Ֆիզիկոսներին խանգարող խայտաքիսը և կյանքի առաջացման առեղծվածըԱպրիլի գլխավոր գիտական իրադարձությունները Գիտությունն ամեն օր նոր բացահայտումներ է կատարում և դրանց կիրառման նորանոր հնարավորություններ առաջարկում: Սա հավանաբար մարդու գործունեության միակ ոլորտն է, որը չի ճանաչում սահման ու քաղաքականություն` այն պահանջում է միջագային համախմբում և համատեղ աշխատանք: Օրեցօր գիտությունն աշխարհը մի փոքր ավելի լավն է դարձնում` փոփոխելով այն և նոր հնարավորություններ ստեղծելով այս աշխարհը ճանաչելու համար: 4 մայիսի 2016 PanARMENIAN.Net - Ինչպե՞ս խայտաքիսը խանգարեց ֆիզիկոսների աշխատանքին, և կարո՞ղ է արդյոք եռաչափ տպիչը նկարել Ռեմբրանդտի նման: PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2016-ի ապրիլի առավել ականավոր գիտական իրադարձությունները: Ֆիզիկա
Ապրիլի վերջը բավականին բարդ էր աշխարհի խոշորագույն գիտական ինստիտուտի`Մեծ ադրոնային կոլայդերի համար: Բարձր էներգետիկայով մասնիկների բախումներով փորձերի հերթական սեանսին խանգարեց էլեկտրականության անսպասելի անջատումը: Ավելի ուշ CERN ներկայացուցիչ Արնո Մարսոլիեն հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել խայտաքիսի պատճառով, որը ծամել է տրանսֆորմատորներից մեկը: Կոլայդերը կարգի բերելու համար որոշ ժամանակ կպահանջվի: Քվանտային համակարգիչը քվանտային երևույթների վրա հիմնված հաշվիչ սարք է, որը հիանալի ուսումնասիրվել է տեսականորեն: Գործնական տեսակետից նման սարքի ստեղծումը բարդ է, թեև այդ ուղղությամբ հետազոտական խմբերի հսկայական քանակ է աշխատում: Լիարժեք քվանտային համակարգիչը կարող է կատարել գործողություններ, որոնք անհասանելի են ցանկացած այլ հաշվիչ սարքերի համար: Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ներկայացրել են քվանտային պրոցեսորի իրենց տարբերակը, որը կարող է տեղեկատվությունը փոխանցել տարբեր ուղղություններով: Այդ սարքը կարևոր քայլ է քվանտային համակարգչի տվյալների շինայի ստեղծման ճանապարհին, որն, իր հերթին, դասական կառուցվածքի և քվանտային հաշվարկների համադրման հերթական մեխանիզմ է:
Գիտնականների միջազգային խումբը փորձնական ճանապարհով հաստատել է 40 տարի առաջ կանխատեսված նյութի նոր վիճակի գոյությունը, որը հայտնի է որպես քվանտային սպինային հեղուկ: Սովորական մագնիսային նյութում սպիները, որոնք առանձին մասնիկների մագնիսային հատվածներն են, պահում են իրենց ինչպես փոքր մագնիսներ և ջերմաստիճանի կտրուկ նվազման դեպքում կանոնակարգված տեսք են ստանում` մի կողմի ուղղությամբ: Միանգամայն այլ կերպ է իրեն դրսևորում քվանտային սպինային հեղուկը, որն այդպես է կոչվում, քանի որ նրանում էլեկտրոնների սպիները «հեղուկ» վիճակում են մնում, այսինքն կանոնակարգված տեսք չեն ստանում նույնիսկ շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Տիեզերագնացություն
Աէրոտիեզերական SpaceX ընկերությունը, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին, սենսացիոն հայտարարություն է արել. ընկերությունը մտադիր է 2018-ին անօդաչու հետազոտական առաքելություն գործուղել Մարս ի դեմս Dragon տիեզերանավի: Red Dragon առաքելությունը ենթադրում է Falcon Heavy կրող հրթիռի և SpaceX Dragon մոդիֆիկացված կապսուլայի կիրառում: Գիտական առաքելությունը պետք է նմուշառում կատարի Մարսի մակերեսից և հասցնի դրանք Երկիր հետազոտման համար: Առավել հավակնոտ հայտարարություն հնչեցրին միլիարդատեր Յուրի Միլները և ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Նրանք հայտարարել են Breakthrough Starshot նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է տիեզերական սարք ուղարկել դեպի աստղեր 160 մլն կմ/ժ արագությամբ: Ենթադրվում է, որ առաքելությունը կարող է իրականացվել մեկ սերնդի կյանքի տևողության ընթացքում: Հետազոտման և մշակման ծրագրի իրագործման համար, որը կոչված է հաստատելու մի քանի գրամ քաշով նանոապարատին լույսի արագության 20 տոկոսի չափով արագություն հաղորդելու համար լուսային ճառագայթի իմպուլսի կիրառման հայեցակարգը, կներդրվի 100 մլն դոլար: Այդ արագությունով թռիչքը թույլ կտա գործարկումից մոտ 20 տարի անց հասնել Ալֆա Ցենտավրա:
Եվ եթե վերոնշյալ նախագծերը վերաբերում են մոտ ապագային, ապա ապրիլի 9-ի իրադարձությունը համարձակորեն կարելի է հեղափոխություն համարել տիեզերագնացության մեջ: Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը բազում անհաջողություններից հետո առաջին անգամ վայրէջք կատարեց Ատլանտյան օվկիանոսում գտնվող հարթակի վրա: Կենսաբանություն Կյանքի առաջացումը Երկրի վրա դարեր շարունակ գիտնականների հետազոտությունների առարկան է: Թեև մոտավոր ընկալում կա, թե որ հանգամանքներն են հանգեցրել առաջին բարդ սպիտակուցների առաջացմանը, ճշգրիտ մեխանիզմը մինչ օրս անհայտ է: Ըստ վերջերս հրատարակված աշխատության, գիտնականների խմբին հաջողվել է լաբորատոր պայմաններում վերարտադրել ռեակցիան, որի արդյունքում հասարակ մոլեկուլները ձևավորել են առավել բարդ կազմավորումներ` «նախա-ՌՆԹ»-ներ: Բանն այն է, որ ժամանակակից գիտական պատկերացումների շրջանակում, կենդանի օրգանիզմները, որոնք այժմ օգտագործում են ԴՆԹ-ն գենետիկ տեղեկատվության պահպանման և փոխանցման համար, նախկինում այդ նպատակով օգտագործել են ՌՆԹ` ռիբոնուկլեինաթթու: ՌՆԹ-ն կարող էր նախատիպ ունենալ, որը կոչվում է ուղղակի «նախա-ՌՆԹ», որն էլ կարող էր դառնալ կյանքի առաջին «աղյուսը»: Հնէաբանություն
Երկար ժամանակ համարվում էր, որ դինոզավրերի անհետացման պատճառը գլոբալ աղետն է եղել. ամենատարածված տարբերակը Երկիր մոլորակի բախումն է հսկայական երկնաքարի հետ: Ռիդինգի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ դինոզավրերի զանգվածային ոչնչացումը սկսվել էր երկնաքարի անկումից շատ տարիներ առաջ և դրա պատճառը ջրի մակարդակի բարձրացումն էր ծովերում և օվկիանոսներում: Դրա արդյունքում տրոհվեց մեծ գերմայրցամաքը, որը ներառում էր Երկրի ամբողջ մայրցամաքային երկրակեղևը, որի հետևանքով առանձնյակները հայտնվեցին մեկուսացման մեջ: Այդ գործընթացների արդյունքում դինոզավրերը մեկուսացան իրարից և չէին կարող բազմանալ նույն տեմպերով: Բժշկություն Մինչ օրս կապը Զիկա վիրուսով տառապող հղիների և նորածինների մոտ միկրոցեֆալիայի առկայության միջև, որն արտահայտվում է գանգի և հետևաբար գլխուղեղի չափազանց փոքր չափերով, միայն ենթադրություն էր: ԱՄՆ գիտնականներին հաջողվեց հաստատել, որ միկրոցեֆալիայով կամ գլխուղեղի այլ պաթոլոգիայով երեխայի ծնունդը կապ ունի հղի կնոջ մոտ Զիկա վիրուսի առկայության հետ: «Այժմ դա հաստատ է, CDC-ն պարզել է, որ Զիկա վիրուսն իրոք միկրոցեֆալիայի պատճառ է»,-ասել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի և CDC-ի ղեկավար Թոմ Ֆրիդենը: Տեխնոլոգիաներ
Շատերը կարծում են, թե արհեստական ինտելեկտը, որքան էլ զարգացած լինի, ունակ չէ ստեղծագործելու ինչպես մարդը: Microsoft-ի, Դելֆտի համալսարանի, Մաուրիխցեյսի թագավորական պատկերասրահի և Ամստերդամում Ռեմբրանդտի տուն-թանգարանի մասնագետները ինչ-որ չափով հերքեցին այդ պնդումը: Մեքենայացված ուսուցման հատուկ ալգորիթմը հետազոտել է Ռեմբրանդտի վրձնին պատկանող դիմանկարները` կազմելով «միջինացված տիպիկ դիմանկար»: Բարձր թողունակության եռաչափ տպիչի օգնությամբ հետազոտողները տպել են ստացված դիմանկարը` հաշվի առնելով ներկի շերտերի հաստությունը: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |