Քարե սիմֆոնիայի մասին. Բացահայտվել է վեցանկյուն քարե սյուների առաջացման գաղտնիքը

Քարե սիմֆոնիայի մասին. Բացահայտվել է վեցանկյուն քարե սյուների առաջացման գաղտնիքը

Գիտնականները մոդելավորել են լավայի պաղելու պայմաններն ու բացահայտել 6-անկյուն սյուների առաջացման մեխանիզմը

Գերմանացի գիտնականները բացահայտել են բնության հայտնի հուշարձանների` Հայաստանի Քարե սիմֆոնիայի, Իռլանդիայի Հսկաների ճանապարհի և ԱՄՆ-ի Սատանայի աշտարակի վեցանկյուն բազալտե սյուների առաջացման գաղտնիքը:

PanARMENIAN.Net - Բնության այս օբյեկտները հրաբխային ծագում ունեն և բազալտե սյուների անսամբլի տեսքով են: Ավելի հաճախ սյուները 5 կամ 6 եզրով են, սակայն նրանց քանակը տատանվում է 3-7-ի սահմանում: Այդ երկրաբանական կազմավորման գիտական անվանումն է կանոնավոր վեցանկյուն գլաններ:

Նման սյուների մեծությունը տարբեր է: Երբեմն դրանք հասնում են 30-50 մ երկարության և մինչև 30 սմ լայնության: Օրինակ, Իսլանդիայի Բաուլա լեռան սյուներից մի քանիսը մեկ մատի հաստություն ունեն, իսկ մյուսների հաստությունը հասնում է 3 մետրի:

Ձախից Իռլանդիայի Հսկաների ճանապարհն է, աջից՝ ԱՄՆ-ի Սատանայի աշտարակը

Արագ սառած լավան չի կարող տրոհվել այսպես կոչված կանոնավոր վեցանկյուն գլանների` այսինքն, ճաքեր տալ հայտնի որոշակի ուղղություններում: Հակառակը, հոսքի խորը մասերում և դանդաղ սառած հոսքերում հաճախ բնորոշ են նման կանոնավոր վեցանկյուն գլանները:

Գիտնականները մոդելավորել են լավայի պաղելու պայմաններն ու բացահայտել 6-անկյուն սյուների առաջացման մեխանիզմը: Հետևելով լավայի սառչելու դինամիկային, ճաքերի առաջացմանն ու տարածմանը, ֆիզիկոսները հաշվարկել են էներգիան, որն անհրաժեշտ է լավայի հավասարաչափ բաշխման համար և ցույց տվել, որ սառչելու սկզբնական փուլերում դրա մակերեսին առաջանում են ճաքեր, որոնք ձևավորվում են ուղղանկյուն սյուների:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին

Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---