Սպորտն ու գենետիկան. Ինչպե՞ս են սպորտային վարժություններն ազդում գեների վրա

Սպորտն ու գենետիկան. Ինչպե՞ս են սպորտային վարժություններն ազդում գեների վրա

Վերջերս հայտնի դարձավ, որ սպորտը բարենպաստ ազդեցություն է ունենում նաև գեների վրա: Այսպիսի եզրակացության է եկել Շվեդիայի Կարոլինայի ինստիտուտի հետազոտողների խումբը

Այն, որ սպորտային վարժություններն օգտակար են, բոլորին է հայտնի: Դրանք բարելավում են սիրտանոթային համակարգի գործունեությունը, կարգավորում են փոխանակման գործընթացները և շաքարի պարունակությունն արյան մեջ, կայունացնում են արյան ճնշումը, բարձրացնում են կոփվածությունը և օրգանիզմի դիմադրողականությունը:

PanARMENIAN.Net - Սակայն, վերջերս հայտնի դարձավ, որ սպորտը բարենպաստ ազդեցություն է ունենում նաև գեների վրա: Այսպիսի եզրակացության է եկել Շվեդիայի Կարոլինայի ինստիտուտի հետազոտողների խումբը:

Ըստ հետազոտության ղեկավար Մալե Լինդհոլմի, ֆիզկուլտուրայով սիստեմատիկ զբաղվելն առաջին հերթին հանգեցնում է գեների գործառույթների փոփոխության` այսպես կոչված էպիգենետիկ փոփոխությունների: Արդյունքում ակտիվանում են որոշակի գեներ, մյուսները, հակառակը` պասիվ են դառնում:

Էպիգենետիկ փոփոխությունները հանգեցնում են ԴՆԹ-ի մեթիլավորման: Դա ածխածնի 1 ատոմից և ջրածնի 3 ատոմից բաղկացած մեթիլային խմբի միացությունն է ԴՆԹ մոլեկուլի հետ: Առողջ ապրելակերպը չի կարող փոխել գենետիկ ինֆորմացիայի պարունակությունը, սակայն կարղ է ակտիվացնել կամ ապակտիվացնել որոշակի գեներ: Այլ կերպ ասած, այդ գործընթացն ազդում է գեների աշխատանքի վրա` այսպես կողչված էքսպրեսիայի (ակտիվության) վրա:

Մեթիլային խմբերը կարող են ինչպես միանալ, այնպես էլ անջատվել` գեները առավել կամ պակաս արձագանքող դարձնելով մարմնի կենսաքիմիական ազդանշաններին: Իսկ երբ գեներն ակտիվ են, նրանք սպիտակուց են սինթեզում, ինչն այս կամ այն ֆիզիոլոգիական ռեակցիան է առաջացնում ամբողջ օրգանիզմում:

Շվեդիայի գիտնականներին հաջողվել է հասկանալ, թե ինչպես են կապված ֆիզկուլտուրան և մեթիլավորումը: Փորձին մասնակցել է 23 երիտասարդ` տղամարդիկ և կանայք, որոնց հանձնարարվել էր 3 ամիս շարունակ մարզել հեծանիվ մարզասարքի վրա միայն մեկ ոտքը: Մարզումների նման սպեցիֆիկ սխեմա էր կիրառվել, քանի որ 2 ոտքն ամեն դեպքում կազդեր մեթիլավորման սխեմայի վրա հետազոտության սուբյեկտների ապրելակերպի հաշվին, այն դեպքում, երբ պեդալները գործի դնող միայն մեկ ոտքը ցույց է տալիս հենց այն փոփոխությունները, որոնք կապված են վարժությունների հետ, ասվում է հետազոտության մեջ:

Էքսպերիմենտի մասնակիցներին հետազոտել են մարզումներից առաջ և 3 ամիս անց: Հետազոտման արդյունքները ցույց տվեցին, որ մկանային բջիջների գեների 5 հազար հատվածում մեթիլավորման սխեմաները բարելավվել են: Ակտիվացել է սպիտակուցի սինթեզումը, փոխվել է մետաբոլիզմը, էներգետիկ բալանսը, նվազել են բորբոքային երևույթները մկաններում: Այդպիսով մարդիկ ավելի առողջ են դարձել:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---