Ինչպիսին կարող է դառնալ Հրազդանի կենտրոնական բուլվարըԻնտերակտիվ Ինչպե՞ս վերափոխել ու վերաիմաստավորել Հայաստանի նախկինում արտադրական քաղաքները` նոր կյանք ու թարմություն հաղորդելով դրանց: 12 մայիսի 2016 PanARMENIAN.Net - Հարցին կոնկրետ մեկ քաղաքի` Հրազդանի օրինակով փորձել են պատասխանել ճարտարապետներ Հայկ Զալիբեկյանը, SNKH ճարտարապետական ստուդիայի հիմնադիրներ Աշոտ ու Արմինե Սնխչյանները և Ագլայա Վան-Վան Ե-ն: Մայիսի 11-ին Միրզոյան գրադարանում Հայկ Զալիբեկյանը ներկայացրեց իրենց համատեղ իրականացրած` Հրազդան քաղաքի 500 մ երկարությամբ բուլվարի վերափոխման նախագիծը: Մինչև Հրազդան քաղաքում հանգստի ու ժամանցի համար նախատեսված նոր զբոսայգու նախագիծը ներկայացնելը, ճարտարապետը ներկաներին պատմեց քաղաքի կազմավորման, բարգավաճման ու ծաղկուն ժամանակների մասին` ցավով նշելով, որ այդ ամենն արդեն անցյալում է. մշտական բնակչության թիվը գնալով նվազում է, գործարանները, արտադրամասերն ու խանութները` հերթով փակվում: Այս ամենի հետևանքով քաղաքում կյանքը կարծես կանգ է առել:
Բուլվարն այսօր Կոտայքի մարզի վարչական կենտրոն Հրազդան քաղաքը գտնվում է նույնանուն գետի ափին, Երևանից 40 կմ հյուսիս-արևելք։ Մինչև 1959-ը այն կոչվել է Ներքին Ախտա։ Քաղաքը կարևոր ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերերը։ Տարածքը՝ 20 կմ²։ Սակայն, ըստ ճարտարապետի, ամեն ինչ կորած չէ, և կարելի է փոքրիկ նախագծեր իրականացնելով վերականգնել քաղաքի գրավչությունը` նաև զբոսաշրջության առումով:
Նախագիծն՝ ինտերակտիվ քարտեզով. մոտեցրեք մկնիկը կապույտ կետին՝ պատկերը տեսնելու համար «Արևմուտքում վաղուց են հասկացել` ամենաշահավետը մարդկանց, նրանց հարմարության համար կատարվող ներդրումն է: Որքան հարմար ու հաճելի է այն միջավայրը, որտեղ մարդիկ ապրում են ու հանգստանում, այդքան ավելի մեծ եռանդով են նրանք աշխատում, նվիրվում իրենց քաղաքին, հասարակությանը»,- նշեց Հայկը` հավելելով, որ ցանկալի արդյունքին հնարավոր է հասնել անգամ փոքր տարածքների վերափոխման շնորհիվ: Նախագծի մասին Ըստ Հայկ Զալիբեկյանի ներկայացրած նախագծի` Հրազդան քաղաքի կենտրոնական, մոտ 500 մետր երկարությամբ բուլվարը պետք է հիմվովին վերափոխվի: Այնտեղ կլինեն մոտ 850 հանդիսատեսի համար նախատեսված ամֆիթատրոն, ժամանցի գոտիներ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ, սրճարան, ռեստորան, սկեյթի հրապարակ, հեծանվուղի-վազքուղի, կավելանա կանաչ գոտու մակերեսը:
Նախագծի կտրվածքը Արժեքը Ճարտարապետները դեռևս նախահաշվարկ չեն կազմել: Ասում են` դրանով կզբաղվեն, եթե նախագիծը կոնկրետ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնի: Ապագան Հայկ Զալիբեկյանը 2015-ի աշնանը գնացել է Կոտայքի մարզպետարան, որը, ի դեպ, գտնվում է անմիջապես բուլվարի դիմաց` ճակատային հատվածում: Ինչևէ, ճարտարապետը գնացել է և մարզպետարան, և քաղաքապետարան, փորձել ներկայացնել իր` այն ժամանակ դեռևս բանավոր մտահաղացումը, սակայն ոչ մի կոնկրետ պատասխան չի ստացել: Սակայն ծնունդով Հրազդանից ճարտարապետը հույսը չի կորցնում. նա հաջորդ շաբաթ բուլվարի վերակառուցման նախագիծը կներկայացնի Հրազդանի քաղաքապետին: Քրիստինե Քյուրքլյան/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |