Ինչպես էր «Մուսա լեռան 40 օրը» ոգեշնչում Վարշավայի հրեաների ապստամբությունըՎերֆելի վեպը՝ գետտոյի բեսթսելեր Հրեական օրացույցի նիսան ամսվա 27-րդ օրը (2016 թվականին՝ մայիսի 5-ին) Իսրայելն ու աշխարհի հրեական համայնքները հիշատակում են Հոլոքոսթի զոհերի հիշատակի՝ Աղետի ու հերոսության օրը: Այն սահմանված է ի պատիվ Վարշավայի գետտոյի ապստամբությանը՝ Հոլոքոսթի ժամանակ հրեական դիմադրության ամենանշանակալի դրվագին: 5 մայիսի 2016 PanARMENIAN.Net - ԱՄՆ Հոլոքոսթի թանգարանի պատմաբան Էդնա Ֆրայդբերգը հոդված է հրապարակել գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի և Վարշավայում հրեական գետտոյի երիտասարդների ապստամբության վրա նրա ազդեցության մասին: 2015-ին The Jewish Daily Forward-ում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Վարշավայի գետտոն իրական դժոխք էր երկրի վրա: Գերմանացիների գրաված Վարշավայի կենտրոնում գտնվող քաղաքային բանտերի գոտին 1940 թվականի նոյեմբերից շրջապատված էր փշոտ մետաղալարերով ամրացված բարձր պարիսպով, որն աչալրջորեն հսկում էին զինվորները: Գերմանիայի իշխանությունը հավաքել էր տարբեր տարիքի մոտ 400.000 հրեայի 1.3 քառակուսի կիլոմետր տարածքում՝ յուրաքանչյուր սենյակում տեղավորելով միջինում 7-8 մարդու: Պայմաններն անտանելի էին. անբավարար սնունդ, սանիտարահիգիենիկ պայմանների բացակայություն: 1942 թվականի կեսերին սովից կամ հիվանդություններից մահացել էր 83.000 հրեա: Իսկ փրկվել հաջողված գրեթե 300.000 հրեաների գերմանացիներն արտաքսել են Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբար՝ գազախցեր:
Վարշավայում և Լեհաստանի այլ քաղաքներում գտնվող գետտոներում հրեաները գաղտնի դպրոցներ և գրադարաննեի էին բացում՝ միմյանց փոխանակելով գրքեր և հոգևոր արժեքներ կրող այլ մշակութային նյութեր: Վարշավայի գետտոյում ամենատարածված գիրքը չեխ-ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրն» էր: Վերֆելի վաղ ստեղծագործությունները նացիստներն այրել են դեռ 1933 թվականի մայիսին՝ դրանք պիտակավորելով որպես «հրեա գրողի թունավոր պտուղներ» և մեղադրելով գրողին խաղաղասիրության, ողջ մարդկության հանդեպ սիրո տարածման, Նացիզմի և ազգայնականության հանդեպ թշնամական ծաղրի համար: «Մուսա լեռան 40 օրը» գիրքը առաջին անգամ հրատարակվել է Ավստրիայում նացիստների կողմից Գերմանիայում գրողի գրքերն այրելուց ընդամենը մի քանի ամիս անց: Վեպում մանրամասն նկարագրվում են Օսմանյան կայսրության իրականացրած քրիստոնյա հայերի համակարգված տեղահանություններն ու սպանությունները: Հենց այդ գործողությունների շարքն էլ այժմ անվանում ենք Հայոց ցեղասպանություն:
Հիմք ընդունելով իրական փաստերը՝ Վերֆելը նկարագրել էր հայ տղամարդկանց պայքարն ամենադաժան պայմաններում: «Մուսա լեռան 40 օրը» վեպը գերմաներենից թարգմանել են բազմաթիվ այլ լեզուների ևս, այն դարձել էր ամենակարդացածներից մեկը ԱՄՆ-ում և Եվրոպայում, բացառությամբ՝ նացիստական Գերմանիայի, որտեղ այն արգելվել էր: 1934 թվականին The New York Times Book Review-ի խմբագիրը գրել էր. «Այս պատմությունը պետք է արթնացնի բոլոր մարդկային արարածների զգացմունքները: Սա պատմություն է մարդկանց մասին, որոնք ունեցան հերոսների ճակատագրեր»:
Ընդամենը մի քանի տարի անց Վերֆելի պատմությունը դարձել էր հրեական գետտոյի գերիների ամենաընթերցած գիրքը: Վեպի կրկնօրինակները ձեռքից ձեռք հասնում էին հրեա երիտասարդներին՝ նրանց մեջ ապստամբելու քաջություն սերմանելով: Գետտոյի գաղտնի շարժման առաջնորդները կոչ էին անում հրեաներին զենքի հետ վերցնել նաև Վերֆելի գիրքը: Մի երիտասարդ գրել էր. «Մեզ միայն մեկ բան է մնում՝ գետտոյում հավաքական դիմադրություն կազմակերպել… ցանկացած գնով: Պետք է պատկերացնել, որ գետտոն մեր «Մուսա լեռն» է, և պատմության մեջ մի էջ նվիրել գետտոյին և մեր շարժմանը»: Վարշավայի գետտոյի դիմադրության շատ ղեկավարներին նույնպես ոգևորել էր Մուսա լեռան պայքարը: Եվրոպայով մեկ սփված հրեաների կյանքը վտանգված էր. մահվան սպառնալիքներն ամենուր էին: Դեպքերից ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն սպառնալիքներին ենթարկվել էին նաև հայերը:
Մենք պատմություն ենք ուսումնասիրում, որպեսզի ոգևորվենք և զգուշանալ սովորենք: Սակայն մենք պետք է հիշենք, իսկ Հայոց ցեղասպանությունը գրեթե ամբողջությամբ մոռացված էր այս երկրում: Միայն 1915 թվականին The New York Times-ը հրապարակել է 145 պատմություն օսմանյան հարձակումների և հավաքական մահերի մասին: Միլիոնավոր ամերիկացիներ աջակցում էին հայ փախստականներին՝ նրանց սնունդ և հագուստ մատակարելով: Իսկ որքա՞ն ամերիկացիներ են այսօր լսել այդ վայրագությունների մասին, որոնց հաղթահարման գործում այդպիսի հավաքական դեր ունեին իրենց նախնիները»: Ռաֆայել Լեմկինն, որն ստեղծեց «genocide» (ցեղասպանություն) եզրույթը 1944 թվականին՝ խորապես ազդված հայերի տառապանքներից, գրում է, որ հիշողության ֆունկցիան ոչ միայն անցյալը հիշելն, այլև մարդկային խիղճը շարժելն է: Լեմկինը, որ ինքը կորցրել էր ընտանիքը Հոլոքոսթի ժամանակ, ասել էր. «Ես անձնական ողբերգությունս բարոյական պայքարի վերածեցի»: Եթե մենք մոռանում ենք, ինչ էր եղել 1915-ին, ուրեմն, ո՞ր ուժեր են գերակայում իրականում: Ո՞ր գրքերն են ուղղորդելու մեր գործողությունները»: Կարդացեք նաև. Ինչպես Թեհլերյանի օրինակը ոգեշնչեց հրեա վրիժառուին սպանել ուկրաինացի ջարդարարին Photo: Վարշավյան գետտոյի ապստամբության հուշակոթողը Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել Բաժնի այլ նյութերը Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին | Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա |