![]() Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզովԹարմացվող Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանն Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է աննախադեպ հարձակողական գործողություններ։ ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործել է փողային հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զրահատեխնիկա, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր (այդ թվում՝ հարվածային): Հակառակորդը նաև հրթիռահրետանային հարվածներ է հասցրել Արցախի մի շարք խաղաղ բնակավայրերիմ և ռազմական հանցագործություններ կատարել: PAN-ն Արցախում ռազմական գործողությունների ամփոփ պատկերը ներկայացնում է թարմացվող ինտերակտիվ քարտեզի միջոցով, որտեղ նշված են հիմնական գործողությունների ու դեպքերի վերաբերյալ տեղեկություններ։ Պայմանական նշաններ․ Կարմիր գույնի շրջանակներով պատկերված են ադրբեջանական կողմի հարձակումների հիմնական ուղղությունները Կանաչ գույնով՝ ադրբեջանական 2 ուղղաթիռների խոցման տվյալները Սև գույնով՝ Արցախի բնակավայրերի հրթիռահրետակոծության և խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունների տվյալները Դեղին գույնով՝ ռազմական գործողությունների վերաբերյալ ուշագրավ փաստեր, Ադրբեջանի կողմից կիրառված զինատեսակների վերաբերյալ տվյալներ Կապույտ գույնով` մարտերի ընթացքում հայկական և ադրբեջանական կողմերի կրած կորուստների ամփոփ տվյալները
Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net ![]() ![]() Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել ![]() ![]() ![]() Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը ![]() Էլ չենք տեսնի Արցախում ![]() Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |