![]() Մայիսյան կինոպրեմիերաների հնգյակը«Առաջին վրիժառուից» մինչև «Իքս մարդիկ» Կինոյի սիրահարները ցնծում են. մայիսն այսպես կոչված «բլոկբաստերների ամառային սեզոնի» մեկնարկն է: Սա կինոթատրոն այցելելու լավագույն ժամանակն է կինոսերների համար և համեղ պատառ ստուդիաների համար, որոնք ներկայացնում են իրենց ամենահավակնոտ նախագծերը: Փոքր բյուջեով կինոնկարների ժամանակն անցել է, այժմ մարտի մեջ են մտնում իսկական հսկաները, որոնք միլիոնների հասույթ են ապահովում: ![]() PanARMENIAN.Net - Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net ը 5 նորույթ է ներկայացնում, որոնք կարելի է դիտել մայիսին Երևանի կինոթատրոններում: «Առաջին վրիժառուն. Դիմակայություն». (օրիգ. անվանումը` Captain America: Civil War) Գերհերոսների մարտաֆիլմ, ԱՄՆ, 2016թ. Ռեժիսորներ` Էնթոնի Ռուսո և Ջո Ռուսո Դերերում` Քրիս Էվանս, Ռոբերտ Դաունի-կրտսեր, Սքարլեթ Յոհանսոն, Ջերեմի Ռեններ, Էլիզաբեթ Օլսեն Պրեմիերան Երևանում մայիսի 5-ին Կոմիքսների սիրահարները հիանալի գիտեն, որ ամենադրամատիկ թողարկումները միշտ նկարագրում են դիմակայությունը սիրված գերհերոսների միջև: Մարտին էկրաններ բարձրացած «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը հիմնված էր հենց այդ գաղափարի վրա`ցավոք, հեղինակները չկարողացան նուրբ նկարագրել թեժ կրքերը, և, բնականաբար, ֆիլմն անխնա քննադատվեց: «Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆիլմը կարծես խուսափել է այդ թերությունից. Էնթոնի և Ջո Ռուսոները կարողացել են համոզիչ ներկայացնել Վրիժառուների թիմի պառակտման պատմությունը` շեշտը դնելով իրադարձությունների դրամատիզմի վրա: Ֆիլմն արժանացել է քննադատների բարձր գնահատականին և մտադիր է ռեկորդ սահմանել ցուցադրության առաջին հանգստյան օրերին: «Մեզ պես դավաճանը» (օրիգ. անվանումը` Our Kind of Traitor) Լրտեսական թրիլեր, Մեծ Բրիտանիա, 2016 թ. Ռեժիսոր` Սյուզաննա Ուայթ Դերերում` Յուեն Մաքգրեգոր, Նաոմի Հարրիս, Սթելլան Սքարսգարդ, Դեմիեն Լյուիս Պրեմիերան Երևանում մայիսի 12-ին Անգլիացի գրող Ջոն լը Կարեն հայտնի է հանրությանն իր «լուրջ» լրտեսական վեպերով, որտեղ իրադարձություններն առավելագույնս մոտեցված են իրականությանը: Անդրկուլիսյան ինտրիգները, մեծ խաղը, որ վարում են այս աշխարհի հզորները, նրա ստեղծագործությունների հիմքն են կազմում, որից մեկը` «Լրտես, դուրս կորիր» վեպը հիանալի էկրանավորվեց 5 տարի առաջ: «Մեզ պես դավաճանը» պատմում է բրիտանացի մի զույգի մասին, որը վտանգավոր խաղի մեջ է մտնում` կապված փողերի լվացման և լրտեսության հետ: Անշտապ թրիլերների սիրահարները բարձր կգնահատեն Սյուզաննա Ուայթի առաջին աշխատանքը: «Քայքայում» (օրիգ. անվանումը` Demolition) Դրամա, կատակերգություն, ԱՄՆ, 2015թ. Ռեժիսոր` Ժան Մարկ Վալլե Դերերում` Ջեկ Ջիլլենհոլ, Նաոմի Ուոթս, Քրիս Կուպեր, Ջուդա Լյուիս Պրեմիերան Երևանում մայիսի 19-ին 3 տարի առաջ կանադացի Ժան Մարկ Վալլեն ցնցեց հանդիսատեսին և քննադատներին «Գնորդների դալասյան ակումբը» հիանալի դրամայով: Նրա նոր «Քայքայում» ֆիլմը դժվար ճանապարհ է անցել մոնտաժային սեղանից մինչև հանդիսատես: Սակայն, արտադրական դժոխքի բոլոր շրջաններից հետո հանդիսատեսը կկարողանա գնահատել ռեժիսորի աշխատանքը: Մեծ դերասան Ջեկ Ջիլենհոլը, որն ի դեպ կարող է «պարզերես» անել այնպիսի մի միջակություն, ինչպիսին բռնցքամարտիկի մասին պատմող «Ձախլիկն» էր, էկրանավորում է ավտովթարի հետևանքով կնոջը կորցրած բանկիրի: Ֆիլմի ամբողջ ընթացքում նրա հերոսն իր անձնական դժոխքի միջով է անցնում և ինքնաքայքայվում: «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» (օրիգ. անվանումը` X-Men: Apocalypse) Ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածներ, ԱՄՆ, 2016 թ. Ռեժիսոր` Բրայան Սինգեր Դերերում` Ջեյմս Մաքէվոյ, Մայքլ Ֆասբենդեր, Ջենիֆեր Լոուրենս, Օսկար Այզեկ, Նիկոլաս Հոլթ, Ռոուզ Բիրն, Սոֆի Թըրներ Պրեմիերան Երևանում մայիսի 19-ին Էկրանային «Իքս մարդկանց» «հայրը»` Բրայան Սինգերը կարողացավ 2014-ին շտկել այն, ինչ փչացրել էին նախորդ կինոֆիլմերի հեղինակները: «Անցած ապագայի օրերից» հետո ստուդիան վերջնականապես հավատաց, որ Սինգերից բացի ոչ ոք ավելի լավ կինո չի նկարահանի մուտանտ մարդկանց համար, քան Սինգերը: 250-միլիոնանոց բյուջեով նոր ֆիլմը հզոր թշնամու հասկացություն է ներմուծում. Ապոկալիպսիսն ամենահզոր ու հին մուտանտներից է: Նրան հաղթելու համար նախկին հակառակորդները ստիպված կլինեն միավորել ջանքերը: «Վարքրաֆթ» (օրիգ. անվանումը` Warcraft) Ֆենտեզի, արկածներ, ԱՄՆ, 2016 թ. Ռեժիսոր` Դանքան Ջոնս Դերերում` Թրեվիս Ֆիմմել, Փոլա Փաթթոն, Բեն Ֆոսթեր, Դոմինիկ Կուպեր, Թոբի Քեբբել, Ռոբերտ Կազինսկի Պրեմիերան Երևանում մայիսի 26-ին Համակարգչային խաղերի և, մասնավորապես, իրական ժամանակով Warcraft ստրատեգիայի մոլի երկրպագուներն ավելի քան 9 տարի սպասել են այս իրադարձությանը: Blizzard արտադրող ընկերությունը տվել է անվանումն օգտագործելու թույլտվությունն այն պայմանով, որ ինքն է հետևելու արտադրական գործընթացին: Այս փաստը ռեժիսորի անձի հետ միասին (Դանքան Ջոնսը, Դևիդ Բոուիի որդին, «Լուսին 2112» և «Ելքային ծածկագիր» ֆիլմերի հեղինակն է) էպիկական ծավալ է ենթադրում, որը ոչնչով չի զիջի «Մատանիների տիրակալին»: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |