Արևի լույսի հույսինԻնչ կտա հասարակ քաղաքացուն արևային էներգետիկայի մասին նոր օրենքը ԱԺ-ում մարտի 16-ին միաձայն հաստատվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տրվում մինչև 150 կՎտ հզորության արևային կայաններ տեղադրել: 150 կՎտ-ից պակաս հզորությամբ արևային կայաններ ունեցող ֆիզիկական անձինք կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել ընդհանուր ցանցին: Այսինքն, սեփական արտադրությունից ավելցուկը հնարավոր կլինի վաճառել՝ գործող սակագնի կեսով: 16 մարտի 2016 PanARMENIAN.Net - Հարցի շուրջ PanARMENIAN.Net ը զրուցել է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի խորհրդատու, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Թևոսյանի հետ: Նրա խոսքով՝ 150 կՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտաիկ (ՖՎ) էլեկտրակայան տեղադրելու համար բավականին մեծ տարածք է անհրաժեշտ: «Համատատասխան կայանի համար պետք է ունենալ դաշտային տարածք, որտեղ հնարավոր կլինի տեղադրել համակարգը: Այսպիսով, ընդամենը 1 կՎտ հզորությամբ կայանը զբաղեցնում է 3-4 քմ: Բացի այդ, կայանի մասերն անկյան տակ են դրվելու, իրարից որոշակի հեռավորությամբ, որպեսզի իրար վրա շողք չգցեն. դա էլ, բնականաբար, տարածք է ավելացնում», - պարզաբանեց Թևոսյանը: Մասնագետը նշեց, որ 150 կՎտ հզորությամբ կայանի շահագործումը շարքային օգտագործողի համար նպատակային չէ: Օրինակի համար, սեփական տանը նպատակահարմար է ունենալ պիկային 5 կՎտ-անոց համակարգ, որը տարվա կտրվածքով կարտադրի մոտ 9000 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: «Սակայն, նախևառաջ այդպիսի հզորությամբ համակարգ տեղադրելու համար պետք է բավականաչափ տարածք ունենալ: Կարելի է ցանկացած հզորությամբ կայան տեղադրել, ցանկության դեպքում՝ թեկուզ 10 կՎտ-անոց: Օրինակ, 3 կՎտ/ժամ հզորությամբ կայանի արտադրած էլեկտրաէներգիան ցերեկային ժամերին, բարենպաստ եղանակի դեպքում կարող է ծածկել լուսավորության, TV-ի, նոութբուքի, սառնարանի և այլ ցածր ծախսատարությամբ սարքերի աշխատանքը», - նշեց Թևոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ֆինանսական տեսանկյունից, 10 կՎտ/ժամ պիկային հզորությամբ փոքր կայանի կառուցման արժեքն է մոտ $20.000` կախված որակից, տեղադրման վայրից: Ծախսերի փակման ժամանակահատվածը՝ 11-12 տարի, իսկ ներքին շահութաբերության նորմը մոտ 12% է, ինչը, մասնագետի գնահատմամբ, ոլորտում բավականին լավ ցուցանիշ է: Թևոսյանը հավելեց, որ կարևոր խնդիր է արևային կայան նախագծելը: Սխալ նախագծելու դեպքում այն կարող է իր հզորության 50%-ն էլ չապահովել: «Մաքուրէներգիա» ՀԿ նախագահ Վահե Դավթյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ օրենքում փոփոխությունը կարևոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման տեսանկյունից, քանի որ ՀՀ-ն այդ առումով խնդիր ունի. էներգիա ստանալու աղբյուրները դիվերսիֆիկացված չեն: Միաժամանակ, նա նշեց, որ նախագծի պրակտիկ կիրառումը և բնակչության կողմից սեփական արևային համակարգ ունենալու գաղափարի իրագործումը մասսայականացնելու համար անհրաժեշտ է երկու խնդիր լուծել: Առաջինը՝ արևային կայան տեղադրելու համար անհրաժեշտ սարքավորումները բավականին թանկ են: «Այսօր Հայաստանում կան բանկեր, որոնք արևային էներգետիկայի խթանման համար վարկեր են տրամադրում, սակայն դա քիչ է. ֆինանսական հատվածը պետք է Կառավարության հետ համատեղ ծրագիր մշակի՝ արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու ուղղությամբ, որպեսզի սարքավորումները մատչելի դառնան հասարակության լայն շերտերի համար»: Երկրորդ հարցն այն է, որ պետական մակարդակով պետք է կարգավորվի նաև էլեկտրաէներգիան ցանցերին վաճառելու կարգը, գործընթացի տեխնիկական բաղադրիչները: «Կառավարությունը, իհարկե, ուղիղ լծակներ չունի ցանցերին պարտավորեցնելու համար, սակայն, քանի որ էլեկտրաէներգիան ենթադրվում է վաճառել երկրում գործող սակագնի գրեթե կես չափով, հետաքրքրվածությունն այդկերպ արդեն իսկ ապահովված է: Հարցը միայն նրանում է, թե ինչպես այդ գործընթացը պետք է իրականացվի: Օրինակ, ինչպիսի իրավական և նորմատիվ ակտերի շրջանակում են ձևավորվելու ու վերահսկվելու փոխհարաբերությունները ֆիզիկական անձի ու ցանցերի միջև: Կամ էլ` ո՞վ պետք է ապահովի ռեվերսային հաշվիչների տեղադրումը: Այսպիսով, կան տեխնիկական խնդիրներ, որոնց լուծումներն օրենքը չի ներկայացնում», - պարզաբանեց մասնագետը: Նա նաև շեշտեց նախագծի հարցում Հայաստանի ՀԿ-ների ներգրավվածության կարևորությունը: Դավթյանի խոսքով՝ հասարակական կազմակերպությունների ու անկախ մասնագետների ներգրավվածությամբ է վերջիվերջո հաջողվել կենտրոնացնել խորհրդարանականների ուշադրությունը այս հարցի վրա: Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |