![]() Valar Morghulis!10 սերիալ, որոնք կարելի է դիտել այս գարնանը «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներն արդեն 6-րդ տարին անընդմեջ գարնանամուտը դիմավորում են Ջորջ Մարտինի լեգենդար սագայի էկրանավորման նոր սեզոնի պրեմիերայով: Սակայն, 2016-ի գարունը խոստանում է ոչ պակաս հետաքրքիր հեռուստանախագծերի մեծ առատություն` դրանք և երկար սպասված շարունակություններն են, և հետաքրքրական նորույթները: ![]() PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով եթերացանկը` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 10 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել այս գարնանը: «Ամերիկացիները» (օրիգ. անվանումը` The Americans) 4-րդ եթերաշրջան Պրեմիերան` մարտի 16-ին Ալիքը` FX «Սառը պատերազմի» դարաշրջանը պարարտ հող է լտեսական պատմությունների սիրահարների համար: ԿՀՎ նախկին սպա, ներկայիս սցենարիստ Ջո Վայսբերգը ստեղծել է զարմանալի սլացիկ դրամատիկ կոնստրուկցիա հեռուստանովելի տեսքով, որը պամում է ՊԱԿ խորհրդային սպաների դժվար ճակատագրի մասին, որոնք հատուկ ուսուցում են անցել, 1980-ականներին որպես ԱՄՆ քաղաքացիներ ներկայանալու համար: «Թոկից փախածը» (օրիգ. անվանումը` Marvel's Daredevil) 2-րդ Պրեմիերան` մարտի 18-ին Ալիքը` Netflix Netflix հեռուստաալիքի և կոմիքսներ արտադրող Marvel-ի համագործակցության պտուղը շատ հաջող ստացվեց: Կույր փաստաբան Մեթ Մերդոկի արկածների մասին սերիալի առաջին սեզոնը դուր եկավ ինչպես կինոկոմիքսների սիրահարներին, այնպես էլ ոչ այնքան շահագրգռված մարդկանց: Երկրորդ սեզոնը ավելի շատ դրայվ է խոստանում` չէ որ այս անգամ հակահերոսի դերում ոչ պակաս հայտնի Պատժիչն է Ջոն Բերթնալի կատարմամբ: «Ուղի» (օրիգ. անվանումը` The Path) Սեզոնը` 1-ին Պրեմիերան` մարտի 30-ին Ալիքը` Hulu Նյու Յորքի նահանգի հյուսիսում հայտնվել է անհայտ և խորհրդավոր կրոնական պաշտամունք, որի կենտրոնում են հայտնվում հավատի ճգնաժամ ապրող Էդդին և նրա հավատարիմ կինը` Սառան, իսկ նրանց ոչ պաշտոնական առաջնորդն է դառնում հավակնոտ Քելը: Նոր հեռուստատեսային թրիլերն, ըստ առաջին հոլովակների, խոստանում է շատ լարված, ինտրիգներով լի պատմություն, որը, հաջողության դեպքում, նաև երկարաժամկետ կլինի: «Բանշի» (օրիգ. անվանումը` Banshee) Սեզոնը` 4-րդ Պրեմիերան` ապրիլի 1-ին Ալիքը` Cinemax Աղմկահարույց կրիմինալ սերիալի վերջին սեզոնը 8 էպիզոդ կունենա և կավարտվի միանշանակ անվանում ունեցող վերջակետով` «Requiem»: Անկախ բարձր վարկանիշերից, հեղինակները դիմել են անսովոր քայլի` ավարտելով պատմությունը: Բանտում նստած և Բանշի շրջանի սպանված շերիֆի անձը յուրացրած գլխավոր հերոսը վերջապես ստիված կլինի ընդհատել իրադարձությունների արատավոր ու արյունալի շղթան: «Վախեցեք քայլող մառյալներից» (օրիգ. անվանումը` Fear the Walking Dead) Սեզոնը` 2-րդ Պրեմիերան` ապրիլի 10-ին Ալիքը` AMC Անվերջ ձգվող «Քայլող մեռյալներից» այս ճյուղավորումը միանշանակ չընկալվեց` կոլորիտով կերպարների և հասկանալի պատմության բացակայությունը ճակատագրական եղան: Միակ բանը, որ կարող է ստիպել դիտել այս սերիալի շարունակությունը, կարող է լինել ձգտումը` իմանալ թե իրականում ինչ է կատարվել, ինչպես և ում մեղքով փլուզվեց աշխարհը: «12 կապիկ» (օրիգ. անվանումը` 12 Monkeys) Սեզոնը` 2-րդ Պրեմիերան` ապրիլի 18-ին Ալիքը` SyFy Թերրի Գիլլիամի 1995 թ.պաշտամունքային կինոնկարի հեռուստաադապտացիան է, որը շարունակում է թափ հավաքել: Առաջին սեզոնի վարկանիշները բավականին բարձր էին, ուստի մեղք կլիներ չերկարացնել սերիալը: Իրադարձությունները ծավալվում են ժամանակի երկու կետում` 2043 թ. երբ մարդկության մեծ մասն արդեն մահացել է մահացու վիրուսից, և մեր օրերում` գլխավոր հերոսը անցյալ է գնում, կանխելու համար վիրուսի առաջացումն ու մարդկությանը փրկելու համար: «Գահերի խաղը» (օրիգ. անվանումը` Game of Thrones) Սեզոնը` 6-րդ Պրեմիերան` ապրիլի 24-ին Ալիքը` HBO Այս գարնան ամենասպասված շարունակությունն է: Լանիսթերների և Սթարկերի պայքարը Վեսթերոսում իշխանության համար միանգամայն այլ հարթակ է դուրս գալիս` չէ որ պատից այն կողմ մի ուժ է հասունանում, որին ոչ մի բան չի կարող հակառակվել: Հեղինակները նոր սեզոնում առանցքային կերպարների ավելի շատ սպանություններ են խոստանում, և ըստ թրեյլերի, դա իրոք այդպես է: «Շրջադարձ» (օրիգ. անվանումը` Turn) Սեզոնը` 3-րդ Պրեմիերան` ապրիլի 25-ին Ալիքը` AMC Ալեքսանդր Ռոուզի «Վաշինգտոնի լրտեսները. Պատմություն առաջին ամերիկյան լրտեսական կազմակերպության մասին» գիրքն առաջին սկզբնաղբյուրն է եղել այս հիանալի պատմական սերիալի համար: Այն նկարագրում է իրական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 1776 և 1777թթ. Նյու Յորքի Սեթոքեթ շրջանում, երբ սովորական ֆերմերը «Քալթեր ռինգ» լրտեսների կազմակերպությունն է հիմնում, որը մեծ ազդեցություն է ունենում ԱՄՆ անկախության համար պատերազմի հետագա ընթացքի վրա: «Բուլվարային սարսափները» (օրիգ. անվանումը` Penny Dreadful) Սեզոնը` 3-րդ Պրեմիերան` մայիսի 1-ին Ալիքը` Showtime «Բուլվարային սարսափները» բոլոր հնարավոր լեգենդների, միֆերի ու առասպելների մի հիանալի խառնուրդ է, համեմված դասական գրականության տարրերով` «Բրեմ Սթոքերի «Դրակուլայից» մինչև Մերի Շելլի «Ֆրանկենշտեյնը»: Գոթական պատմությունների բոլոր հրեշները գոյակցում են լավ մշակված տիեզերքի ներսում` համագործակցելով և պայքարելով ընդհանուր թշնամու դեմ: «Ճիչը» (օրիգ. անվանումը` Scream) Սեզոնը` 2-րդ Պրեմիերան` մայիսի 31-ին Ալիքը` MTV Սարսափ ֆիլմերի համանուն շարքի հեռուստատեսային ադապտացիան է, որի հիմնադիրը լեգենդար Ուես Քրեյվենն է (1966թ.): Այն, ինչ սկսվում էր որպես սովորական տեսանյութ YouTube-ի համար, շուտով խնդրահարույց դարձավ Լեյքվուդ քաղաքի դեռահասների համար, նպաստելով մի սպանության, որը պատուհան է բացում դեպի քաղաքի անցյալը: Պաշտամունքային երիտասարդական սլեշերը տեղափոխվեց փոքր էկրան` այդպիսով նոր կյանք ստանալով: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |