Գյումրիից սթարթափը հաջողությամբ յուրացնում է ՏՏ ոլորտի ամենաբարդ ուղղություններից մեկը՝ 3D անիմացիանԹիմը ստիպված է աշխատել ոչ միայն նախագծերի վրա, այլ նաև ուսուցանել անձնակազմի նոր անդամներին` հետագա ընդլայնման նպատակով Մի քանի տարի առաջ Գյումրիի տեխնոպարկի շրջանակում հիմնվեց Մուլտիմեդիա լաբորատորիան այն պահի համար բավականին հավակնոտ հեռանկարով` վերածել Հայաստանի երկրորդ քաղաքն ինդուստրիալ մուլտիմեդիային կենտրոնի: Այս հավակնությունները պահպանվել են, քանի որ թիմը, որն աշխատում է լաբորատորիայում, երկար ճանապարհ անցնելով, կարողացել է օգտագործել ստացած գիտելիքներն ու փորձը սեփական ստարտափ ընկերություն հիմնելու համար: Երիտասարդ Skyline Studio-ն զբաղվում է 3D և 2D անիմացիայով, անիմացիոն դիզայնով (Motion Graphics) և վիզուալ էֆեկտներով: Քանի որ այս ուղղությունները ամենաբարդերիցն են նորարարության ոլորտում, թիմը ստիպված է աշխատել ոչ միայն նախագծերի վրա, այլ նաև ուսուցանել անձնակազմի նոր անդամներին հետագա ընդլայնման նպատակով: 18 նոյեմբերի 2015 PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանում մոտ 250 հաջողակ ՏՏ ընկերություն է գործում, որից միայն 10-12 է զբաղվում 3D-անիմացիայով: Skyline Studio-իղեկավար Գուրգեն Պարոնյանը PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում պարզաբանել է դրա պատճառները` մարդկային ռեսուրսի ուսուցումը հսկայական ժամանակ է պահանջում, քանի որ բուն մասնագիտությունը բավականին բարդ է յուրացման համար: Բացի այդ, մուտքը շուկայի այդ հատված իր առանձնահատկություններն ունի: Գործընկերները հիմնականում կենտրոնանում են ընկերության հուսալիության վրա, իսկ դա, առաջին հերթին կապված է փորձի առկայության հետ: Ստարտափի համար այս մոտեցումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Չնայած դրան, Skyline Studio-ն վստահ քայլերով է առաջ գնում:
«2015- փետրվարին թիմը շահեց 85-տոկոսով համաֆինանսավորվող դրամաշնորհը, որը տրամադրվում է ՀԲ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ անցկացվող «Ինկուբատոր ձեռնարկությունների» հիմնադրամի տեխնոլոգիական լուծումների մրցույթի շրջանակում: Դա թույլ տվեց արդեն մեկ ամսից ընկերություն ստեղծել` օգտագործելով Մուլտիմեդիա լաբորատորիայի մարդկային ռեսուրսը: Այս պահի դրությամբ Գյումրիում գործող սկսնակ ընկերությունը 8 աշխատակից ունի, որից 5-ը փորձառու անիմատորներ են, մյուս 3-ը` մեծ ներուժով հայցորդներ:
Հաշվի առնելով մասնագիտության բարդությունն ու լրացուցիչ ուսումնառության անհրաժեշտությունը` Գյումրիում ուսուցողական ծրագրեր են իրականացվում այս ուղղության զարգացման համար: Այս պահի դրությամբ խմբում 8 աշակերտ կա, որից 4-ը հետագայում կարող է համալրել Skyline Studio-ի աշխատակազմը: Իսկ դա նշանակում է, որ աճի միտումը կպահպանվի:
«Ընդհանուր առմամբ հիմնական խնդիրը լավ մասնագետների պակասն է եռաչափ անիմացիայի ոլորտում: ՏՏ ուղղվածության բազմաթիվ բուհեր կան, որոնց ուսանողները մասնագիտանում են նորարարությունների ամենատարբեր ոլորտներում: Ցավոք, բուհերից ոչ մեկում եռաչափ անիմացիա չեն դասավանդում: Ուստի, մենք ինքներս ենք ստիպված աշխատել մարդկանց հետ: Անհրաժեշտ են նաև հատուկ ուսումնական ծրագրեր, որոնք թույլ կտան մեզ հետագայում ևս համալրել ռեսուրսները»,-պարզաբանել է Պարոնյանը:
3D և 2D անիմացիայից, անիմացիոն դիզայնից և վիզուալ էֆեկտներից բացի ստուդիան փորձել է ուժերը նաև վեբ-դիզայնի գրաֆիկական բաղադրիչի մշակման, ինֆոգրաֆիկայի, և նույնիսկ համակարգչային խաղերի ստեղծման մեջ: Ստուդիայի ղեկավարը նշել է, որ թիմը մասնակցել է Տիմուր Բեկմամբետովի պրոդյուսերական կենտրոնի «Ալիսան գիտի, թե ինչ անել» ռուսական մուլտիֆիլմի 22-րդ սերիայի մշակմանը, ինչը լուրջ մարտահրավեր էր, քանի որ պահանջները բավականին բարձր էին: Սակայն թիմը կարողացավ հաղթահարել դժվարությունները, պատվիրատուն գոհ մնաց և համագործակցությունը շարունակվելու է: Հաշվի առնելով, որի թիմը երիտասարդ է, սա մեծ հաղթանակ էր մեզ համար»:
Թեև ստուդիան բազմաթիվ պատվերներ ունի, թիմը ժամանակ է գտնում նաև սեփական նախագծի մշակման համար: Ըստ մեր զրուցակցի, արդեն բավականին հետաքրքիր կերպարներ են ստեղծվել, ուրվագծվում է նաև սյուժեն և անտուրաժը: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը |