Բնական աղետներ. Հետևեք կենդանիների վարքագծինՈրսկան շան համեմատ, մարդը գործնականում զրկված է հոտառությունից, չղջիկի համեմատ` խուլ է, ի տարբերություն միջատների ունակ չէ զգալ էլեկտրամագնիսային դաշտերը Կենդանիների համեմատ մարդը բավականին «խեղված» էակ է զգայարանների տեսակետից: Մենք տեսողության մակարդակով չենք ընկալում ուլտրամանուշակագույն ճառագայթները և բևեռացված լույսը: Մարդը խուլ է ուլտրաձայների և ինֆրաձայների դեպքում, թեև դրանց ազդեցությունը մարդու վրա մեծ վտանգներով է հղի: 3 դեկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Որսկան շան համեմատ, մարդը գործնականում զրկված է հոտառությունից, չղջիկի համեմատ` խուլ է, ի տարբերություն միջատների ունակ չէ զգալ էլեկտրամագնիսային դաշտերը: Ի դեպ, և մարդու, և կենդանիների նյարդային համակարգը ֆիլտրեր ունի, որոնք դեպի օրգանիզմի զգայուն համակարգեր են բաց թողնում միայն ազդանշանների մի մասը: Եվ դա նյարդային համակարգի օգտակար գծերից է: Յուրաքանչյուր կենսաբանական համակարգի համար բնությունը «հավաքել է» գոյատևման ամենաօպտիմալ տարբերակները: Մարդու մոտ գերզգայունության բացակայությունը 5 զգայարաններում լրացվում է հզոր մտավոր գործունեությամբ: Դա, իհարկե, չի նշանակում, որ մարդն ընդհանրապես զուրկ է բնական երևույթները կանխազգալու ունակությունից, բոլորովին` ուղղակի այս հարցում նա չի կարող մրցել կենդանիների հետ, որոնք բնական կենսաինդիկատորներ են: Կենդանիների «տեխնիկական» հագեցումը հնարավորություն է տալիս նրանց շրջակա միջավայրի, մարդկանց մասին շատ ավելի տեղեկություններ ստանալ: Նրանք գերազանց են լսւոմ, մեծ տարածության վրա որսում են վտանգավոր վիբրացիաները և զգում են մթնոլորտային ճնշման նույնիսկ աննշան տատանումները, ինչը հնարավորություն է տալիս նրանց ժամանակին անվտանգ վայր հեռանալ:
Փաստ. Վաղուց է հայտնի, որ վայրի կենդանիներն ավելի հաճախ ու հստակ են արձագանքում մոտալուտ աղետին: Դա բացատրվում է վերջիններիս ընտելացմամբ: Ընտելացումն, իր հերթին, արգելքների համակարգ է, որը զուգորդվում է նաև ընտանի կենդանիների որոշակի փափկասունությամբ: Գիտնականները պարզել են, որ շատ կենդանիներ կարող են լսել մոտալուտ բնական աղետի ինֆրաձայնային ազդանշանները: Ուժեղ փոթորիկը, որը տեղի ունեցավ 2014-ի ապրիլին ԱՄՆ-ում, ստիպեց կենսաբաններին մտածել թռչունների վարքագծի մասին, որոնք փոթորկից 2 օր առաջ լքել էին վտանգավոր տարածքը: Հատկանշական է, որ ապրիլին թռչունները նոր էին վերադարձել Կոլումբիայից` հաղթահարելով գրեթե 5 հազար կմ, սակայն սովից ու հոգնածությունից վախճանվելու ռիսկը թռչունների համար պակաս կարևոր էր, քան փոթորկին զոհ գնալու վտանգը: Սկզբում գիտնականները ենթադրեցին, որ թռչունները զգացել էին մոտալուտ փոթորիկը բազում մետեոազդանշանների շնորհիվ` մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի, քամու արագության, ամպային ծածկույթի փոփոխությունները: Սակայն, վերլուծելով եղանակային պայմանները` հետազոտողները եկան այն եզրակացության, որ փոթորկից առաջ այդ գործոնները չեն փոխվել: Գիտնականները ենթադրեցին, որ տորնադոն ինֆրաձայնային ալիքներ է առաջացնում, որոնք առաջ են անցնում հազարավոր կիլոմետրերով` հենց այդ պատճառով թռչունները շուտ էին իմացել մոտալուտ փոթորկի մասին: Ինֆրաձայնային են համարվում 20 Հերց հաճախականությունից ցածր ակուստիկ ալիքները: Այդ հաճախականությունը մարդու ականջը չի կարող ընկալել` ի տարբերություն թռչունների և այլ կենդանիների: Հրաբուխների ժայթքումը, ցունամիի հարվածներն ու միջուկային պայթյունները նույնպես ինֆրաձայնային ալիքներ են ստեղծում, որոնք տարածվում են հազարավոր կիլոմետրերով: Ի դեպ, միջուկային ռումբի պայթյունից առաջացող ալիքներն անցնում են Երկիր մոլորակի ամբողջ մակերեսով: Այդ պատճառով աշխարհում միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման մասին պայամանգրի խախտումներին հետևելու համար ստեղծվել է ինֆրաձայնային ցուցիչների ցանց: Իր հետազոտության մեջ կենսաբանները հաստատում են թռչունների և կենդանիների կարևոր դերը բնական աղետների կանխատեսման գործում: PanARMENIAN.Net / Tsets Հղումներ թեմայով. Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |