Հայկական 5 հավելված, որոնք կթեթևացնեն կյանքը ճամփորդության ժամանակՆորագույն տեխնոլոգիաները ժամանակակից մարդու անբաժան ուղեկիցներն են, հատկապես դա վերաբերում է այլ երկրներ ուղևորություններին: Դրանց օգնությամբ կարելի է ոչ միայն հեշտությամբ կողմնորոշվել անծանոթ քաղաքում, այլ նաև գտնել ժամանցի առավելագույն արդյունավետության համար անհրաժեշտ ամեն ինչ: Բջջային հարթակների մեծ մասը իդեալական օգնական է կյանքի բոլոր դեպքերի համար: Զբոսաշրջային սեզոնի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, ուստի օգտակար կլինի իմանալ բջջային հարթակների մասին, որոնք կարող են էականորեն թեթևացնել զբոսաշրջիկի կյանքը: 11 մարտի 2016 PanARMENIAN.Net - Հայկական սկսնակ ընկերությունները ևս իրենց ավանդն ունեն այս գործում և PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 հայկական հավելված, որոնք կհեշտացնեն կյանքը ճամփորդության ժամանակ: Հյուրանոցների ամրագրում
Նախընտրելի է հյուրանոցում համար ամրագրել ուղևորության մեկնելուց առաջ, այդ հարցում կօգնի Inlobby նորարարական առցանց հարթակը, որը հիմնվել է 2010-ին: Հարթակը թույլ է տալիս համար ամրագրել աշխարհի ավելի քան 150.000 հյուրանոցում: Դա կարելի է անել ինչպես ավանդական առցանց ամրագրման, այնպես էլ հյուրանոցների հետ անմիջական շփման միջոցով` օգտվելով էլփոստից, առցանց չաթից, VoIP զանգից և տեսազանգից: Օգտվելով վերոնշյալ հնարավորություններից` հաճախորդը կարող է առավել մանրամասն տեղեկություններ ստանալ մինչ պատվերի ձևակերպումը: Անհատական տուրի ընտրություն
Դուք դեռ տա՞նն եք նստած, քանի որ մինչ ծրագրված ուղևորությունը դեռ մի 2 օր ունեք: Այդ դեպքում կարելի է նախապես մշակել անհատական զբոսաշրջային երթուղի և համապատասխան զբոսավար ընտրել: Localz հավելվածը առցանց հարթակ է, որը թույլ է տալիս զբոսաշրջիկին ընտրել արդեն գոյություն ունեցող տուրերից որևէ մեկը, կամ սեփական երթուղին կազմել ըստ սեփական ցանկության: Դրանից հետո հյուրը զբոսավարից ստանում է իր անհատական հարցման գնային առաջարկը: Հարթակը գոյություն ունի վեբ կայքի տեսքով և iOS և Android-ի համար անվճար հավելվածի տեսքով: Այս պահի դրությամբ համակարգը գործում է Հայաստանում, սակայն մշակողները խոստանում են ընդլայնել այն: Շփում տեղացիների հետ
Երկրի լեզվի իմացությունը հիանալի հնարավորություն է երկրի մշակույթի մեջ ընկղմվելու համար: Վանաձորից մի խումբ ծրագրավորողներ հատուկ այդ նպատակով մշակել են Evoca բջջային հավելվածը, որն արագ ինքնուրույն օտար լեզու սովորելու ծրագիր է: Արդեն ստեղծված է 5 լեզվով 3 ինքնուսույց` անգլերեն, հինդի, չինարեն, ռուսերեն և արաբերեն: Հետագայում կստեղծվեն նաև անգլերեն-ռուսերեն, անգլերեն-չինարեն, անգլերեն- հինդի, անգլերեն-արաբերեն հարթակների տարբերակները: Հավելվածը աշխատում է հետևյալ սկզբունքով` սկզբում արտասանվում է բառը օտար լեզվով, անմիջապես դրանից հետո` նույն բառը օգտատերի մայրենիով: Ծրագիրը թույլ է տալիս նաև լսել բառի հոմանիշները, իմանալ կիրառման տարբերակները նախադասություններում և նախադասությունների բացատրությունը: Ծանոթություն տեսարժան վայրերին
Դուք արդեն ժամանել եք երկիր: Նայեք ճարտարապետության այս հիանալի հուշարձանին: Հուշարձանի ստղեծման մասին տեղեկություններից բացի, կարելի է իմանալ նաև, թե նրա ֆոնին որ ֆիլմից ինչ տեսարաններ են տեղի ունեցել: Դրանում կօգնի MovieTrip հավելվածը: Հավելվածն առաջին հերթին կհետաքրքրի կինոն սիրող և կինոյով հետաքրքրվող ճամփորդներին: Գեոլոկացիոն ծրագրի շնորհիվ ծրագիրը որոշում է օգտատերի գտնվելու վայրը և ներկայացնում է մոտակա վայրերը, որոնց ֆոնին այս կամ այն ֆիլմի իրադարձություններն են տեղի ունենում: Մյուս կողմից, օգտագործելով հավելվածում ընդգրկված ֆիլմերի բազան, օգտատերը կարող է նախապես իմանալ կոնկրետ կինոնկարում ցուցադրված փողոցների, շենքերի ճշգրիտ տեղակայումը: Նվերների ընտրություն
Հայրենիքում ձեզ սպասող մարդկանց համար հաճելի կլինի որևէ հուշանվեր կամ ուղղակի նվեր ստանալ ձեզանից: GiftsApp սկսնակ ընկերությունը նպատակ է դրել ստեղծել աշխարհում միակ հարթակը նվերների փոխանակման համար: Թիմի ստեղծած հավելվածը սոցիալական հարթակ է նվերների փոխանակման համար, որտեղ օգտատերերը կարող են ընկերների հետ կիսվել ` նշելով, թե ինչ կցանկանային նվեր ստանալ, կամ արդեն ստացած նվերից տպավորությունները ներկայացնել: Ստարտափը համագործակցելու է ԱՄՆ և Եվրոպայի խոշորագույն առևտրի կենտրոնների հետ, այդ թվում` Best Buy, Macy’s և այլն, որոնք կստանձնեն նվերներն ուղարկելու պատասխանատվությունը: GiftsApp-ի նպատակն է, որ իրենց հարթակը ճանաչված դառնա ամբողջ աշխարհում: Հարթակն անվճար է, օգտատերը վճարում է միայն նվերի համար` այն նույն գումարը, որով այդ ապրանքը վաճառվում է խանութում: Երբ համակարգը լիովին պատրաստ լինի, մատչելի ապրանքների պոտենցիալ քանակը հարթակում կկազմի մոտ 15-20 մլն անվանում: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |