Գիտնականները վերծանում են շների «լեզուն»Գիտնականները շների վարքագծի շատ հետաքրքիր առանձնահատկություն են հայտնաբերել, որի մասին չգիտեին ոչ միայն շուն պահողները, այլ նույնիսկ փորձագետ կինոլոգները Էվոլյուցիոն գործընթացների ավելի խորը ուսումնասիրության նպատակով գիտնականներն ուսումնասիրում են տարբեր կենդանիների հոգեբանությունը, այդ թվում շների: Հետազոտությունների արդյունքում գիտնականները վերծանել են շների վարքագծի որոշ առանձնահատկություններ: 1 դեկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Գիտնականների վերջին տվյալները շների վարքագծային հոգեբանության մասին նրանց «լեզվի» առավել մանրակրկիտ վերծանման արդյունք են: Օրինակ, եթե ցանկանում եք իմանալ, թե ձեր շունն ինչ զգացմունքներ է տածում ձեր հանդեպ, նայեք նրա ձախ հոնքին: Գիտնականները գերարագ տեսախցիկով ֆիքսել են 12 ցեղատեսակի շների միմիկան`պարզելու համար նրանք միմիկայի համար պատասխանատու մկանների միկրոշարժումները: Կենդանիների միմիկան տարբեր էր, կախված նրանից, թե ինչին են նրանք հետևում: Երբ շները մարդ էին տեսնում, բարձրացնում էին հոնքերը: Եթե մարդը նրանց տերն էր, ձախ հոնքն ավելի վեր էր բարձրանում, բիբերը լայնանում էին, ականջները` կախվում: Անծանոթների տեսնելիս` շները թեթևակի հետ էին ուղղում ձախ ականջը: Գիտնականները շների վարքագծի շատ հետաքրքիր առանձնահատկություն են հայտնաբերել, որի մասին չգիտեին ոչ միայն շուն պահողները, այլ նույնիսկ փորձագետ կինոլոգները:
Տարբեր ցեղատեսակների մոտ 30 շների շրջանում անցկացված փորձերի շարքը թույլ տվեց պարզել, որ եթե շունը հիմնականում դրական է տրամադրված, ապա թափահարում է պոչը ավելի շատ դեպի աջ: Եթե նա զայրացած է կամ վշտացած` շարժումներն ավելի շատ թեքվում են դեպի ձախ: Փարձերի ժամանակ շներին նստեցրել են վանդակների մեջ, որտեղ տեսախցիկներ կային տեղադրված և գրանցում էին պոչի շեղման անկյունը մարմնի մեջին գծից: Հետո նրանց 4 խթան էին ցուցադրում` իրենց տիրոջը, անծանոթ մարդու, կատու էին ցույց տալիս և անծանոթ «դոմինանտ» շուն: Տիրոջը տեսնելիս շներն ակտիվ թափահարում էին պոչը` դեպի աջ շեղումով, անծանոթ մարդու տեսնելիս պոչը դեպի աջ էր շեղվում, սակայն ոչ այդքան հաճախ: Կատու տեսնելիս պոչը կրկին դեպի աջ է շեղվում, բայց ավելի փոքր ամպլիտուդով: Եթե կողքին ագրեսիվ անծանոթ շուն էր հայտնվում, պոչն անհապաղ արձագանքում էր դեպի ձախ շարժումով: Արդյունքում գիտնականները եկան այն եզրակացության, որ պոչի աջ մասի մկաններն ավելի շատ պատասխանատու են դրական զգացմունքների արտահայտման համար, իսկ ձախ կողմինը` բացասական: PanARMENIAN.Net / Tsets, ֆոտո` Reuters Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |