![]() Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ինԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015-ի հունվար-դեկտեմբերի ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց հիմնական մասով անկում է գրանցվել: Մասնավորապես, կտրուկ նվազել է ՀՀ ներմուծումը՝ 26,5%-ով: Նման անկման ֆոնին երկրից արտահանման կրճատումը համեմատաբար փոքր է եղել, կազմելով՝ 3,9%: 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1 մլրդ 487 մլն: ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $ 3 մլրդ 254 մլն: Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $1 մլրդ 767 մլն: ![]() PanARMENIAN.Net - ներկայացնում է, թե որ երկրներն ու ապրանքներն են «փրկել» ՀՀ տնտեսությունը, իսկ որոնք՝ նպաստել դրա անկմանը: Արտահանումն ըստ երկրների ու ապրանքների Արտահանումը կազմել է $1.487 մլրդ`2014-ի $1.547 մլրդ դիմաց (կրճատվել է $60 մլն-ով): Այդ թվում՝ ԱՊՀ երկրներ արտահանումը կրճատվել է ավելի քան $90 մլն-ով ( ընդ որում, դեպի ՌԴ արտահանումը կրճատվել է $82 մլն-ով): Դեպի ԵՄ արտահանումը նվազել է մոտ $24 մլն-ով: Հայկական արտադրության հիմնական սպառողներից $14 մլն-ով կրտճատվել է արտահանումը Բելգիա, $13.4 մլն-ով` արտահանումը Գերմանիա, $6.9 մլն-ով` ը Բուլղարիա, $27.1 մլն-ով` Նիդերլանդներ: Նման ծավալների անկումը մասամբ կոմպենսացրել է արտահանման կտրուկ աճը Ռումինիա ($38,3 մլն` 2014-ի մոտ $54 հազարի համեմատ) և Իտալիա` $34.5 -ից մինչև $48 մլն: 2015-ին 40%-ով կրճատվել է արտահանումը ԱՄՆ, 9%-ով` Իրան, մոտ 4%-ով՝ Չինաստան: Փոխարենը կտրուկ աճել է դեպի Շվեյցարիա, Վրաստան, կանադա ու Իրաք արտահանումը: Ավելի մանրամասն` ստորև բերված գծապատկերոում:
Արտահանվող հիմնական ապրանքները 2015-ի 12 ամսում արտահանման առավել զգալի ծավալներ են եղել հետևյալ ապրանքային խմբերում. անքահումքային արտադրանք` մոտ $462 մլն (19,9%-ի աճ), պատրաստի սննդամթերքի արտադրություն` $307մլն (8,9%-ի անկում) և «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր` մոտ $229 մլն (24,1%-ի անկում), թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր` $206 մլն (10.6%-ի անկում)։ Մանածագործական իրերի արտահանումը կազմել է մոտ $82 մլն` ավելանալով 62.9%-ով: Առավել մանրամասն՝ ստորև բերված գծապատկերներում:
Ապրանքաշրջանառություն Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ին կազմել է $4 մլրդ 740.8 մլն` 2014-ի համեմատ կրճատվելով 20.6%-ով։ԱՊՀերկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ $1 մլրդ 377 մլն՝ 2014-ի համեմատ կրճատվելով 19,9%-ով: Այդ թվում, ՌԴ հետ՝ մոտ $1 մլրդ 173 մլն` կրճատվելով 18%-ով, Ղազախստանի հետ՝ $5 մլն` կրճատվելով 31.4%-ով։ ԱՊՀ երկրներից առևտրաշրջանառությունը աճել է միայն Թուրքմեստանի հետ՝ կազմելով մոտ $18 մլն (12.1Ջ-ի աճ): ԵՄերկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 23,7%-ով՝ կազմելով մոտ $1 մլրդ 220 մլն: Այդ թվում, Գերմանիային բաժին է ընկել $347 մլն (21.5%-ի անկում), Բելգիային՝ $97 մլն (35.9%-ի անկում), Նիդերլանդներին՝ մոտ $76 մլն (37.8%-ի անկում)։ ՀՀ առևտրաշրջանառությունն 2015-ին աճել է ԵՄ մի քանի երկի հետ, այդ թվում՝ Դանիայի` կազմելով $8 մլն (29.6%-ի աճ), Ռումինիայի՝ մոտ $56 մլն (41.7%), Հունաստանի՝ մոտ $17 մլն (10.3%): Հղումներ թեմայով. ![]() ![]() Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար ![]() ![]() ![]() ԱԹՍ-ով ջրված այգու բերքը ![]() Դատարկ փեղկերի առասպելը ![]() Զսպելով բարկությունն ու գնաճը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |