Ընկերները միմյանց նման են ոչ միայն հետաքրքրություններով, այլև գեներովՊարզվում է՝ ընկերները կենսաբանորեն մոտ են, օրինակ, ինչպես հինգերորդ սերնդի ազգականները, այսինքն զույգի նախանախանախաթոռները` ընդհանուր գեների մոտ 1%-ի մակարդակով Ընկերների նման հետաքրքրություններն ու այլ առանձնահատկությունները այժմ բացատրում են ոչ միայն հոգեբանությունը, այլ նաև գենետիկան: Proceedings of the National Academy of Sciences ամսագրում ներկայացված է Նիկոլաս Քրիստակիսի և Ջեյմս Ֆաուլերի հետազոտությունը, որտեղ ասվում է ընկերների գենետիկ նմանության մասին: 3 դեկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Հետազոտության արդյունքում հետազոտվել է 2000 մարդու ԴՆԹ, որոնք արյունակցական կապեր չունեն: Ընտրությանը չեն մասնակցել ընկերների ընկերները, որոնք միաժամանակ հեռավոր ազգականներ են` ընտրվել են միայն ընկերները, որոնք կենսաբանորեն օտար են: ԴՆԹ-ում համեմատվել է մոտ 1,5 մլն մարկեր, որոնք մատնանշում են գենետիկ տարբերակները: Պարզվել է, որ ընկերները, միջին հաշվով, կենսաբանորեն մոտ են, օրինակ, ինչպես հինգերորդ սերնդի ազգականները, այսինքն զույգի նախանախանախաթոռները` ընդհանուր գեների մոտ 1 տոկոսի մակարդակով: Այդ տիպի գեներն ավելի շատ են հոտառության (ընկերների հոտառությունը նույնատիպ է) և իմունային համակարգի hետ կապված խմբերում: Երկրորդ դեպքում նրանք, հակառակը, ավելի են տարբերվում, քան միջին հաշվով պոպուլյացիայի սահմանում` այսինքն ընկերների գենոտիպերը պաշտպանում են նրանց տարբեր հիվանդություններից: Նման երևույթի էվոլյուցիոն առավելություններն ակնհայտ են` փոքր համայնքն ավելի հեշտ կդիմադրի համաճարակներին, եթե նրա անդամները նույն դիմադրողականությունն ունեն: Ըստ հետազոտողների, ընկերների նմանատիպ գեները մյուսներից ավելի արագ են զարգանում`հնարավոր է, որոշ չափով դրանով է բացատրվում մարդկության պատմության արագացումը վերջին 30 հազար տարում, երբ սոցիալական միջավայրը (և ընկերական կապերը որպես դրա բաղադրիչներից մեկը) դարձավ էվոլյուցիայի շարժիչ ուժերից մեկը: PanARMENIAN.Net / Tsets Հղումներ թեմայով. Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |