![]() Սեպտեմբերի գլխավոր ֆիլմերըՋեյսոն Բորնի, Բրիջիտ Ջոնսի ու հրաշալի յոթնյակի վերադարձը Ամառային կինոշրջանը մոտենում է ավարտին: Մեծ ստուդիաները հասցրել են ներկայացնել իրենց գլխավոր հիթերը` մի մասը շարունակում է միլիոնավոր դոլարներ հավաքել, մյուսները հաշվում են վնասներն ու անմխիթար եզրակացություններ անում: Աշնան սկզբին խոշոր ստուդիաներն ավանդաբար դադար են առնում` պատրաստվելով հերթական «հսկաների մենամարտին», որը սկսվում է հոկտեմբերի կեսին: Ուստի, սեպտեմբերը լավ ամիս է համարվում ավելի փոքր ընկերությունների համար` առաջիկա օրերին էկրան կբարձրանան թեև ոչ մեծ բյուջեով, բայց շատ հետաքրքիր ֆիլմեր: ![]() PanARMENIAN.Net - Ծանոթանալով ֆիլմացանկին` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք կարելի է դիտել սեպտեմբերին Երևանի կինոթատրոններում: «Ջեյսոն Բորն» (օրիգինալ անվ.` Jason Bourne) Մարտաֆիլմ, թրիլեր, ԱՄՆ, 2016թ. Ռեժիսոր` Փոլ Գրիգրաս Դերերում` Մեթ Դեյմոն, Ջուլիա Սթայլզ, Ալիսիա Վիքանդեր, Թոմի Լի Ջոնս, Վենսան Կասել Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 1-ին «Բորնի էվոլյուցիան» ֆիլմի ձախողումից հետո (որտեղ, ի դեպ, Բորնը կարելի է ասել բացակայում էր), ստուդիան որոշել է կրկին վերադառնալ օրիգինալ և շատ հաջողված եռապատումին: Վերադարձվել է միանգամից 2 առանցքային կերպար` Ջեյսոն Բորնի դերակատար Մեթ Դեյմոնը և բեմադրիչ Փոլ Գրիգրասը: Կինոնկարը «Բորնի վերջնագրի» սիքվելն է` «Բլեքբրայար» գործողության բացահայտումից և սեփական անհետացումից տասնամյակ անց, Բորնը, որն ապաքինվել է ամնեզիայից, մեկուսանում է աշխարհից և վաստակում` մասնակցելով առանց կանոնների մարտերին: Սակայն, աշխարհի դեմ ծառացած նոր սպառնալիքը ստիպում է հերոսին վերադառնալ: «Մորգան» (օրիգինալ անվ.`Morgan) Սարսափ, ֆանտաստիկա, թրիլեր, ԱՄՆ, 2016թ. Ռեժիսոր` Լյուկ Սքոթ Դերերում` Քեյթ Մարա, Անյա Թեյլոր-Ջոյ, Ռոուզ Լեսլի, Մայքլ Յար, Թոբի Ջոնս Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 8-ին Վթարների վերացման գծով աշխատակցուհին մեկնում է առանձին գաղտնի բաժանմունք, որտեղ պետք է քննի և գնահատի սարսափելի վթարի կորուստները: Տեղում նա իմանում է, որ պատահարի պատճառը, կարծես անմեղ մի «մարդ է», որի գոյությունն ինքնին վտանգավոր գաղտնիք է: Լյուկ Սքոթը` լեգենդար Ռիդլի Սքոթի որդին որոշել է շարունակել հոր ուղին` զբաղվելով սարսափով համեմված բարդ հոգեբանական թրիլերների բեմադրմամբ: «Վհուկի» աստղ Անյա Թեյլոր-Ջոյը Մորգան անունով խորհրդավոր էակի դերում հիանալի լուծում է նման հավակնոտ ու ոչ միանշանակ նախագծի համար: « Հուդզոնի հրաշքը » (օրիգինալ անվ.` Sully) Կենսագրական դրամա, ԱՄՆ, 2016թ. Ռեժիսոր` Քլինտ Իսթվուդ Դերերում` Թոմ Հենքս, Անն Գան, Ահարոն Էքհարթ, Լորա Լիննի Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 8-ին Մեծն Քլինթ Իսթվուդը 86 տարեկանում շարունակում է զարմացնել հանդիսատեսին խորիմաստ կինոնկարներով, որոնք գովերգում են ամենասովորական մարդկանց հերոսությունն ու քաջությունը: «Հուդզոնի հրաշքն» իրական իրադարձություն է, որը տեղի է ունեցել 2009թ. հունվարի 15-ին: Այդ օրը 1546 չվերթի կապիտան Չեսլի Սալլենբերգերը վթարային վայրէջք կատարևեց Նյու Յորքում` Հուդզոն գետի սառը ջրերի վրա: Ընդ որում ինքնաթիռի 155 ուղևորից և ոչ մեկը չտուժեց: Դատելով քննադատների գրախոսականներից` ֆիլմը կարող է արժանի մրցակից դառնալ Ռոբերտ Զեմեկիսի աղմկահարույց «Անձնակազմին»: «Բրիջիտ Ջոնս 3» (օրիգինալ անվ.` Bridget Jones's Baby) Մելոդրամա, կատակերգություն, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, 2016թ. Ռեժիսոր` Շերոն Մագուայր Դերերում` Ռենե Զելվեգեր, Պատրիկ Դեմփսի, Քոլին Ֆերտ, Էմմա Թոմփսոն, Շիրլի Հենդերսոն Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 15-ին Ռենե Զելվեգերը երրորդ անգամ կստանձնի պարզամիտ Բրիջիտ Ջոնսի դերակատարումը. այս անգամ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Թվում է ամեն ինչ հրաշալի է` բնակարան Լոնդոնի կենտրոնում, լավ կարիերա, բայց ամեն ինչ վտանգում է ոչ պատեհ վայրում, ոչ պատեհ պահին և սխալ տղամարդու հետ հայտնվելու նրա ունակությունը: Եվ ահա նա պատկերացում չունի, թե ով է իր ապագա երեխայի հայրը` հմայիչ միլիարդատերը, թե հայտնի փաստաբանը: Մի խոսքով` Բրիջիտ Ջոնսը երեխայի է սպասում: Չափազանց սրամիտ ընտանեկան մելոդրաման միլիոնավոր կինոսերների սրտերն է նվաճել ամբողջ աշխարհում` երրորդ մասը խոստանում է ոչ պակաս ծիծաղելի և տարօրինակ ու անհեթեթ իրավիճակներով լեցուն լինել: «Հրաշալի յոթնյակը» (օրիգինալ անվ.` The Magnificent Seven) Մարտաֆիլմ, վեսթերն, ԱՄՆ, 2016թ. Ռեժիսոր` Անտուան Ֆուկուա Դերերում` Դենզել Վաշինգտոն, Քրիս Փրաթ, Իթան Հոուք, Վինսենթ Դ’ Օնոֆրիո, Լի Բյոն-հոն, Մանուել Ռուլֆո, Մարտին Սենսմեյեր, Հեյլի Բեննեթ, Փիթեր Սքարսգարդ, Լյուկ Գրայմս Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 22-ին Մարտաֆիլմերի աստղերի մի ամբողջ համաստեղություն է ընդգրկված 1960թ. ֆիլմի ռեմեյքում: Դասական ֆիլմը վերաիմաստավորել է լավ էքշընի վարպետ, ֆրանսիացի Անտուան Ֆուկուան` Դենզել Վաշինգտոնն ու Իթան Հոուքը նորից կհանդիպեն նոր ֆիլմում ինչպես շատ տարիներ առաջ նույն Ֆուկուայի «Մարզման օրը» հիանալի քրեական դրամայում: Թրեյլերը խոստանում է հրաձգության և հետապնդումների առատություն` ժանրի լավագույն ավանդույթներով: 7 կովբոյները կրկին կպաշտպանեն գյուղը բնակիչներին հալածող ավազակներից: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |