Գերազանց համակարգիչ և եռաչափ խմբագրումMicrosoft-ի գլխավոր նորույթները ՏՏ շուկայի ամենահզոր ներկայացուցիչներից մեկը`նորարարությունների հսկա Microsoft-ը հերթական շնորհանդեսն է անցկացրել Նյու Յորքում` ներկայացնելով իր գլխավոր պրոդուկտներն ու պատմելով ապագայի ծրագրերի մասին: Չնայած հսկայական մրցակցությանն ու բջջային արտադրանքի հետ կապված որոշ խնդիրներին` Microsoft-ն այս տարի տեղում չի դոփել` ընկերության ղեկավարությունը վերջնականապես կողմնորոշվել է շուկայում իր ուղղվածությունների առումով, որտեղ ընկերությունն իրեն առավել վստահ է զգում: Դրանք ոչ միայն նոր մշակումներն են ծրագրային ապահովման ոլորտում, այլ նաև վիրտուալ իրականության հետ կապված մեծ հեռանկարները: Բացի այդ, Microsoft-ը մարտահրավեր է նետել Apple-ին` ներկայացնելով գերազանց մոնոբլոկ Surface Studio համակարգիչը: 27 հոկտեմբերի 2016 PanARMENIAN.Net - Վստահաբար կարելի է ասել, որ այս անգամ Microsoft-ը կարողացավ հաճելիորեն զարմացնել: PanARMENIAN.Net ը ներկայացնում է գլխավոր նորույթները, որոնց մասին հայտարարվեց շնորհանդեսի ժամանակ: Windows 10 Creators Update 2017-ի գարնանը բոլոր սարքերը, որոնք աշխատում են Windows 10 օպերացիոն համակարգով, կստանան հերթական խոշոր թարմացումը Windows 10 Creators Update անվանումով: Ինչպես հայտնել են ընկերության ղեկավարները, թարմացումը «կոչված է բացահայտելու օգտատերերի տաղանդներն ու ներուժը»: Օպերացիոն համակարգն ավելի ունիվերսալ կդառնա` նրա բոլոր գործառույթները մատչելի կլինեն ոչ միայն ոլորտի մասնագետներին, այլ նաև շարքային օգտատերերին, այդ թվում նաև սահմանափակ կարողություններով մարդկանց:
Թարմացման համար առանցքային է եռաչափ տեխնոլոգիաների օգտագործումը: Եռաչափ ռեժիմով աշխատող հավելվածները հասանելի կլինեն ոչ միայն անհատական համակարգիչներում, այլ նաև բջջային հարթակներում: Թարմացման հեղինակները ձգտել են բնազդաբար ավելի հասկանալի և պարզ դարձնել աշխատանքն այդ տեխնոլոգիաների հետ` նրանք խոստանում են, որ 3D մոդելավորման գործընթացը հասանելի կլինի յուրաքանչյուրին: Paint 3D Կոնկրետ օրինակներով հիմնավորելու համար եռաչափ տեխնոլոգիաների լայն կիրառման մասին խոսքերը` ընկերության ներկայացուցիչներն ազդագրել են լայն տարածում ստացած գրաֆիկական խմբագրի թարմացված տարբերակը: Ինչպես երևում է անվանումից, Paint-ի օգնությամբ հնարավոր կլինի եռաչափ խմբագրում կատարել. հնարավոր կլինի աշխատել «գրիչով»` եռաչափ մոդելներ ստեղծելով անմիջապես ծրագրում և մշակելով դրանք: Աշխատանքի արդյունքներով անմիջապես ծրագրի միջից հնարավոր կլինի կիսվել սոցցանցերում գործընկերների և ընկերների հետ:
Շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ նոր հարթակի զարգացման համար Microsoft-ը կհամագործակցի այլ մշակողների հետ: Օրինակ, ծրագրային ապահովման արտադրողի հետ գործակցության շնորհիվ SketchUp եռաչափ մոդելավորման համար Paint 3D-ի օգտատերերին անմիջապես հավելվածից հասանելի կլինեն պորտալն ու մոդելների հավաքածուները: Մյուս հավելվածները (PowerPoint) և Edge բրաուզերը նույնպես կաջակցեն 3D-տեխնոլոգիաներին: Վիրտուալ իրականություն Hololens ակնոցի օգնությամբ համալրված իրականության շուկան նվաճելուց բացի` ընկերությունը մտադիր է ուժերը փորձել նաև վիրտուալ իրականության ոլորտում: Այդ նպատակով Microsoft-ը կհամագործակցի Dell, Lenovo, HP, Asus և Acer ընկերությունների հետ: Վերջինները կարող են Microsoft-ի լիցենզիայով վիրտուալ իրականության բյուջետային գարնիտուրներ (ընդամենը $299) թողարկել:
Թեև նոր սարքերի հագեցվածության մասին ոչինչ չի ասվել, ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ պրոդուկտը իրենից կներկայացնի վիրտուալ իրականության լիարժեք սաղավարտ, ոչ թե կլինի Samsung Gear VRի կամ - Google Daydream-ի անալոգը, որոնք աշխատում են սմարթֆոնի հետ կապակցված: Surface Book Ընկերությունը ներկայացրել է հայտնի Surface Book տրանսֆորմեր նոութբուքի նորացված տարբերակը: Սարքն ունի նոր Intel Core i7 Kaby Lake պրոցեսոր, PixelSense դիսփլեյ, ինչպես նաև հզոր մարտկոցի շնորհիվ 16 ժամ ինքնուրույն աշխատելու հնարավորություն: Նոր սարքի գինը $2399 է, սակայն նախորդ տարվա Surface Book-ը կարժենա այժմ ընդամենը $1499, իսկ Surface Pro-ն` $899:
Surface Studio Շնորհանդեսի գլխավոր նորույթը Surface Studio հիասքանչ մոնոբլոկն է, որը կարող է մրցակցել Apple-ի լավագույն համակարգիչների հետ: Սարքը մշակվել է հատուկ պրոֆեսիոնալ դիզայներների համար և տպավորիչ հագեցվածություն ունի. Intel Core i7 նոր պրոցեսոր, NVIDIA GeForce GTX 980M տեսաքարտ, 32 ԳԲ օպերատիվ հիշողություն և 2 ՏԲ հիբրիդային սկավառակ: Հետին պանելին տեղադրված է 4 USB 3.0, Ehernet, Mini DisplayPort, աուդիոմիացում և քարտրիդեր:
Ընկերության ինժեներները կարողացել են այդ ճոխ հավաքածուն տեղավորել փոքր կցորդի մեջ: Հատուկ ուշադրության է արժանի սենսորային TrueColor դիսփլեյը 3:2 կողմերի հարաբերակցությամբ և 28 դյույմ անկյունագծով: Դիսփլեյի հաստությունը 12,5 մմ է, ունի աշխատանքի մի քանի ռեժիմ, ինչը թույլ է տալիս օգտատերին տեսնել, թե ինչպես է նայվելու իր նախագիծն այլ, ավելի հասարակ մոնիտորների վրա:
Սարքի գները ևս տպավորիչ են: Բազային տարբերակի (1TB / Intel Core i5 - 8GB RAM / 2GB GPU) արժեքն է $2999, միջին տարբերակինը (1TB / Intel Core i7 - 16GB RAM / 2GB GPU)` $3499, իսկ լավագույն հագեցվածության սարքը (2TB / Intel Core i7 - 32GB RAM / 4GB GPU) կարժենա $4199: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |