Պատմություն պատմելու կարողությունը. Հայտնի են Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի մրցանակի դափնեկիրները«Օսկարի» իսկական փորձը համարվում է հենց այս մրցանակաբաշխությունը, ոչ թե «Ոսկե գլոբուսը» Փետրվարի 7-ին Ամերիկայի ռեժիսորների գիլդիան հրապարակել է 2015-ին լիամետրաժ կինոյում և հեռուստատեսությունում ականավոր ռեժիսորական նվաճումների համար սահմանված սեփական մրցանակի դափնեկիրների ցանկը: «Օսկարի» իսկական փորձը համարվում է հենց այս մրցանակաբաշխությունը, ոչ թե «Ոսկե գլոբուսը»: Չէ որ վերջին շրջանում Հոլիվուդի ռեժիսորների ընկերակցությունը մեծ հեղինակություն է սկսել վայելել, իսկ կինոակադեմիկոսներն առաջնորդվում են կինոյի գլխավոր մասնագիտության ներկայացուցիչների որոշումներով: 8 փետրվարի 2016 PanARMENIAN.Net - Գիլդիան բաժանել է կլոր շրջանակի մեջ առնված «ոսկե արծիվներին», իսկ PanARMENIAN.Net ը ներկայացնում է հաղթողներին: Լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու` «Վերապրածը»
«Օսկարի» համար մրցավազքի ֆավորիտներից մեկը հաստատուն քայլերով մոտենում է հաղթանակին: Բարդագույն լանդշաֆտի նկարահանումներ առանց արհեստական լուսավորության, համապատասխան բնապատկերի տանջալից որոնումներ, նկարահանող խմբի ցասում ու հուսահատություն: Մեքսիկացի Ինյարիտուն այդ մարդկանցից ստացել է առավելագույնը: Նրան ոգեշնչել է մեծն Տարկովսկին, կարողանալով հետաքրքիր պատմություն ներկայացնել առանց որևէ դրամատուրգիական հենքի: Դեբյուտանտ ռեժիսորի լավագույն գործ Ալեքս Գարլենդ` «Մեքենայից»
Ռեժիսոր դառնալուց առաջ Գարլենդը սցենարներ էր գրում: Տաղանդավոր բրիտանացին այնպիսի հիանալի գործերի հեղինակ է, ինչպիսիք են «28 օր անց»-ը և «Դժոխք»-ը: Ժամանակակից լավագույն ռեժիսորներից մեկի` Դեննի Բոյլի հետ սերտ համագործակցությունը թույլ է տվել Գարլենդին իրականացնել իր վաղեմի երազանքն ու նկարահանել մարդկութայն ոչ միանշանակ ապագայի մասին սեփական ֆիլմը մեծ տեխնոլոգիական թռիչքի լույսի ներքո: Դրամատիկ սերիալի ռեժիսորի լավագույն գործ Դևիդ Նանտեր` «Գահերի խաղը»
Փոքր էկրանի իսկական վետերան Նանտերը հայտնի է «Գահերի խաղը» սերիալի առանցքային էպիզոդների և մի քանի այլ հեռուստատեսային նախագծերի ստեղծմամբ: Նա դարձավ ամենաարյունալի էպիզոդներից մեկի` The Rains of Castamere (ավելի հայտնի է, որպես «Արյունալի հարսանիք»), ինչպես նաև սերիալի 5-րդ սեզոնի վերջին էպիզոդի բեմադրիչ, որից հետո միլիոնավոր երկրպագուներ նզովում էին հեղինակներին: Կատակերգական սերիալի ռեժիսորի լավագույն աշխատանք Քրիս Էդիսոն` «Փոխնախագահը»
Ժամանակակից ամենածիծաղելի սերիալը, որն արդեն 4 սեզոն ունի, այդպիսին է դարձել մի շարք տաղանդավոր բեմադրիչների շնորհիվ: Երիտասարդ ռեիսոր Քրիս Էդիսոնը, Գիլդիայի մրցանակից հետո «բարձրագույն լիգա» անցնելու բոլոր շանսերն ունի, ինչը նրան իրավունք է տալիս ստեղծելու այլ սերիալների պիլոտային էպիզոդներ, կամ նույնիսկ սեփական հեռուստաարտադրանք մշակել: Հեռուստաֆիլմի կամ մինի-սերիալի ռեժիսորի լավագույն գործ Դի Ռիզ` «Բլյուզում միայն Բեսսին է»
Կենսագրական դրամա, որը հիմնված է բլյուզ ոճի լեգենդար կատարող Բեսսի Սմիթի պատմության վրա, որի կարիերան գագաթնակետին հասավ XX դարի 20-30-ականներին: Հեռուստաֆիլմի ռեժիսոր Դի Ռիզն անձամբ է բեմադրել բոլոր էպիզոդները` ստիպելով հայտնի դերասանուհի Քուին Լատիֆային կատարել իր կարիերայի ամենաարտահայտիչ դերերից մեկը: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |