լավ ուսումնասիրել շուկան` առաջին հերթին, հասկանալու համար, թե կոնկրետ ինչ է պահանջված շուկայում: Դրա համար կենտրոնը տարբեր ծրագրեր է մշակում և դասընթացներ: Հայկական համալսարանների համար իրականացվում է SPSS Statistics ծրագիրը, որը համակարգչային ծրագիր է տվյալների վիճակագրական մշակման համար, այն շուկայի առաջատարներից է կոմերցիոն վիճակագրական պրոդուկտների ոլորտում, որոնք նախատեսված են սոցիալական գիտություններում կիրառական հետազոտությունների անցկացման համար: Այն լայն կիրառում ունի բանկային ոլորտում, հեռահաղորդակցությունների և այլ: Մյուս կողմից, իրականացվում են նաև ուսումնական ծրագրեր, որոնք թույլ են տալիս կոնկրետ ոլորտի մասնագետին օգտագործել IBM տեխնոլոգիաները:
«Հստակ կապ կա բիզնեսի ագրեգացիայի և ստարտափ-աքսելերացիայի միջև, քանի որ չափազանց կարևոր է, որ սկսնակ ընկերությունները վերածվեն հետագայում զարգացող ընկերությունների: Դրա համար մենք առաջարկում ենք 2 մակարդակի լուծում: Առաջինը` դա տեխնոլոգիական «հոսքագիծն է», որի միջոցով կենտրոնը փորձում է աջակցել ընկերություններին գործարարության մեջ` կիրառելով որոշակի գիտելիքներ և տեխնոլոգիաներ: Հայտնի է, որ IBM տեխնոլոգիաներն աշխարհում առաջատար են համարվում բիզնես գործընթացների կառավարման և վերլուծության ոլորտում: Մենք փորձում ենք այդ առաջատար գործիքակազմը ներդնել նաև Հայաստանում, ինչը խթանում է սկսնակ ընկերությունների հետագա աճը»,-պարզաբանել է Ղուլյանը:
Գոյություն ունեն նաև աջակցության «դոմենային» ուղղություններ առողջապահության, կրթության և այլ ոլորտներում: Լուծումներ են մշակվում կոնկրետ ուղղությամբ աշխատող խմբերի և ստարտափների համար: Օրինակ, հիմա իրագործվում են այն լուծումները, որոնք թույլ են տալիս IBM-տեխնոլոգիաների բոլոր առավելություններն օգտագործել բժշկության մեջ: Դրանց օգնությամբ այդ ոլորտում աշխատող կազմակերպությունները կարող են ավելի մրցունակ դառնալ` սեփական լուծումները մշակելով այդ տեխնոլոգիաների հիման վրա: Կրթության ոլորտում քննարկվում է IBM տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունն անհատական ուսումնական գործընթացի գաղափարը կյանքի կոչելու համար, որը լայնորեն տարածված է աշխարհի բուհերում: Ինչպես նշեց Արեգ Գևորգյանը, Հայաստանում ինչ-որ չափով ստարտափների էկոհամակարգ է ձևավորվել, որի շրջանակում սկսնակ ընկերություններն ու ներդրողներն արդեն ծանոթ են միմյանց: Այդ ամենը շնորհիվ ամենամյա միջոցառումներին ու ֆինանսավորման տարբեր աղբյուրների առկայությանը:
«Ստարտափների համար Հայաստանում ստեղծված են սեփական արտադրանքը զարգացնելու և այն միջազգային շուկայում ներկայացնելու բոլոր հնարավոր պայմանները: Գործում է նաև վենչուրային հիմնադրամը, ուստի, կարիք չկա որոնելու այլ երկրներից ֆինանսավորման խոշոր աղբյուրներ: Միաժամանակ, կան բազում խնդիրներ, որոնք հիմնականում «մշակութային» կարգի են: Հայ ժողովրդին հատուկ ձեռներեցությունը հարկավոր է տեղավորել ժամանակակից ձեռներեցի շրջանակի մեջ, որպեսզի հնարավոր լինի ճիշտ իրացնել առկա ներուժը: Ձեռներեցությունը պետք է խթանվի համալսարաններում: Ուսանողը պետք է իմանա, որ կրթություն ստանալու հետ մեկտեղ կկարողանա օգտագործել իր գիտելիքները սեփական ստրատափ ստեղծելու համար, ոչ թե ձգտի աշխատել ինչ-որ մի ընկերությունում»,-ասել է մասնագետը: Արթուր Ղուլյանն իր հերթին նշեց, որ, հաշվի առնելով ներքին շուկայի չափերը, հայկական ստրատափները կենտրոնանում են արտաքին շուկայի վրա: Սակայն, բիզնեսի կայունացման համար անհրաժեշտ են լայն կապեր, շփվելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս հստակ պատկերացում ունենալ շուկայի և նրա պահանջների մասին: «Հայաստանում հիմնականում ստեղծվում են տեխնոլոգիական ստարտափներ, որոնց թիմի մեծ մասն աշխատում է կոնկրետ ծրագրային խնդրի վրա: Սակայն, շատ կարևոր է, որ թիմում մարդիկ լինեն նաև գործարար ոլորտից, որոնք սեփական տեսակետն ունեն և այլ կերպ են ձևակերպում խնդիրը: Ծրագիրը մշակողմերը ներսից են դիտարկում խնդիրը: Սակայն հարկավոր է նաև պատկերացում ունենալ, թե ինչ է ուզում վերջնական օգտատերը»,-եզրափակեց նա: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |