Հայաստանի արտահանումը 10 ամսում. Ռուսաստանն «ընկնում է», Իրաքն ու Վրաստանը՝ «աճում»2015-ի հունվար-հոկտեմբերի ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշների հիմնական մասը անկում է գրանցել: Ապրանքաշրջանառությունը 10 ամսում կրճատվել է մոտ $976 մլն-ով՝ 2014-ի նշված ժամանակաշրջանի համեմատ: ՀՀ տնտեսության ակտիվության 2015-ի հոկտեմբերի ցուցանիշը 2014-ի հոկտեմբերի համեմատ աճել է 2.7%-ով, 2015-ի սեպտեմբերի համեմատ կրճատվել է 13.5%-ով, իսկ 2015-ի հունվար-հոկտեմբերը (աճողական) 2014-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 3.5%: 18 դեկտեմբերի 2015 PanARMENIAN.Net - Ապրանքաշրջանառություն Ըստ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների ՀՀ ապրանքաշրջանառությունը 2015-ի հունվար-հոկտեմբերին կազմել է մոտ $3.9 մլրդ: 2014-ի նույն ժամանակաշրջան $4.876 մլրդ դիմաց: 2015-ի տասը ամսում արտահանումը կրճատվել է 2.2%-ով ու կազմել է մոտ $1.223 մլրդ՝ 2014-ի հունվար-հոկտեմբերի $1.250 մլրդ դիմաց: Նույն ժամանակահատվածում ներմուծումը ՀՀ անկում է ապրել 26.6%-ով ու կազմել է մոտ $2.677 մլրդ՝ 2014-ի 10 ամսվա $3 626 մլրդ դիմաց: Արտահանումն ըստ երկրների ու ապրանքների 2015-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից դեպի ԱՊՀ երկրներ է կրճատվել է 27.5%-ով՝ կազմելով ընդհանուր առմամբ մոտ $212 .5 մլն դոլար: Արտահանումը դեպի ԵՄ կրճատվել է ընդամենը 0.9%-ով, հասնելով մոտ $372 մլն-ի, այլ ուղղություններով արտահանումը կազմել է $642.2 մլն՝ աճելով 9.7%-ով: Արտահանման գլխավոր ուղղությունների աշխարհագրությունը՝ ստորև բերված գծապատկերում:
Արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկել հանքահումքային արտադրանքին ($387 մլն, աճ՝ 23%-ով), պատրաստի սննդին ($244 մլն, անկում 10.7%-ով), ոչ թանկարժեք մետաղներին ($192.8 մլն, անկում 24.2%-ով): Փաստացի արտահանումը նվազ անկում է արձանագրել հանքարդյունաբերության ու գյուղմթերի արտահանման շեշտակի աճի շնորհիվ: Առավել մանրամասն՝ ստորև բերված գծապատկերներում:
Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |