![]() Լաց լինել, թե՝ ոչ. Քիչ լացող մարդիկ հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկի գոտում ենԱրցունքները բազմաթիվ բուժիչ հատկություններ ունեն Մարդն արտասվելու ունակությամբ չի ծնվում: Կյանքի սկզբում մանուկներն ուղղակի ճչում են, լաց լինել սկսում են միայն 5-12 շաբաթ անց: Դա բացատրվում է նրանով, որ երեխաների արտասվագեղձերը սկսում են գործել կյանքի 2-րդ ամսվա վերջում միայն, ուստի մինչ այդ լաց լինելիս երեխայի աչքերը չոր են մնում: ![]() PanARMENIAN.Net - Մարդկային արցունքի ֆենոմենն ուսումնասիրում է լակրիմաբանությունը: Հետազոտողները բոլոր արցունքները բաժանում են 2 դասի` էմոցիոնալ և ռեֆլեկտորային, որոնք հայտնվում են ի պատասխան գրգռիչների (օրինակ, սոխ կտրելիս և այլն): Ռեֆլեկտոր արցունքները հատուկ են նաև կենդանիներին: Դրանք մաքրում են և խոնավեցնում են աչքերը: Երկու խմբերի արցունքների բաղադրությունը տարբեր է. էմոցիոնալ արցունքներում ավելի շատ է սպիտակուցի պարունակությունը: Սթրեսի հորմոններն, ինչպես հայտնի է, ունեն սպիտակուցային բնույթ: Նշանակում է, ուժեղ էմոցիաների ժամանակ մեր օրգանիզմն ազատվում է այդ հորմոններից` ահա թե ինչու է հետո էմոցիոնալ լիցքաթափում լինում: Բացի այդ, ցավի, հուսահատության և վիրավորանքի արցունքները շատ ավելի աղի են, քան ռեֆլեկտորային արցունքները: Գիտնականները հաշվել են, որ աղի պարունակությունն այդ արտասուքում օվկիանոսի ջրի 9% է կազմում: Արտասվելու ունակությունը սեփական զգացմունքներն արտահայտելու միջոց է: Իսկ ահա լաց լինելու անկարողությունը տագնապալի ազդանշան է: Հոգեբանները միակարծիք են, որ այդպիսի մարդիկ լուրջ հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկի գոտում են` ընդհուպ մինչև շիզոֆրենիա: Արցունքները բազմաթիվ բուժիչ հատկություններ ունեն: Արտասուքի արտադրությունը խթանում է նյութափոխանակման բնականոն ընթացքը բջջային մակարդակով` հակազդելով օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը: Մարդու արտասվագեղձերը միջինը օրական կարող են 7 խորանարդ սմ արցունք արտազատել: Պենիցիլինի հեղինակ Ալեքսանդր Ֆլեմինգն առաջինն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ արցունքն «ուղղակի ջուր չէ»: Արտասուքի բացադրության մեջ կա այսպես կոչված լիզոցիմ, որը կարող է ոչնչացնել մանէները: 5-10 րոպեում այն վնասազերծում է մանրէները, ներառյալ պոլիոմելիտի հարուցիչները: Լիզոցիմը լավ ախտահանում է աչքերը: Միջանցիկ կանալով արցունքները ներթափանցում են շնչառական ուղիներ և խոնավեցնում են քթի խոռոչը: Արցունքների հետ ներթափանցելով քթի մեջ` լիզոցիմը մաքրում է ներշնչվող օդը: Արցունքները նաև ցավազրկող հատկություն ունեն: Արտասվագեղձերի հիմնական գործառույթներից մեկը կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրությունն է ըստ ցավի ազդանշանի` դրանք արագացնում են վերքերի և վնասվածքների ապաքինումը: Արցունքի մեջ նաև հոգեմետ նյութեր կան, որոնք նվազեցնում են լարվածությունն ու տագնապի զգացողությունը: Ուստի սթրեսի ժամանակ լաց լինելն առողջ մարդու միանգամայն բնական ռեակցիան է և թուլության նշան չէ: Արցունքների հետ օրգանիզմից դուրս են գալիս նաև շլակերը և սթրեսի պայմաններում արտազատվող վնասակար նյութերը (լեյցինէնկեֆալին և պրոլակտին), որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, ընդ որում դրանք կարող են դուրս բերվել միայն արտասուքի միջոցով: Արցունքները նաև կանոնավորում են արյան ճնշումն ու երիտասարդ են պահում աչքը շրջապատող մաշկը: Պաշտպանիչ ֆունկցիաներից բացի արցունքները նաև գազափոխանակում են կատարում աչքի եղջերաթաղանթի և օդի միջև և բարելավում են տեսողությունը` լցնելով եղջերաթաղանթի փոքր դեֆեկտներն ու բարակ թաղանթ առաջացնելով, որը չի խամրում և զերծ է պահում ավելորդ չորությունից: Ի դեպ, հատկապես օգտակար են ցնծության, ուրախությն, էմոցիոնալ վերելքի արցունքները: Օրգանիզմում տեղի են ունենում բաերնպաստ գործընթացներ, փոխվում է շնչառության և սրտի կրճատումների ռիթմը, փոխվում է հորմոնալ ֆոնը և արյան կենսաքիմիական բաղադրությունը, չեզոքանում է սթրեսային լարվածությունը: Այն հարցին, թե արդյոք կենդանիներն արցունքով են լալիս, գիտնականները բացասական են պատասխանում` դրան ունակ է միայն մարդը: Կենդանիների արցունքները զգացմունքներն արտահայտելու համար չեն, այլ աչքի խնձորակը խոնավեցնելու: Թեև… PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |