Կարմիր մոլորակն ու խիզախ ռոբոտի հրաժեշտըՀուլիսի կարևորագույն գիտական իրադարձությունները Գիտնականներից ոմանք փնտրում են սարսափելի հիվանդությունների բուժումը, մյուսները՝ հետազոտում տիեզերքը, չթողնելով հույսերը, որ նրա անսահմանությունը մի օր «կհանձնվի» մարդկությանը: 3 օգոստոսի 2016 PanARMENIAN.Net - ը ներկայացնում է հուլիսի կարևորագույն գիտական լուրերը: Տիեզերագնացություն Ամերիկյան NASA տիեզերքի հետազոտման ազգային գործակալությունը պատրաստվում է հետազոտական առաքելություն ուղարկել Մարս 2020 թվականին:
Գործակալությունը սկսում է հաջորդ սերնդի մարսագնացի նախագծման վերջնական փուլը: Այն տիեզերք կուղարկվի 2020 թվականին ու Կարմիր մոլորակ կհասնի 2021-ին: NASA-ն հայտնել է նաև RS-25 հրթիռային շարժիչների բարեհաջող փորձարկման մասին: Դրանք օգտագործվելու են SLS հրթիռում: Շարժիչներն աշխատել են ծրագրավորված 650 վայրկյանը, որևէ խնդիր չի ֆիքսվել:
Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հերթական հաջողությունն ունի. Հուլիսի 18-ին Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը բարեհաջող վայրէջք է կատարել Dragon տիեզերական բեռնանավը Միջազգային տիեզերական կայան հասցնելուց հետո: Falcon 9 առաջին բարեհաջող վայրէջքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին: Դրանից հետո ընկերությանը հաջողվել է 3 անգամ իջեցնել հրթիռի առաջին աստիճանը: Կան և տխուր լուրեր. հուլիսի 27-ին «Ֆիլա» զոնդը կորցրել է կապը Երկրի հետ. Նա վայրէջք էր կատարել Չուրյումովի-Գերասիմենկոյի գիսաստղի մակերեսին 2014 թվականին: Տեխնոլոգիաներ Արևային էներգետիկայի ոլորտում հերթական կարևոր ձեռքբերումն է արվել. Չիկագոյի Իլինոյսի համալսարանի գիտնականները ստեղծել են արևային մարտկոցներ, որոնք, բույսերի աշխատանքը կրկնօրինակելով, ածխաթթու գազը վառելիքի են վերածում՝ միայն արևի էներգիա օգտագործելով: Գյուտը հնարավոր կլինի կիրառել անգամ Մարս մոլորակի միջավայրում, որի մթնոլորտը հիմնականում ածխաթթու գազից է բաղկացած:
Գիտնականները հաշվարկել են, որ 2040 թվականին համակարգիչներն ավելի շատ էներգիա են սպառելու, քան արտադրվում է աշխարհում: Տրանզիստորների ավելացմամբ համակարգիչներն ավելի հզոր են դառնում, սակայն կիսահաղորդիչների արտադրողները չեն հասցնում տեմպերի հետևից:
Հուլիսի 26-ին Solar Impulse 2 արևային էներգիայով աշխատող ինքնաթիռն ավարտել է շուրջերկրյա թռիչքի հերթական փուլը, հաջող վայրէջք կատարելով Աբու-Դաբիում: Կահիրեից Աբու-Դաբի թռիչքը ճանապարհորդության վերջին՝ 17-րդ փուլն էր: Օդանավը հերթոփոխով վարել են Բերթրան Պիկարն ու Անդրե Բորշբերգը: Կենսաբանություն Առ այսօր կենդանի բոլոր օրգանիզմներն ընդհանուր նախնի են ունեցել. այն գոյություն է ունեցել ավելի քան 3.8 միլիարդ տարի առաջ: Գիտնականները պարզել են, ինչպես էր ապրում երկրագնդի կյանքի ընդհանուր նախնին:
LUCA-ն (Last Universal Common Ancestor — վերջին ընդհանուր ունիվերսալ նախնին) անաէրոբ (միայն անթթվածին միջավայրում գոյատևող) օրգանիզմ էր, ապրում էր բարձր ջերմաստիճանի պայմաններում, ստանում էր օրգանական նյութեր անօրգանականից ու չէր կարողանում սինթեզել կյանքի համար որոշխիստ կարևոր նյութեր, օրինակ՝ ամինաթթուներ: Կենսաբանները գնահատում են նրան մասամբ կենդանի օրգանիզմ, քանի որ նա չէր կարող ապրել միջավայրում առանց իր մասնակցության ընթացող պրոցեսների: Հնէաբանություն Աշխարհի ամենասարսափելի հիվանդություններից մեկը՝ քաղցկեղը, նախամարդու մոտ առկա է եղել դեռ 1.7 մլն տարի առաջ: Գիտնականների միջազգային խումբը հետազոտել է ներկայից Հարավաֆրիկյան հանրապետության տարածքում հայտնաբերված նախամարդու մնացորդներն ու պարզել, որ քաղցկեղը խոցել է նրա ոտքերն ու ձեռքերը: Քաղցկեղը չի կանխել նույնիսկ մաքուր օդն ու հանրահայտ պալեոդիետան: Ֆիզիկա
Ֆիզիկոսների միջազգային գիտական խումբը պարզել է, որ մարդն ունակ է տեսնել առանձին ֆոտոնների (էլեկտրամագնիտային դաշտերի քվանտերի) լույսը: Գիտնականները նախագծել են հատքուկ օպտիկական սարք, որը բացառապես առանձին ֆոտոններ էր արձակում: Մութ սենյակում գտնվող գիտափորձի մասնակիցները արձակման 51.6%-ում նկատել են դրանք: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |