![]() Ռեզյումե կազմելու արվեստը. Ինչի՞ վրա է պետք ուշադրություն դարձնելԽորհուրդներն իդեալական չեն, բայց կօգնեն խուսափել հիմնական սխալներից և, գուցե, կավելացնեն ցանկալի աշխատանք գտնելու շանսերը Մինչև վերջերս ռեզյումեն հասարակ հարցաթերթիկ էր, որին հատուկ պահանջներ չէին ներկայացվում: Այժմ աշխատանքային և անձնային որակները պոտենցիալ գործատուին ներկայացնելը իսկական արվեստ է դարձել: Առանց գրագետ կազմված ռեզյումեի լավ աշխատանք գտնելու հավանականությունը նվազագույնի է հասնում: Ռեզյումեի օգնությամբ դուք կարող եք ուղղորդել այն, թե ինչպես ձեզ կընկալի գործատուն: Մինչ հարցազրույցի հրավիրվելը դուք ձեր ռեզյումեն եք: ![]() PanARMENIAN.Net - Ունիվերսալ ռեզյումեներ բոլոր մասնագիտությունների համար չկան: Յուրաքանչյուր մասնագիտության համար հարկավոր է համապատասխան ռեզյումե կազմել: Ռեզյումեի յուրաքանչյուր տեսակի խնդիրն է ցույց տալ այն, ինչ հատկապես կարևոր է տվյալ մասնագիտության համար: Աշխատանքի տեղավորման մրցակցային մրցավազքում լավ ռեզյումեն յուրօրինակ «արժույթ է», որի փոխարժեքը կախված է որպես պրոֆեսիոնալի ձեր արժեքից: Ըստ մասնագետների ռեզյումեն ոչ միայն առանձին բաժինների հավելված է աշխատանքի, կրթության ու վարժանքների մասին: Իդեալական ռեզյումեն կազմված է որպես հաջողության պատմություն: Այսինքն, երբ հասկանալի է, թե ինչպես են փոխկապակցված կրթությունը, կարիերայի աճը, բոլոր թրենինգներն ու հավաստագրերը, հայցորդի անձնային որակներն ու թափուր պաշտոնը: Եթե բոլոր այդ տարրերի միջև տրամաբանական կապը բացակայում է, գործատուն ուշադրություն չի դարձնի այդպիսի ռեզյումեին: 2 էջից երկար ռեզյումեն ոչ մասնագիտական է համարվում: Ոչ ոք չի սիրում կարդալ երկար ու խճճված ռեզյումեներ: Կա մի չգրված կանոն` ռեզյումեի 1 էջը բավարար է 10 տարվա փորձը ներկայացնելու համար: Ինչի՞ն են ուշադրություն դարձնում ռեզյումեն ընթերցելիս. - Վերջին պաշտոնին. Առաջին հերթին անձնակազմը հավաքագրող մենեջերը ուշադրություն է դարձնում զբաղեցրած վերջին պաշտոնին: Արդյո՞ք հայցորդն ազատվել է իր ցանկությամբ թե նրան ազատել են աշխատանքից: Որքա՞ն է նա աշխատել և ի՞նչ խնդիրներ կատարել: Շատ կարևոր է ստանալ այս հարցերի պատասխանները: - Ընկերության ճանաչված լինելուն: Շատ ավելի հեշտ է հասկանալ, թե որքան պրոֆեսիոնալ է մարդը, ելնելով նախորդ ընկերության անվանումից, որտեղ նա աշխատել է: Եթե որպես նախորդ աշխատավայր նշված է հայտնի ընկերություն, դա մեծ առավելություն է: - Ընդհանուր փորձին. Եղել է կարիերայի աճ: Բարդացել են դրված խնդիրները: Համապատասխանո՞ւմ է արդյոք նշված պաշտոնը կատարված աշխատանքին: - Ընդմիջումներին: Մի քանի ամսվա ընդմիջումներն անհանգստանալու առիթ չեն տալիս: Սակայն եթե գործազրկության շրջանները 6 ամսից ավելի են տևում, ապա հարկ կլինի ներկայացնել պատճառները: Կրեատիվ մտածողությունը միացրեք և այդ բացերը լրացրեք տեղեկատվությամբ, թե ինչով եք զբաղվել: Հնարավոր է, դա տան հետ կապված աշխատանք է եղել, ընտանեկան հանգամանքներ կամ ինքնազարգացում: Գործատուին պետք է հասկցնել, որ դուք ձեռքերը ծալած չեք նստել: - Ներկայությանը համացանցում: Սոցցանցերը` Twitter, Facebook, Linkedin, շատ ավելին կարող են ասել ձեր մասին, քան ռեզյումեն: Ուստի, եթե ցանկանում եք աշխատանք գտնել, հոգ տարեք, որ ձեր պրոֆիլը սոցցանցերում ճիշտ ընկալվի: - Ռեզյումեի ձևակերպմանը: Սխալներ, երկարություն, հստակություն և պարզություն: Ինչի՞ն ուշադրություն չեն դարձնում - կրթությանը` փորձն ամենից առավել է - ոճային ձևակերպմանը - անձնական տեղեկություններին` ընտանիք, երեխաների առկայություն, հիվանդություններ, լուսանկարներ: Ինչի՞ց պետք է հրաժարվել - Ռեզյումեների համար MS, Word շաբլոններից: Նախկինում Microsoft Word-ն առաջարկում էր Times New Roman տառատեսակը: Սակայն նորաձևությունը փոխվել է, առավել ընդունելի են դարձել այլ տառատեսակները` Calibri և Arial-ը: Times New Roman տառատեսակով ներկայացված ռեզյումեն հին ձևաչափ է համարվում: Ընդունելի է նաև PDF ձևաչափը: - Ռեզյումեն առաջին դեմքով գրելուց - Կեղծ տեղեկությունենր ներկայացնելուց: Այս խորհուրդներն իդեալական չեն, սակայն կօգնեն խուսափել հիմնական սխալներից և, գուցե, ավելացնեն ցանկալի աշխատանք գտնելու շանսերը: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |