![]() Ինչո՞ւ ենք հորանջումՀիմնականում, հորանջելու պատճառները մինչ օրս անհայտ են «Ուզո՞ւմ եք իմանալ, արդյոք ձեր շրջապատում կան հանրությունից խուսափողներ: Հորանջեք նրանց ներկայությամբ: Եթե ձեզ ի պատասխան սկսեն հորանջել, ամեն ինչ կարգին է, եթե ոչ` հնարավոր է, դուրք գործ ունեք հակասոցիալական անձի հետ»,-պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները: ![]() PanARMENIAN.Net - Այնպիսի պարզ ֆիզիոլոգիական գործողությունը, ինչպիսին հորանջելն է, վաղուց է գրավել հոգեբանների ուշադրությունը: Ինչո՞ւ ենք հորանջում: Եվ ինչո՞ւ է դա այդքան «վարակիչ»: Հավանաբար, այս հոդվածը կարդալիս, դուք սկսեք հորանջել: Հորանջելու պատճառները տարբեր են: Հիմնականում, հորանջելու դրդապատճառները մինչ օրս անհայտ են: Ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտությունները, քնկոտության, հոգնածության, ձանձրույթի ժամանակ գլխուղեղում արգելակման գործընթացները սկսում են գերակշռել: Արդյունքում արգելակվում են նաև օրգանիզմի որոշ ֆունկցիաներ, այդ թվում շնչառությունը: Այն դառնում է ավելի դանդաղ, մակերեսային, որի պատճառով էլ արյան մեջ ածխաթթու է կուտակվում և նյութափոխանակման այլ արտազատումներ: Ազդելով գլխուղեղի շնչառական կենտրոնների վրա` դրանք հորանջելու ցանկություն են առաջացնում: Խորը դանդաղ շնչելու ժամանակ արյունը հագենում է թթվածնով, իսկ բերանի խոռոչի, դեմքի, պարանոցի մկանները, որոնք մասնակցում են հորանջելու ակտին, նպաստում են արյան շրջանառության խթանմանը գլխի անոթներում: Այդ ամենը բարելավում է ուղեղի բջիջների արյան շրջանառությունը և փոխանակման գործընթացներն առավել ակտիվ են ընթանում: Բացի այդ, հորանջելով, մարդը հաճախ ձգվում է` լարելով ձեռքերի, ոտքերի և հատկապես մեջքի մկանները: Արդյունքում ակտիվանում են գլխուղեղի որոշակի հատվածներին ուղղված իմպուլսները, գրգռվում են գլխուղեղի կեղևի նեյրոնները, ստիպելով թոթափել արգելակումը: Այդպիսով, հորանջելն ակտիվացնում է, ճիշտ է ոչ երկար ժամանակով, գլխուղեղի գործունեությունը: Հորանջելուց առավելապես ձգվում են ծնոտային մկանները, իսկ դրանք անմիջական ազդեցություն ունեն տեսողության վրա: Բազմակի աղմկալի հորանջումները, որոնք ուղեկցվում են ձգվելով, օրվա ընթացքում հանում են մկանների լարվածությունը: Հորանջելն օգնում է նաև հավասարակշռել արյան ճնշումը օդանավով թռիչքների ժամանակ: Հորանջելու վերաբերյալ ենթադրություն կա, որ դրա օգնությամբ մենք բարձր պատրաստականության վիճակում ենք պահում մեր ուղեղը սթրեսի ժամանակ: Կենդանիներից շատերի մոտ էլ կա «վարակիչ» հորանջումների երևույթը` երբ հորանջում է մեկը, հետո բոլոր մնացածը: Այդպիսի վարքագիծն օգնում է զգոն պահել խմբին կամ ընտանիքին և էմպատիայի նշան է: Հորանջելու էությանը հասնելու համար հետազոտողները բազում էքսպերիմենտներ են անցկացրել մարդկանց և կենդանիների խմբերի հետ: Հորանջելը բնորոշ է բոլոր կենդանիներին: Հորանջում է ցանկացած էակ, ով ողնաշար ունի: Մերօրյա գերիշխող հիպոթեզն այն է, որ հորանջելով «օդափոխում ենք» մեր ուղեղը, ինչն օգնում է պահպանել ուղեղի օպտիմալ ջերմաստիճանը: Ուղեղը հատկապես զգայուն է գերտաքացման հանդեպ, կարծում է Նյու Յորքի նահանգի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Գելլափը: Եթե ջերմաստիճանը շեղվում է ուղեղի համար իդեալական Ցելսիուսի 37 աստիճանից, դանդաղում է արձագանքման ժամանակն ու թուլանում է հիշողությունը: Հորանջելով, մենք օդ ենք մղում հայմորյան ծոցեր, ինչը թույլ է տալիս որոշ չափով նվազեցնել գլխուղեղի ջերմաստիճանը: Գիտնականներն առաջարկում են պայքարի միջոց այդ տեսակի հորանջելու դեմ` արագ շնչառություն քթով կամ սառը թրջոց ճակատին: Եվս մեկ հետաքրքիր էքսպերիմենտ էր անցկացվել Տոկիոյի համալսարանում: Հետազոտողներն ուսումնասիրել են շների ռեակցիան տիրոջ հորանջելուն կամ հորանջելու իմիտացիային: Պարզվել է, որ շները տիրոջը հետևելով սկսում են հորանջել, բայց շատ ավելի հազվադեպ են արձագանքում հորանջելու իմիտացիային: Շները «վարակվում են» հորանջելով միայն մարդկանցից: Շվեդական Լունդի համալսարանի հոգեբան Էլայն Մեդսենը, որը զբաղվում է հորանջումների ուսումնասիրությամբ, ենթադրում է, որ «վարակիչ» հորանջելը վկայում է խմբային վարքագծի մասին: Այդպիսով, նա, ով «վարակվում է», կարծես, ասում է` «մենք միասին ենք»: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |