![]() Հայկական դեղին մեղուն. Ոչ միայն մեղր «արտադրող», այլև լավ զենքԻմանալով հայկական մեղվի առանձահատկությունների մասին` արաբները, պարսիկները և մոնղոլները Հայաստան արշավանքների ժամանակ գողանում էին փեթակները: 1968 թ. մի խումբ հայ և ռուս հնագետներ Ղարաբաղի Ազոխ քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերեցին կավե սափորներ, որոնց վրա մեղուներ էին պատկերված: Ըստ գիտնականների, դրանց տարիքը մոտ 150 հազար տարի է: Այսօրվա դրությամբ, այդ գտածոն մեղուների հետ մարդկությանը ծանոթ լինելու ամենահին վկայությունն է: ![]() PanARMENIAN.Net - Մեղուների տարիքն ըստ որոշ աղբյուների մոտ 50 մլն է, այլ աղբյուրների համաձայն` 80 մլն: Ըստ որոշ գիտնականների, մեղուները բնակվում են Երկիր մոլորակի վրա արդեն մոտ 200 մլն տարի: Մեղուները տարածվել են բոլոր այն վայրերում, որտեղ եղել է բուսականություն` արևադարձային գոտուց մինչր հյուսիս: Կլիմայի, մեղրատու բուսականության, գիշատիչների ազդեցությամբ ձևավորվել են մի քանի մեղվատեսակներ: Առաջին հայացքից մեղուն մեղու է`թռչում է մի ծաղկից մյուսը, նեկտար է հավաքում: Սակայն մեղվատեսակներ տարբերվում են իրարից: Օրինակ, միջին ռուսական կամ միջին եվրոպական մեղուները մուգ գույն ունեն` շագանակագույն, մարմնի մազմզուկների երկարությունը հասնում է 0,5 մմ, որի շնորհիվ այս մեղվատեսակն ամենացրտադիմացկունն է: Գորշ կովկասյան մեղուն ավելի փոքր է չափերով, մարմինը բաց մոխրագույն է, արծաթագույն: Ավելի խաղաղասեր է, քան միջին ռուսականը: Հայկական դեղին մեղուն իր հերթին տարբերվում է վառ դեղին գունավորմամբ, և կարծես փոշոտված լինի: Մեղվի հայրենիքքը Հայաստանն է , իսկ բնակության արեալը` Հարավային Կովկասը: Այս մեղվատեսակը շատ նման է իտալական դեղին մեղվին: Ունի նույն գույնը, մայր մեղուները նույնքան բեղմնավոր են: Որոշ դեպքերում մայր մեղուն կարող է օրական մինչև 4000 ձու դնել: Սակայն կա եզակի առանձնահատկություն` հայկական դեղին մեղուն ռեկորդակիր է բոլոր մեղրատուների մեջ իր երկար կնճիթով` 7,2 մմ, մի ամբողջ մմ ավելի երկար, քան մյուս մեղվատեսակների մոտ: Որոշ դեպքերում կնճիթի երկարությունը կարող է հասնել նույնիսկ 8 մմ: Այս առանձնահատկությունը թույլ է տալիս հայկական մեղվին նեկտար ստանալ գրեթե ցանկացած բույսից, նույնիսկ ամենախորը ծաղկաբաժակ ունեցող ծաղիկներից, ինչն էլ ավելի արժեքավոր է դարձնում նրա տված մեղրը, քանի որ որքան բազմազան է մեղուների սննդակարգն, այնքան բարձր է մեղրի որակը: Բացի այդ, հայկական դեղին մեղուն շատ դիմացկուն է և լավ է տանում ծարավը, ինչը, հավանաբար, բացատրվում է նրա բաց գունավորմամբ` դեղին գույնը լավ է արտացոլում արևեի ճառագայթներն ու թույլ չի տալիս գերտաքանալ: Հին ժամանակներից ի վեր մեղուները Հայաստանում ոչ միայն մեղր էին տալիս, մեղրամոմ ու ակնամամ և այլն, այլ նաև որպես զենք են ծառայել: Ամրոցներում մեղվանոցներ կային, որտեղ պահվում էին հատկապես «չար» դեղին մեղուներ: Ճյուղերից հյուսված մեղվափեթակները պարսպից գցում էին թշնամիների վրա: Չդիմանալով կատաղած մեղուների հարձակմանը` նրանք նահանջում էին: Իմանալով այղ մեղվի առանձահատկությունների մասին` արաբները, պարսիկները և մոնղոլները Հայաստան արշավանքների ժամանակ գողանում էին հայկական մեղուներով փեթակները: 1966թ. Մեղրիում հիմնվեց մեղվաբուծության հատուկ տոհմային տնտեսություն, որտեղ բուծվում էին հայկական դեղին մեղուներ: Սակայն, այժմ այն փաստացի չի կատարում իր գործառույթները, իսկ մեղվաբուծությունը հայտնվել է մասնավոր ձեռրքեում, որոնք առանց որևէ հսկողության զբաղվում են դրանց բուծմամբ, խաչասերմամբ և արտահանմամբ: Այսպիսի զարգացումների դեպքում մոտ ապագայում, եթե միջոցներ չձեռնարկվեն ուղղված հայկական մեղվի պահպանմանը, մենք կարող ենք ընդմիշտ կորցնել այդ եզակի մեղվատեսակը: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |