Ինչպես է կառուցված առաջնագիծը

Ինչպես է կառուցված առաջնագիծը

Ինտերակտիվ քարտեզ

Արցախում ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի ու ադրբեջանական զորքերի շփման գիծը փոփոխություններ է կրել։

PanARMENIAN.Net - Հայկական կողմը որոշ հատվածներում դիրքեր է զիջել, ու դրանց նշանակության, հետ բերելու հնարավորության ու նպատակահարմարության և տարածքների մեծության հարցերը թեժ քննարկումների առարկա են դարձել:

Հաճախ քննարկումներ են լինում ռազմական տերմինաբանության կիրառմամբ, որին լսարանը կարող է և քաջատեղյակ չլինել, երբեմն էլ այդ տերմինները սխալ են կիրառվում, ինչն էլ ավելի է խճճում կամ ապատեղեկացնում ընթերցողին: PanARMENIAN.Net ն ինտերակտիվ քարտեզով բացատրում է, ինչ է դիրքը, հենակետը, շփման գիծը ու առաջնագծի այլ կարևոր բաղկացուցիչները:

Մոտեցրեք մկնիկը քարտեզի նիշերին՝ խոշորացված պատկերն ու տեքստը տեսնելու համար:

Քարտեզը ներկայացնում է Արցախի սահմանային գոտում կամայական ընտրված հայկական և ադրբեջանական զորքերի փոխդասավորությունը և չի ներկայացնում փոփոխության ենթարկված հատվածներից որևէ մեկը: Մեր նպատակն է միայն ընդհանուր կարգով ծանոթացնել կարևոր ռազմական տերմիններին, որոնք թույլ կտան ընթերցողին ավելի լավ կողմնորոշվել նմանատիպ քննարկումների և տեղեկություն ընթերցելու ժամանակ։

Հարկավոր է նաև հաշվի առնել, որ X թվով դիրք կամ հենակետ կորցնելն ինքնստինքյան տարածքային էական կորուստներ չի ենթադրում, սակայն դրանք կարող են ունենալ կարևոր մարտավարական նշանակություն։ Միաշամանակ պետք է հիշել, որ դիրքերն ու հենակետերը սովորաբար առաջնագծի պաշտպանական համակարգի անընդհատ շղթայի մասն են կազմում (ինչպես Արցախի դեպքում), և դրանցից որևէ մեկը գրավելով՝ հակառակորդը կարող է հայտնվել այդ շղթայի հարևան օղակներից կրակային հարվածների տակ։

Ռազմական տերմինաբանության համար օգտագործվել է «Մեր հաղթանակները» քառահատորյակի Գ և Դ հատորների ռազմական բառարանը (Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2011, 2012 թթ)

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---