![]() Արյան թանձրությունը հղիության ժամանակԻնչպես ախտորոշել և պայքարել հետևանքների դեմ Արյունը հեղուկ է, որը որոշակի կոնսիստենցիա ունի անոթներով հեշտությամբ անցնելու համար: Մածուցիկությունն արյան կարևորագույն պարամետրերից մեկն է: ![]() PanARMENIAN.Net - Եթե արյունը հաստանում է, առաջանում է տրոմբերի, անոթների խցանման, սրտի և գլխուղեղի կաթվածների տեսքով ծանր հետևանքների հավանականություն: Արյունը մածուցիկ է համարվում, երբ բարձր է հեմատոկրիտը (հեմատոկրիտային թիվը), այսինքն երբ պլազմայի ծավալը նվազում է արյան բջիջների ծավալի համեմատ: Թանձր արյուն ախտորոշումը բավականին հաճախ է արվում հղիության ժամանակ: Համարվում է, որ հիմնականում դա վտանգ չի ներկայացնում, և արյունը կվերադառնա նորմային ծննդաբերությունից հետո: Բարձր մածուցիկությունը հղիության ժամանակ օրգանիզմի կոմպենսատոր արձագանքն է արյունահոսությունների կանխմանը ծննդաբերության ժամանակ: Սակայն թանձրության նման փոփոխությունները միշտ չէ, որ անվնաս են: Չեն բացառվում պաթոլոգիկ վիճակներ, դա նշանակում է, որ ռիսկ կա կնոջ և ապագա երեխայի առողջության համար: Որոշելու համար մածուցիկության պատճառը, հղիներին արյան մակարդելիության հետազոտում (կոագուլոգրամա) են նշանակում: Այս համալիր հետազոտությունն առավել ինֆորմատիվ է: Այն օգնում է պարզել, կան արդյոք խախտումներ արյան մակարդելիության համակարգում և արդյոք շտկման կարիք կա: Թանձրությունը կախված է մի շարք գործոններից: Ամենատարածված պատճառներն են. - հեմոգլոբինի, թրոմբոցիտների, էրիթրոցիտների մակարդակի բարձրացումը - արյան բարձր մակարդելիությունը - ֆերմենտների պակասը - օրգանիզմի թթվայնացումը - փայծաղի գերֆունկցիան - ճառագայթումը - ջրազրկումը ջրի անբավարար օգտագործման կամ հաստ աղիքի կողմից ջրի վատ յուրացման պատճառով - վիտամինների և հանքանյութերի պակասը, որոնք մասնակցում են հորմոնների և ֆերմենտների գոյացմանը - շաքարի և ածխաջրերի գերսպառումը - ժառանգական գործոնը: Սովորաբար գերակայում է մեկ պատճառ, որը կարող է ժամանակավոր լինել: Օրինակ, հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում մի շարք ձևափոխումներ են տեղի ունենում և ծանրաբեռնվածությունը կրկնակի անգամ ավելանում է: Եթե ապագա մոր արյունը շատ թանձր է, այն չի կարողանա սահուն ու անարգել անցնել անոթներով և ամբողջությամբ կատարել իր ֆունկցիան, ուստի կարող են տուժել բոլոր ներքին օրգաններն ու հյուսվածքները: Որոշ դեպքերում նման խախտումը բացասաբար է անդրադառնում ապագա մոր ընդհանուր ինքնազգացողության վրա և ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշերը. - ընդհանուր թուլություն - գլխացավ, ցրվածություն, հիշողության և ուշադրության կենտրոնացման վատթարացում - արյան ճնշման բարձրացում - բերանի չորություն - վերջույթների սառնություն և թմրածություն - ծանրության զգացողություն ոտքերում և երակների վարիկոզ լայնացում - դեպրեսիա և տրամադրության անկում: Որոշ դեպքերում, պատշաճ բուժման և բուժաշխատողների կողմից հսկողության բացակայության դեպքում, թանձր արյան հետևանքները հղիության ժամանակ կարող են ողբալի լինել: Այդպես, կնոջ սիրտը սկսում է մի քանի անգամ ավելի ինտենսիվ աշխատել, ուստի աճում է տրոմբերի և այնպիսի լուրջ հիվանդությունների առաջացման ռիկսը, ինչպիսիք են սրտի կաթվածն ու ինսուլտը: Բացի այդ, նման խախտման դեպքում սննդարար նյութերը, մասնավորապես, թթվածինը, ավելի քիչ քանակով են հասնում պտղին: Իսկ նրա կենսագործունեության արտազատումները, հակառակը, անհրաժեշտից ավելի երկար են մնում ընկերքում, քանի որ հղի կնոջ թանձր արյունը չի կարողանում արտազատել դրանք: Այս ամենը կարող է հանգեցնել երեխայի ներարգանդային զարգացման դանդաղեցման, հիպոքսիայի և վաղաժամ ծննդաբերության: Ի՞նչ անել, եթե հղիության ժամանակ արյունը չափազանց թանձր է: Առաջին հերթին, թանձր արյունը ջրիկացնելու համար հղիության ժամանակ պետք է պահպանել հատուկ սննդակարգ, ինչպես նաև ապահովել բավարար ֆիզիկական ակտիվություն և կանոնավոր զբոսանքներ մաքուր օդին: Հարկավոր է. -Ամեն օր առնվազն 2 լ մաքուր չգազավորված ջուր խմել - նվազագույնի հասցնել կարտոֆիլի, հնդկաձավարի, բանանի, քաղցրավենիքի, պահածոների, մարինադների և ապխտած մթերքի օգտագործումը, ինչպես նաև բացառել չափազանց ճարպոտ կերակրատեսակները -ընդգրկել սննդի մեջ թարմ միրգ ու բանջարեղեն, հատապտուղներ, ինչպես նաև ընկույզ, մեղր, արևածաղկի սերմեր, մածուն, արևածաղկի յուղ, կոճապղպեղ ու սխտոր: Երբեմն թանձր արյունը ջրիկացնելու համար հղիներին նշանակվում է նաև դեղորայքային բուժում: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |