![]() Ավանդական տաքսին ընդդեմ նորագույն լուծումներիUber-ի հայկական տարբերակը հանդիպում է դիմադրության Համաշխարհային համբավ ունեցող Uber հավելվածը, որը թույլ է տալիս ուղևորին ցանկացած վայրում գտնել իրեն հարմար տրանսպորտային միջոց, աշխարհի տարբեր երկրներում բազում օրենսդրական ու սոցիալական բողոքի հասնող խնդիրների առաջ է կանգնում: Տաքսիի ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը դիմադրություն է առաջացնում` ի դեմս դասական ուղևորափոխադրողների: Ներկայումս, Հայաստանում Uber-ի նմանակը` gg-ն, աստիճանաբար առնչվում է գրեթե նույն խնդիրների հետ: ![]() PanARMENIAN.Net - Օրերս «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ներկայացուցիչները Հայաստանում բարձրաձայնել էին չլիցենզավորված տաքսիների մասին հարցը` նշելով, որ, օրինակ, gg-ն ծառայություն է մատուցում` լինելով չլիցենվազորված, ինչը, նրանց խոսքով, «անհավասար պայմաններ է ստեղծում այլ տաքսի ծառայությունների համար»: PanARMENIAN.Net ի հետ զրույցում gg-ի օպերացիոն գծով տնօրեն Վահրամ Միրաքյանը նախ նշեց, որ իրենք տաքսի ծառայություն չեն, այլ հավելված, ծրագիր, որի միջոցով վարորդները գրանցվում ու տեղափոխում են մարդկանց, ընդ որում` ընկերությունն իր բոլոր հարկային պարտավորությունները լիարժեք կատարում է: «Վարորդներն, ովքեր գործակցում են gg-ի հետ կամավորության սկզբունքով, ոչ թե մեր աշխատակիցներն են, այլ գործընկերները», - ասաց մեր զրուցակիցը: Խոսելով բողոքի պատճառների մասին` Միրաքյանը հիշեցրեց, որ Հայաստանում տաքսի ծառայությունների տրամադրման ոլորտում մեծ թիվ են կազմում մարդիկ, անհատ վարորդներն, ովքեր գործում են հին համակարգով` անելով այն, ինչ ցանկանում են: Նրանք կարծում են, որ ուղևոր սպասարկելու համար բավական է ունենալ միայն վարորդական իրավունք, իսկ մնացյալը` ուղևորի սպասարկման որակը, մեքենայի վիճակը, ուղևորի հետ շփվելու կանոնները և ուղեվարձը ստանալու սկզբունքները, այդքան էլ կարևոր չէ: Կարևորը, ժողովրդական լեզվով ասած, հաճախորդ «կպցնելն» է: «Այսինքն, ոլորտը բաց էր: Հետո եկանք մենք` մեր սկզբունքներով: Օրինակ, մեզ մոտ գրանցվելու համար վարորդը պետք է մեկ ժամ հարցազրույց անցնի, կան մարդիկ, ովքեր 6 անգամ կտրվել են: Վարորդը սովորում է փողոցները, հաճախորդի հետ շփվելու կանոնները, անցնում է, այսպես կոչված «ֆեյս կոնտրոլ»: Այսինքն, մեզ մոտ հավաքվում են լավ վարորդները, իսկ դա միայն առաջին փուլն է: Մնացած 10-20 տոկոս ոչ այնքան լավ վարորդները, ովքեր կարողանում են միանալ համակարգին, շատ արագ ֆիլտրվում են հաճախորդների գնահատականների միջոցով: gg-ն թույլ է տալիս հաճախորդին գնահատել վարորդի աշխատանքը, ցածր գնահատական ունեցողները զտվում են, իսկ բարձրերն ավելի շատ պատվերներ են ստանում: Այսինքն, մենք մշտապես վերահսկում ենք մեր մատուցած ծառայությունների որակը»,- ասաց Միրաքյանը: Ի՞նչ է ստացվում. սոցիալական բողոք է առաջանում այն վարորդների շրջանում, ովքեր սովորել են հաճախորդ «կպցնել», ու gg-ի հայտնվելուց հետո նրանց պատվերների քանակը կրճատվել է: Միրաքյանը հավելեց, որ իրենք բաց են բոլոր վարորդների համար, իրենց չափանիշներին համապատասխան ցանկացած վարորդ կարող է միանալ համակարգին: Հետևաբար, եթե տաքսի ծառայություն մատուցող անձը լավ վարորդ է, գիտի հաճախորդի հետ շփվելու կանոնները, չի ծխում մեքենայում, չի ուռճացնում ուղեվարձը, ապա նա շատ հանգիստ կարող է միանալ համակարգին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ, աշխատակազմի տրանսպորտային քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նշեց, որ իրենք ուսումնասիրել են խնդիրը և համապատասխան քայլեր ձեռնարկել. «Կոնկրետ gg-ն մենք ուսումնասիրել ենք, նրանք ժամանակակից տեխնիկա են օգտագործում: Այդ պլանշետներն իրականում հաշվիչի ֆունկցիա են կատարում, սակայն որպես հաշվիչ դեռ չեն կարող գրանցվել նախարարությունում: Դրա համար մենք բանակցել ենք Չափագրման ազգային ինստիտուտի հետ, որպեսզի այդ սարքը նույնպես լիցենզիա ստանալու գործընթացի մաս կազմի», - ասաց Մելքոնյանը՝ պարզաբանելով, որ այդ հաշվիչերը պետք է ստուգվեն, չափագրվեն, ստանան համապատասխան տեղեկանք՝ լիցենզիայի մաս կազմելով: Բաժնի պետը հավելեց, որ gg-ի կողմից որպես հաշվիչ սարք օգտագործվող պլանշետները մոտ ժամանակներս Չափագրման ինստիտուտի կողմից կնեռարվեն ստուգման և չափագրմանը ենթակա սարքերի ցանկում: Մելքոնյանը նաև շեշտեց, որ տեղափոխման ծառայություն մատուցող ավտոմեքենաների տնօրինողներն առանց լիցենզիայի գործունեության համար պատժվում են, քանի որ դա իրավախախտում է, իսկ gg ծրագրավորողների խումբը միայն միջնորդ է հանդիսանում վարորդների և ուղևորների միջև: «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ (այդ թվում զբաղվում է տաքսիների լիցենզավորման խնդրով) նախագահ Գևորգ Դոստուրյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նույնպես նշեց, որ տաքսիները ծրագրավորման միջոցով կապ հաստատման գործունեություն են ծավալում, սակայն պետք է տուգանվեն վարորդները, որոնք այդ կապի միջոցով ուղևոր են վերցնում և տաքսի ծառայություն մատուցում՝ առանց լիցենզիայի: «Այդ ծառայությունները կապ են ապահովում, արդյոք դա խախտում է՝ հարց է իրավաբաններին, չխորանանք: Բայց տեսուչներից մեկը կարող է պատվիրել այդ տաքսին, վճարել դրա դիմաց, այդպիսով ապացուցելով, որ դա համապատասխան ծառայություն է ու տուգանել վարորդին: Մի քանի հոգուն տուգանելուց հետո արդեն ստիպված կլինեն լիցենզավորվել», - ասաց Դոստուրյանը: Նա հիշեցրեց, որ հավշիչ տեղադրելը 25.000 դրամ արժե, իսկ լիցենզիայի ամսական վճարը Երևանում 12.000 դրամ է կազմում: Միաժամանակ, Դոստուրյանը նշում է, որ ՀՀ-ում որպես տաքսի մոտ 30.000 մեքենա է գործում, որոնցից մոտ 7.000-ը՝ առանց լիցենզիայի: Նրա խոսքով՝ պետք է հետևողական լինել ստուգայցերի հարցում, որպեսզի այդ դաշտը կարգավորվի: Իսկ հետագայում հարցի լուծումը նա տեսնում է տաքսիների թվի հստակ քվոտա սահմանելու մեջ, որը կանցնեն միայն տաքսի ծառայության բոլոր պահանջներին համապատասխանողները: Վերջաբան Վերադառնալով Uber-ին` ծառայության գործունեությունը կոնֆլիկտային իրավիճակներ ու բողոքներ է առաջացրել բազում երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Իսպանիայում: Որոշ երկրներում Uber-ի նկատմամբ տուգանքներ էին սահմանում, մյուսներում արգելվում էին նրա որոշ ծառայություններ, կամ ամբողջապես ծառայության գործունեությունը: Խնդիրը կապված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության ու Uber ծառայության կանոնների անհամապատասխանության, ինչպես նաև ցածր սակագների կիրառման հետ: Uber-ի դեմ բողոքներով տաքսիստները հանդես էին եկել նաև Մոսկվայում, ինչի արդյունքում սահմանափակվեցին ընկերության ծառայությունները միայն լիցենզավորված, օրինական փոխադրողների տեսքով: Իսպանիայի կառավարությունն էլ կարծում է, որ Uber-ը տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում աշխատող ընկերություն է` համաձայնելով վերջինիս նկատմամբ դատական հայց ներկայացրած Elite Taxi-ի հետ: Վերջինս Uber-ին մեղադրում էր անբարեխիղճ մրցակցության մեջ` աշխատելով ուղևորափոխադրման ոլորտում առանց համապատասխան լիցենզիայի: Լուսինե Դալլաքյան, Արման Գասպարյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |