«Բարության կորպորացիայի» 18 տարինGoogle-ի առավել հեռանկարային 5 նախագիծը Սեպտեմբերի 27-ին լրանում է ժամանակակից խոշորագույն անդրազգային կորպորացիաներից մեկի` Google-ի 18 տարին: Այն մեկնարկել է որպես որոնողական համակարգ` տարիների ընթացքում արագորեն նվաճելով շուկան մրցակիցներից և ընդլայնելով իր ներկայությունը: Այսօր Google-ը բազմամիլիարդանոց կորպորացիա է, որը զբաղվում է ինովացիոն տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք դուրս են գալիս սովորական որոնողական համակարգի շրջանակներից: 2015-ին, խոշոր վերակառուցումից հետո, ընկերությունը դարձավ Alphabeth հոլդինգի մասը` չկորցնելով իր նշանակությունը: Նախագծերից շատերն ավարտվել են և դարձել մեր կյանքի անբաժան մասը: Մի մասից ընկերությունն ուղղակի հրաժարվել է: Սակայն կան առանցքային և հեռանկարային նախագծեր, որոնք հիմք են հանդիսանում ընկերության հետագա զարգացման համար: 27 սեպտեմբերի 2016 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը ընկերության ամենահնչեղ նախագծերից ընտրել է 5 ամենահեռանկարայինը: Ինքնագնաց մեքենաներ
Հենց Google ընկերությունն առաջին անգամ լրջորեն մտածեց ինքնագնաց մեքենաների հայեցակարգի մշակման մասին և սկսեց զբաղվել դրանց ստեղծմամբ ու փորձարկումներով: Արդեն մի քանի տարի է, ինչ ընկերության ինքնագնաց մեքենաները ճամփորդում են ԱՄՆ փողոցներով` փորձարկումը ներառում է ինչպես կառավարման բարդ տեխնոլոգիայի ալգորիթմերի, այնպես էլ ճանապարհային երթևեկության դիտարկման համակարգերի կատարելագործում տարբեր սենսորների ու տեսախցիկների օգնությամբ: Google-ում հիանալի գիտեն, որ ապագան հենց ինքնակառավարվող ռոբոտներինն է` դրանք շատ ավելի անվնաս են, ճշգրիտ ու զուրկ այն թերություններից, որոնք բխում են մարդկային գործոնի առկայությունից: Ուստի ընկերությունը ձգտում է առաջատար լինել այդ ոլորտում և դա նրան հիանալի հաջողվում է: AlphaGo ծրագիր
Ոչ մի ինքնագնաց մեքենա տեղից չի շարժվի առանց «խելացի» ծրագրերի, որոնք հիմնված են արհեստական ինտելեկտի ոլորտում լուծումների վրա: 2014-ին Google-ը գնեց բրիտանական DeepMind ընկերությանը, որը մշակումներ ունի այդ ոլորտում: Որոշ ժամանակ անց ներկայացվեց խորը մեքենայացված ուսուցման վրա հիմնված AlphaGo ծրագիրը`այն կարողանում է հիանալի գո խաղալ, որը մարդու հնարած ամենաբարդ մտավոր խաղերից է: Միևնույն ժամանակ, ծրագիրը ինքնակատարելագործվում է`սովորելով սեփական սխալների և մարդ-խաղացողների սխալների վրա: Շնորհիվ այդ ունակության 2016-ի մարտին ծրագիրը 4:1 հաշվով հաղթեց Լի Սեդոլին` 9-րդ դանի (բարձրագույն կարգ) պրոֆեսիոնալին պատմական խաղի ժամանակ, որը լայնորեն լուսաբանվեց մամուլում: Համալրված իրականության Google Glass ակնոց
Ընկերությունն առաջինն էր, որը սեփական մշակումը ներկայացրեց համալրված իրականության ոլորտում, ինչը թույլ է տալիս իրական աշխարհի ատրիբուտները միախառնել վիրտուալ, համակարգչի ստեղծածների հետ: Այս պահի դրությամբ նրա հիմնական մրցակիցը` սոֆթերի հսկա Microsoft-ն, արդեն ներկայացրել է իր սեփական, կատարելագործված մշակումը: Սակայն այն փաստը, որ Google-ը մինչ օրս չի հրաժարվել իր մտահղացումից, վկայում է այն մասին, որ շուտով կարող է հանրությանն իրոք ինչ-որ հեղափոխական բան ներկայացնել: Ընկերության գլխավոր առավելությունն այդ ոլորտում կարող է լինել կիրառելիությունն ու էժանությունը` եթե նրան հաջողվի մշակել որակյալ, բայց էժան պրոդուկտ, մրցակիցների գործը կդժվարանա: Loon
Որպես ընկերություն, որի գործունեության առյուծի բաժինը համացանցում է իրականացվում, Google-ը շահագրգռված է, որ որքան հնարավոր է շատ մարդու հասանելի լինի արագ ինտերնետ կապը: Այդ նպատակով հսկան գործարկել է Loon ծրագիրը, որի նպատակն է ապահովել կապով Երկիր մոլորակի այն հատվածները, որոնց համար սովորական միջոցները դժվար հասանելի են: Իսկ դա մոլորակի բնակչության մեկ երրորդն է: Ընկերությունը մտադիր է հսկայական օդապարիկներ գործարկել մթնոլորտի վերին շերտեր, որտեղ, շնորհիվ դրանց վրա տեղադրված սարքերի, կկարողանան ավելի լայն սփռում ապահովել, քան ցանկացած դիապազոնի բջջային կապի աշտարակ: Google-ի կոնտակտային ոսպնյակներ
Google Glass նախագծի հետ մեկտեղ ընկերությունն իր լաբորատորիաներում միանգամայն նորարար մի բան է մշակում: Այս անգամ առողջապահության ոլորտում: Կորպորացիայի մասնագետներն արդեն ներկայացրել են կոնտակտային ոսպնյակի հիման վրա էքսպերիմենտալ էլեկտրոնային ռադիոհաղորդիչ սենսորային սարքերի նախատիպերը, որոնք կարողանում են ախտորոշել հիվանդություններն ու վերահսկել որոշ կարևոր ֆիզիոլոգիական ցուցանիշներ արտասուքի բաղադրության հետազոտման միջոցով: Այժմ արդեն դրանք հաջողությամբ կիրառվում են շաքարային դիաբետով հիվանդների արյան մեջ գլյուկոզայի քանակի որոշման համար: Հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել ախտորոշվող հիվանդությունների ցանկը: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |