![]() «Ոսկե գլոբուս-2016». Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան ընտրել է լավագույններինԿինոգետներից շատերն այս մրցանակը համարում են «Օսկարի» «գլխավոր փորձը», թեև, վերջերս, լրագրողների և կինոակադեմիկոսների կարծիքները չեն համընկնում Լոս Անջելեսի The Beverly Hilton հյուրանոցում տեղի է ունեցել Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Վերապրածը» ֆիլմը Լեոնարդո դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ հաղթող է դարձել մի քանի անվանակարգերում: Կինոգետներից շատերն այս մրցանակը համարում են «Օսկարի» «գլխավոր փորձը», թեև, վերջերս, լրագրողների և կինոակադեմիկոսների կարծիքները չեն համընկնում: ![]() PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net –ը ներկայացնում է «Ոսկե գլոբուսի» հաղթողներին կինոյի և հեռուստատեսային անվանակարգերում: Լավագույն կինոնկարը` դրամա Կինոքննադատներն ու լրագրողները գնահատեցին Ինյարիտուի ֆիլմը վայրի հյուսիս-արևմուտքում դաժան կյանքի մասին: Ոչ այնքան բարդ դրամատուրգիան փոխլրացվում է խստաշունչ իրողությամբ և հիանալի օպերատորական աշխատանքով, որի օգնությամբ ռեժիսորը բացահայտում է ոչ այնքան բովանդակությունը, որքան հիանալի ձևը: Լավագույն կինոնկար` կատակերգություն կամ մյուզիքլ «Մարսեցին» Էնդի Ուիրի համանուն բեսթսելերի էկրանավորումը Ռիդլի Սքոթի ղեկավարությամբ ավելի շուտ վեպի առանձին հատվածների վիզուալիզացիա է հիշեցնում, քան լիարժեք կինո: Այնուամենայնիվ, բավականին տարօրինակ է, որ գիտական ֆանտաստիկան ընդգրկվել է այս անվանակարգում և նույնիսկ հաղթել: Տղամարդու լավագույն դերակատարում` դրամա Լեոնարդո դի Կապրիո` «Վերապրածը» Դերասանն արդեն երրորդ անգամ է արժանանում «Ոսկե գլոբուսի»: Նախորդ մրցանակները շնորհվել են Մարտին Սկորսեզեի «Ավիատոր» և «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմերի համար: Տղամարդու լավագույն դերակատարում` կատակերգություն կամ մյուզիքլ Մեթ Դեյմոն, «Մարսեցին» Վեց անգամ ներկայացվելուց հետո Դեյմոնը վերջապես արժանացավ մրցանակին Կարմիր մոլորակում լքված NASA-ի աստղագնաց Մարկ Ուոտնիի դերակատարման համար: Կնոջ լավագույն դերակատարում` դրամա Բրի Լարսոն` «Սենյակը» Լեոնարդ Աբրամսոնի իռլանդա-կանադական դրաման բարձր գնահատվեց կինոքննադատների կողմից: Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Բրի Լարսոնի փայլուն խաղն առաջին մրցանակը բերեց նրան կինոյի ասպարեզում: Կնոջ լավագույն դերակատարում` կատակերգություն կամ մյուզիքլ Ջենիֆեր Լոուրենս` «Ջոյ» «Քաղցած խաղերի» աստղ, օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսն էկրանին մարմնավորել է վունդերկինդ-գյուտարար Ջոյ Մանգանոյին, որն առաջին հերթին հայտնի է որպես Miracle Mop հրաշք հատակմաքրիչի հեղինակ: Լավագույն ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու` «Վերապրածը» Անցյալ տարի հեղինակավոր մեքսիկացին արժանացել է «Օսկարի» հիանալի «Բերդմենի» համար: Հեղինակը երբեք չի թաքցրել, որ իր յուրաքանչյուր ֆիլմի նկարահանում փորձություն է նկարահանող խմբի համար: Հատկապես դա արդարացի է «Վերապրածի» դեպքում` նկարահանումները տեղի են ունեցել ուղղակի անմարդկային պայմաններում, առանց տաղավարների ու արհեստական լուսավորման: Լավագույն հեռուստասերիալ «Միստեր ռոբոտ» Սա երիտասարդ ծրագրավորող Էլիոթի պատմությունն է, որը տառապում է անձի դիսոնանսային խանգարմամբ, և որոշել է, որ մարդկանց հետ փոխգործակցելու իր համար ընդունելի միակ միջոցը հաքերի մասնագիտությունն է: Առաջին սեզոնը, որը բաղկացած էր 10 էպիզոդից, հեռարձակվել է USA Network ալիքով` 2015-ի հունիսի 24-ից: Այլ անվանակարգեր Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարում կինոնկարում Սիլվեստր Ստալոնե` «Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը» Կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարում կինոնկարում Քեյթ Ուինսլեթ` «Սթիվ Ջոբս» Լավագույն սցենար Ահարոն Սորկին` «Սթիվ Ջոբս» Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ «Գլուխկոտրուկ» Լավագույն օտարալեզու ֆիլմ «Սաուլի որդին» Լավագույն օրիգինալ երաժշտություն Էնիո Մորիկոնե` «Ատելի ութնյակը» Լավագույն երգ «Writing's on the Wall»` «007. Սպեկտր» Լավագույն մինի-սերիալ կամ հեռուստատեսային ֆիլմ «Գայլերի սրահը» Տղամարդու լավագույն դերակատարում հեռուստասերիալում` դրամա Ջոն Հեմ` «Խենթերը» Կնոջ լավագույն դերակատարում հեռուստասերիալում` դրամա Թարաջի Պ. Հենսոն` «Կայսրություն» Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |